ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-2009 ուսումնական տարվա 31 մեդալակիր շրջանավարտներին հանձնեց ոսկե մեդալներ: Նախագահը հավաստագրեր և մրցանակներ հանձնեց նաև «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի 3 հաղթողներին և մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած 11 երեխաներին:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի 3 հաղթողների ՀՀ նախագահի կողմից հանձնվեց նաև միջազգային ամառային ճամբարի ուղեգրեր: Ս.Սարգսյանը նշեց, որ լավ սովորելը և գիտելիք ունենալը իրոք լավ քաղաքացի և լավ մարդ դառնալու համար շատ լավ նախապայման է:
«Դուք այսօր ունենք շնորհ և տաղանդ, որը ի վերուստ է տրված: Մեր պապերը կարողացել են պահպանել մարդկության մեր տեսակը, մեր երկիրն ու մշակույթը, և այդ գենը փոխանցել են մեզ և ձեզ: Ի շնրոհիվ մեր պապերի և՛ տաղանդի, և՛ անձնազոհության, մենք գտնվում ենք 21-րդ դարում, և վստահ եմ, որ մեր ճանապարհը շարունակելու ենք հավերժ: Մեր ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի ձեզանից: Վստահ էմ, որ դուք հետագայում կարողանալու եք լինել այս երկրի արժանապատիվ քաղաքացիները: Ես ակնկալում եմ, որպեսզի դուք լինեք հաստատակամ և լավատես, քանի որ առանց լավատեսության և հաստատակամության անհնար է որևէ լուրջ գործ կատարել», - ասաց նախագահը:
Նրա խոսքերով, հանդիպման ներկա երիտասարդներից ոմանց համար կյանքի առաջին փուլն արդեն ետևում է:
«Հիմա դուք մտնում եք կյանքի, միգուցե, ամենից հետաքրքիր, բուռն և վճռորոշ փուլ: Ես այդ փուլը կանվանեի ավելի շատ անորոշությունների փուլ: Նրանք ովքեր ավարտել են դպրոցը, գիտեն, որ շատ խնդիրներ իրոք ունեն ճշգրիտ լուծումներ: Դուք պարտավոր եք իմանալ, որ առաջադրված խնդրի լավագույն լուծումը, դա ճշգրիտ լուծումն է: Ես վստահ եմ, որ դուք ընտրելու եք ոչ միայն ճշգրիտ լուծումները, այլ լավ լուծումները, քանի որ յուրաքանչյուր լուծում գին ունի»,- հավելեց ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան