ԲԱՔՈՒՆ ԱՇԽԱՐՀԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐ ՓՈԽԱՐԵՆ ԼՈՒԾԵԼ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն այս օրերին մնում է ակտիվ փուլում: Հունիսի 26-ին Փարիզում մոտ վեցժամյա հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև:

«Հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած չափազանց դրական հանդիպումը շարունակելու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով երկու նախարարները կառուցողական տրամադրությամբ սկզբում առանձին-առանձին հանդիպեցին համանախագահների, իսկ հետո, նրանց մասնակցությամբ, հանդիպեցին միմյանց հետ: Այդ բանակցությունները հնարավորություն տվեցին ամրապնդել ձեռք բերված առաջընթացն ու սահմանել հնարավոր քայլերի նոր ոլորտներ, համանախագահներն այդ ոլորտների վերաբերյալ նոր փոխզիջումային առաջարկներ ներկայացրեցին»,- ասված է այս առնչությամբ Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նույն հայտարարությամբ տեղեկացվում է, որ հուլիսի կեսերին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով համանախագահները հուլիսի սկզբին տարածաշրջանային այցելությամբ կլինեն Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Այս տեղեկատվության ֆոնին երեկ` հունիսի 29-ին մեկօրյա աշխատանքային բլից այցելությամբ Բաքու է ժամանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նախապես հայտնի էր, որ այցելության արդյունքում ռուսական ու ադրբեջանական էներգետիկ կորպորացիաները գազի ոլորտում ինչ-որ պայմանագիր են ստորագրելու, և այդ կանխատեսումն իրականություն դարձավ (այս թեմային կանդրադառնանք հաջորդիվ): Սակայն ադրբեջանական փորձագիտական ու քաղաքական շրջանակները Մեդվեդևի այցելությունից երկու-երեք օր առաջ արդեն շրջանառության մեջ էին դրել բազմիցս օգտագործված սխեման` «մենք ձեզ գազ, դուք մեզ` Ղարաբաղ» տրամաբանությամբ:

Ակնհայտ է, իհարկե, որ այսօրինակ դրսևորումները բացառապես քարոզչական նշանակություն ունեն: Հատկապես այս դեպքում, երբ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրում մատակարարվելիք գազի այնպիսի չնչին ծավալ է նշվել (տարեկան մոտ 500 մլն խմ, համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը տարեկան արդյունահանում է մոտ 800 մլրդ խմ, իսկ միայն Հայաստանի սպառումը կազմում է 2 մլրդ խմ), որն ըստ էության, չբավարարեց անգամ Մոսկվայի Չերքիզովյան շուկան (որի սեփականտերն ու գրեթե բոլոր աշխատակիցներն ադրբեջանցի են) փակելու որոշումից ձեռնպահ մնալու համար:

Այս դեպքում մեզ ոչ այնքան հետաքրքրում է գազ` տարածքի դիմաց ադրբեջանական դիվանագիտա-քարոզչական սխեմայի գործարկման արդյունավետությունը (ինչն իրականում չկա), այլև այն, որ Բաքուն այդպես էլ չի փորձում հասկանալ, որ ոչ ոք աշխարհում իր փոխարեն իր խնդիրները չի լուծելու: Նույն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այս ամիս արդեն իսկ մեկ անգամ հայտարարել է, որ թե Մոսկվան, և թե միջազգային հանրության մյուս դերակատարները կարող են միայն երաշխավորել, նպաստել, աջակցել խաղաղության հաստատմանն ու կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, բայց ոչ երբեք` հայերի ու ադրբեջանցիների փոխարեն լուծել խնդիրը:

Նույն Մոսկվան, որին այս օրերին Ադրբեջանն առաջարկում է գազի դիմաց իրեն նվիրել Ղարաբաղը, առանց դիվանագիտական սեթևեթանքների, պարզ ձևակերպմամբ հստակ հայտարարել է` հակամարտության լուծման պատասխանատվությունը պետք է կրեն կողմերը: Ասել է թե, խնդրի լուծմանն ինքնուրույն պետք է հասնեք, մենք միայն կարող ենք աջակցել ու երաշխավորել կայացված որոշումների իրականացումը:

Բայց Ադրբեջանում այս պարզունակ իրողությունը, կարծես թե, չեն հասկանում: Չեն հասկանում և շարունակ պնդում են, որ աշխարհը, կապ չունի` ով (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Թուրքիա, իսլամական աշխարհ և այլն) պետք է ինչ-ինչ ծառայությունների համար վարձահատույց լինի Ադրբեջանին ու (անհայտ է` ինչի հիման վրա) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծի Ադրբեջանի օգտին: Չեն հասկանում, և վերջ:

Ռուսական ճակատից բացի, Ադրբեջանը փորձում է խաղարկել նաև եվրոպական քարտը: Հայտնի է, որ ԵՄ-ն ևս` ի դեմս Ֆրանսիայի, ընդգրկված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելության մեջ: Եվ ահա Ադրբեջանը փորձում է ԵՄ աջակցությունը ևս ապահովել, որպեսզի հնարավորության դեպքում նրանք աշխատեն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին նվիրելու ուղղությամբ:

Այդ նպատակով Ադրբեջանը «փորձագետի» կարգավիճակով էմիսարներ է ուղարկել Եվրոպա, ովքեր տեղի լսարանների առջև դասախոսություններ են կարդում, որոնց հիմնական շեշտադրումն այն է, թե ինչի համար և ինչի դիմաց ԵՄ-ն պետք է օգնի Ադրբեջանին:

Այսօր գերմանական «Դոյչե վելլե» հեռուստաընկերության կայքում զետեղվել է մի հաղորդագրություն, որտեղ հակիրճ նկարագրված է Բեռլինում կայացած այսօրինակ դասախոսություններից մեկը: Հաղորդագրության համաձայն, Ազեր Բաբաև անունով հետազոտողը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության ողջամիտ լուծման ուրվագծերը. ադրբեջանական գրավված տարածքների ու փախստականների վերադարձ, և եվրոպական փորձի հիման վրա` ինքնավարություն Լեռնային Ղարաբաղի համար:

Ադրբեջանցի փորձագետն, իհարկե, մոռացել է գերմանացի քաղաքագետներին տեղեկացնել, որ մինչև հակամարտության էսկալացիան, այսինքն` մինչև 1988-91 թվականները, իրերը դասավորված են եղել ճիշտ իր ներկայացրած կերպով, սակայն դա չի խանգարել Բաքվին Ադրբեջանը հայաթափելու և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար, և որ հետպատերազմական իրավիճակը ոչ այլ ինչ է, քան Լեռնային Ղարաբաղին պարտադրված ազատագրական պայքարի հետևանք: Ավելին` ադրբեջանցի «հետազոտողը» շփոթել է և լավ չպատկերացնելով, որ դիվանագիտությունն ու քաղաքագիտությունը տարբեր մասնագիտություններ են (իսկ լսարանում եղել են քաղաքագետներ) սկսել է համոզել, թե ճիշտ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգելն է: Քաղաքագիտությամբ զբաղվող ցանկացած անձի զարմանքը կհարուցի այն պնդումը, թե պատերազմում պարտված կողմը կարող է հաղթողին պարտադրել խաղաղություն` առանց հաղթողի շահերը հաշվի առնելու:

Պատկերացնո՞ւմ եք գերմանական լսարանն, օրինակ, մտովի համեմատություն անցկացներ և փորձեր հաշվել հավանականությունն այն բանի, որ 1945 թվականին Ստալինը, Տրումենն ու Չերչիլը համաձայնվում են զորքերը դուրս բերել Գերմանիայի տարածքից, որից, ասենք, մի 10-15 տարի հետո քննարկում են Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանները: Կարծում ենք, ադրբեջանական դիրքորոշման սնամեջության այլ հիմնավորումներ ներկայացնելու կարիք չկա:

