«ՄՈՒՂԱՄ»-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

Վաղուց արդեն մի տեսակ սովորական է դարձել այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան` այս կամ այն, միայն իրենց հայտնի գործչի շուրթերով, հակահայ հիստերիա է ծավալում` հետևողականորեն ատելություն սերմանելով հայերի նկատմամբ սեփական հասարակության մեջ արմատավորելով ֆաշիզմին ու ռասիզմին բնորոշ արժեքներ: Օրինակները բազմաթիվ են և կրկնելու անհրաժեշտություն չկա. բավական է այցելել .az տիրույթում ցանկացած կայք և ծանոթանալ Հայաստանի ու հայերի մասին հրապարակումներին:

Այս իրողությունն այնքան բնական է դարձել, որ թե Հայաստանում, թե արտերկրում նմանօրինակ հակահայ դրևորումներն այլևս օրինաչափ են համարվում և… մատնվում անուշադրության:

Սակայն Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված քարոզչության ոլորոտւմ Ադրբեջանում «կրեատիվ» մտածողության պակաս երբեք չի եղել, և ժամանակ առ ժամանակ այս ասպարեզում յուրօրինակ «նոու-հաու» է նկատվում: Նորամուծությունն էլ այն է, որ հայերի դեմ ատելություն սերմանելու գործին լծվել են արդեն ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները: Այս առումով վերջին դրսևորումը Բաքվի «Մուղամ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արիֆ Գազիևն է:

Ադրբեջանական «Վեստի.ազ» գործակալությունը նախագիծ է իրականացնում` «Ինչ երիտասարդ էինք մենք» խորագրով, որի նպատակն, իբր, հայտնի անձանց մանկության ու երիտասարդության տարիների հուշերը ներկայացնելու համար ամբիոն տրամադրելն է: Հիշյալ «մտավորականն»` ինքնագոհ ու հպարտ, իր պատանեկության տարիքի վառ հուշերից մեկն է ներկայացրել` ասելով. «Ես սովորել եմ Գյանջայի 5-րդ դպրոցում, որն այն ժամանակ համարվում էր ամենախուլիգանականը: Դասամիջոցներին մենք միշտ ծեծկռտուք էինք սարքում, դպրոցը գտնվում էր գետի ափին, և մենք հաճախ փախչում էինք դասերից, հավաքվում էինք այնտեղ: Բայց, ամենահիշարժանն այն է, որ մենք քարեր էինք նետում հայերի վրա, որոնց միակ գործն ինչ-որ զզվելի բան անելն էր»: Խնդրեմ: Ահա այսպիսի դարակազմիկ միտք` ադրբեջանական մշակույթի «առաջադեմ» ներկայացուցչի ձևակերպմամբ:

Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է ուղղված այս քարոզչությունը: Իհարկե` Ադրբեջանում նոր-նոր կյանք մտնող սերնդին: Անհրաժեշտ է նրանց ուղեղը լվանալ, որ ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի հարց տալ, թե ինչո՞ւ հնարավոր չէ հայերի հետ համագոյակցել: Մյուս ուղղություններով, բնականաբար, այս քարոզչությունն անօգուտ է, քանի որ Ադրբեջանից բացի, մոլորակի բոլոր ծայրերում հայ ժողովուրդն ապրում է ամենատարբեր էթնիկական ու կրոնական համայնքների կողքին, հաջողությամբ ինտեգրվում է տեղի հասարակությանը, ակտիվ ներդրում ունենում այդ երկրների շենացմանն ու, որպես կանոն, գտնում է արժանի հարգանք ու ընդունելություն:

Սակայն այս փաստին ուշադրություն չէինք դարձնի, եթե մի շարք դիտարկումների կարիք չլիներ: Նախ` անհրաժեշտ է նկատել, որ այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայկական ռեսուրսները մոտ են սպառվելուն, եթե բանը հասել է «մուղամչիներին»: Հակառակ դեպքում` հրապարակ չէր նետվի ծանր հրետանին: Իսկ Արիֆ Գազիևն, անշուշտ, դրանցից մեկն է: Այստեղ մտահոգիչն այն է, որ մշակութային այդ գործիչը, որ կրթություն է ստացել Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգում) և թվում է, թե պետք է համամարդկային, հումանիստական արժեքների նկատմամաբ, գոնե հրապարակավ նրբանկատություն դրսևորեր, իջնում և հավասարվում է շարքային այն ազգայնամոլին, ում կարծիքով` տարօրինակ է, որ համայն մարդկությունը չի միավորվել ու չի բնաջնջել ողջ հայ ժողովրդին:

Ով ուզում է,  կարող է ցավ ապրել ադրբեջանցիների համար, որ անգամ եվրոպական կրթություն ունեցողներն են այդպիսի արժեհամակարգ կրում:

Մյուս կողմից` Արիֆ Գազիևի պնդումները գալիս են հաստատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հայկական կողմի այն պնդումը, որ ցանկացած ձևաչափով Ադրբեջանի անգամ սահմանափակ ինքնիշխանությունը ԼՂՀ նկատմամբ սպառնալիք է հայ բնակչության ֆիզիկական անվտանգությանը: Իսկ ի՞նչ սպասել մի հասարակությունից, որի ներկայացուցիչները` մշակութային գործիչից մինչև զինվոր, քաղաքական գործչից մինչև շարքային քաղաքացի, մոլլայից մինչև կրոնական ծայրահեղական մի բան են պնդում` հայերը վատն են, պետք է բնաջնջել: Ոչինչ: Անհրաժեշտ է այնպես անել, որ նրանք իրենց այդ խնդիրը երբեք և ոչ մի դեպքում լուծելու հնարավորություն չունենան: Իսկ դրա համար ԼՂՀ անկախությունն անհրաժեշտ պայման է:

Ի դեպ, չի բացառվում, որ Արիֆ Գազիևն իր մանկության ինտերպրետացիան ադրբեջանական պաշտոնական քարոզարշավի համատեքստում ներկայացրել է ենթագիտակցաբար: Մարդը հեռուստատեսության հաղորդավար է աշխատել ԽՍՀՄ տարիներից` շուրջ 40 տարի: Կարծում եք, հե՞շտ է տոտալիտար վարչակարգի պայմաններում տևական ժամանակ իշխանության խոսափողը լինելուց հետո թոթափել ժամանակի բեռն ու հանդես գալ «ազատ մտածողի» պատմուճանով: Իհարկե, դժվար է: Անգամ` եթե վարչակարգը տոտալիտար չէ, այլ ընդամենը` ավտորիտար: Ի դեպ վերջին բնորոշումը Freedom Haouse-ին է, որի երեկ հրապարակված զեկույցում Ադրբեջանը, ի թիվս հետխորհրդային Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի, դասվել է ավտորիտար երկրների շարքում:

Ասվածին հավելելու ոչինչ չէր մնա, եթե չլիներ ևս մի դրվագ: Նույն հարցազրույցում լրագրողը ադրբեջանցի մտավորականից հարցնում է, թե ո՞ր սխալն եք հիշում մինչ օրս, ինչին ի պատասխան Արիֆ Գազիևն ասում է. «Մեր հարգարժան նախագահ Իլհամ Ալիևն իր պատվելի հյուրի հետ այցելել էր թատրոն: Երբ հյուրն ինձ հարցրեց կառույցի տարիքի մասին, ես պատասխանեցի, որ այն կառուցվել է 12-րդ դարում: Իլհամ Ալիևն ուղղեց ինձ` ասելով, որ շինությունը կառուցվել է 5-6-րդ դարերում: Դա ես հետագա ամբողջ կյանքում կհիշեմ»: Այս դրվագը ըստ երևույթին կարելի է ինդիկատոր համարել: Ընդ որում` այն ցուցանում է ոչ միայն ավտորիտար լիդերի նկատմամբ եղած վախն ու կաշկանդվածությունը, այլև այն, թե ինչպես են Ադրբեջանում պաշտոնական պատմություն կերտում:

Ընթերցողին տեղեկացնենք, որ նշված «Մուղամ» թատրոնը գտնվում է Բաքվի «Հին քաղաք» կոչվող թաղամասում: Այս թաղամասը պատմագիտական բոլոր փաստաթղթերի ու հետազոտությունների համաձայն սկսել է կառուցվել 12-րդ դարում, երբ Շիրվանշահերի թագավորության մայրաքաղաք Շամախին կործանվեց երկրաշարժից և որոշում կայացվեց մայրաքաղաքը տեղափոխել Բաքու: Եվ դեռ հայտնի չէ, նշված թատրոնի շենքն ա՞յդ, թե՞ ավելի ուշ շրջանի կառույցներից է: Մինչդեռ Ադրբեջանում փորձ են անում աշխարհին համոզել, որ իրենց մայրաքաղաքը կառուցվել է մարդկային քաղաքակրթության առավել վաղ շրջանում և իրենք անտիկ շրջանի պատմա-մշակութային ժառանգության կրող են: Այս ամենը ծիծաղելի է թվում ընդամենը մեկ, բայց շատ լուրջ փաստարկով. Իլհամ Ալիևի նշած շրջանում` 5-6-րդ դարերում, իսլամը դեռ գոյություն չուներ (Մուհամեդ մարգարեն գործունեություն սկսել է ծավալել 7-րդ դարի սկզբին` Արաբական թերակղզում), մինչդեռ Բաքվի նշված թաղամասը հենց իսլամական միջնադարյան ճարտարապետության նմուշ է:

Փաստորեն ավտորիտարիզմի դրսևորումներն Ադրբեջանում այն աստիճանի են հասել, որ մարդիկ պատրաստ են անտեսելու տալ անգամ հանրամատչելի իրողությունները: Միայն թե` արքան գոհ մնա:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}