Նշենք միայն, որ իր ելությում Ադրբեջանցի հետազոտողը հույս է հայտնել, որ ի վերջո, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կդադարեն Հարավային Կովկասում մրցակցությունից և միասնաբար կլծվեն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու ծրագրի իրականացմանը: Իր խոսքում, ադրբեջանցին նախատինքի խոսք է ուղղել նաև եվրոպացիների հասցեին, նրանց մեղադրելով այն բանում, որ հետաքրքրվում են միայն «Նաբուկկո» ծրագրի իրականացմամբ և մատը մատին չեն խփում Ադրբեջանի խնդիրները լուծելու համար: Այսինքն այս դեպքում ևս հակամարտության լուծումը Բաքուն պատվիրակում է միջազգային հանրությանը` խուսափելով ինքնուրույն որոշում կայացնելուց և Լեռնային Ղարբաղի հետ փոխհամաձայնության գալուց:

Ադրբեջանական դիվանագիտա-քարոզչական երրորդ ուղղությունը, բնականաբար, ԱՄՆ-ն է: Չենք հիշեցնում բազմաթիվ այն դրսևորումները, երբ ադրբեջանցի լրագրողները, վերլուծաբանները, փորձագետներն, ամեն մի պատեհ ու անպատեհ առիթով շրջանառության մեջ են դնում թեզ, թե, իբր, Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի միակ դաշնակից լինելով հանդերձ, որևէ շոշափելի փոխհատուցում չեն ստանում դրա դիմաց:

Այսօրինակ պմնդումներն առանձնակի սրացում են ստանում հատկապես այն դեպքում, երբ Բաքու է ժամանում որևէ ամերիկացի պաշտոնյա, կամ ԱՄՆ-ում` ցանկացած մակարդակով, Ադրբեջանի անունը հնչում է որևէ պաշտոնյայի շուրթերից: Նման դեպքերում ադրբեջանական լրտվամիջոցները հայտնվում են հերթապահ հարցով` իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի օգնում լուծել Ղարաբաղի հարցը, և թեման մի քանի օր շարունակ չի իջնում ադրբեջանական ԶԼՄ-ի առաջին էջերից: Բայց փորձը ցույց է տալիս, որ նման էժանագին, քարոզչական մանիպուլյացիաներն անգամ աննշան ազդեցություն չեն ունենում Վաշինգտոնի պաշտոնական մոտեցումների վրա: Փորձն այլ բան է հուշում, իսկ Բաքվում այլ կերպ են մտածում և շարունակում են բազմիցս իրեն չարդարացրած մեթոդի կիրառումը:

Այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում են փորձագետների, տարբեր պաշտոնյաների, օտարերկրյա նյուզմեյքերների գնահատականներ ու հարցազրույցներ, որտեղ փորձում են դրական (իրենց ցանկացած) պատասխան ստանալ մի հարցի կապակցությամբ` հնարավո՞ր է Մոսկվայում Օբաման ու Մեդվեդևը համաձայնության գան Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ շահագործման հարցում և դրա արդյունքում որոշեն ճնշում գործադրել Երևանի ու Ստեփանակերտի վրա: Անգամ ադրբեջանցի փորձագետները խուսափում են այս առումով ադրբեջանանպաստ պատասխաններ տալուց, սակայն այս դեպքում կարևորը դա չէ:

Կարևորն այն է, որ Ադրբեջանում կրկին փորձ է արվում դրսից (ենթադրաբար` ադրբեջանանպաստ) լուծում ներմուծել: Այսինքն` մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ հակամարտության լուծումը պետք է ներսից լինի, և եթե այն այդպիսին չէ (եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ տարածաշրջանում հնարավոր է արտաքին ճնշումների արդյունքում ինչ-որ կոնֆիգուրացիա ստանալ) ու որևէ կողմ համարում է, որ իր շահերն անտեսվել են, ապա եղած լուծումն ու խաղաղությունը լինելու են կարճաժամկետ ու փխրուն` դրանից բխող բացասական հետևանքներով: Ահա այս գիտակցումն է, որ արտաքին խաղացողներին դրդում է ձեռնպահ մնալ հարկադրանքից ու ճնշումների բանեցումից: Մի բան, որ Ադրբեջանում այդպես էլ չեն հասկանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}