Քաղաքական 17:40 04/07/2009

ԺՈՂԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՎԵՑ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՆՑ

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նախօրեին մեկնարկեց և անփառունակ կերպով ավարտվեց Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլբյուլօղլու, ինչպես նաև` Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնած ժողովրդական դիվանագիտության ակցիան:

Նախաձեռնության շրջանակներում հայ և ադրբեջանցի մշակութային գործիչներն այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո եկան Երևան, իսկ Հայաստանի մայրաքաղաքից էլ` Բաքու: Խումբը, որի կազմում բացի նախաձեռնողներից ընդգրկված էին նաև Հերմինե Նաղդալյանը (պատգամավոր, Հայաստան), Մխիթար Մնացականյանը (պատգամավոր, Հայաստան), Հասիմ Մոլազադեն (պատգամավոր, Ադրբեջան), Ռովշան Ռզաևը (պատգամավոր, Ադրբեջան), Արամ Աբրահամյանը («Առավոտ» թերթի խմբագիր, Հայաստան), Արա Թադևոսյանը («Մեդիամաքս» գործակալության տնօրեն, Հայաստան), Արմեն Խանբաբյանը (լրագրող, Հայաստան), Էդուարդ Մարգարովը (ֆուտբոլիստ, Հայաստան), Շուշան Քաթլամաջյանը (հասարակակն գործիչ, Հայաստան), Զավեն Սարգսյանը (Փարաջանովի թանգարանի տնօրեն, Հայաստան), Լյուդմիլա Գրիգորյանը (բուժաշխատող, ԼՂՀ), Սիյավուշ Քերիմլին (Կոնսերվատորիայի ռեկտոր, Ադրբեջան), Զահիդ Աբասովը (հասրակական գործիչ, Ադրբեջան) և Չինգիզ Իսմայլովը («Ղարաբաղ» թերթի խմբագիր, Ադրբեջան), հանդիպումներ է ունեցել ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Բակո Սահակյանի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Այս նախաձեռնությունից, որն անշուշտ ողջունելի էր, դեռ մեկ օր էլ չի անցել, սակայն կարելի է վստահաբար պնդել, որ դրա հեղինակների բարի նպատակներն ու առաքելությունը հօդս ցնդեցին: Եվ այդ ամենը ադրբեջանական քարոզչամեքենայի ակտիվ աշխատանքի արդյունքում: Թեև նախաձեռնության հեղինակները պնդում էին, որ իրենց նպատակը երկու ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելն է, առնվազն` ատելության զգացման վերացումը, այնուամենայնիվ ժողովրդական դիվանագիտության կիրառման հաջորդ օրն արդեն ադրբեջանցի «մտավորականները» հաստատեցին, որ իրենք ամենևին էլ նման նպատակ չեն ունեցել: Մի քանի մեջբերում` ասվածը փաստելու համար:

«Մենք այցելել էինք Ղարաբաղ, ոչ թե ինչ-որ մեկի դեմ ծնկի գալու, այլ ապացուցելու, որ չենք վախենում այնտեղ գնալուց»,- ասել է Զահիդ Աբբասովը («Դեյ.ազ», 04.06.2009, 14:07)` լռելով խմբի հետապնդած այն խնդիրների մասին, որոնք Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում հնչեցնում էր Միխայիլ Շվիդկոյն, Արմեն Սմբատյանը պարզաբանում էր, իսկ Փոլադ Բյուլբյուլօղլին գլխով հավանություն էր տալիս ու նշում, թե ավելացնելու բան չունի:
«Հայերը նման են մարդու, ով պատրաստվում է զիջումների գնալ` հասկանալով, որ վաղ թե ուշ այդ բանը տեղի է ունենալու: Մեր այցելության նպատակն էր անել այնպես, որ այդ բանը որքան հնարավոր է նրանց համար ակնհայտ դառնա»,- ասել է խմբի մեկ այլ անդամ` Ռովշան Ռզաևը («Դեյ.ազ», 04.06.2009, 14:28) ու վստահեցրել, թե «Բաքուն տեսնելով` հայերը հասկացան, որ կարգավորման հետաձգումն իմաստ չունի»:
«Ես Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո համոզվեցի, որ նա անհեռատես մարդ է: Իմ տպավորությամբ հայերը մտածում են ոչ թե իրենց գլխով, այլ ինչ-որ մեկը նրանց սովորեցնում է»,- ասում է կոնսերվատորիայի ռեկտոր Սիյավուշ Քերիմլին («1նյուզ.ազ», 04.06.2009, 15:10), և նշում, թե «քանի ուշ չէ, հայերը պետք է խելքի գա»:

Նշենք, որ ադրբեջանական «մշակութային գործիչների» տպավորություններն ու մեկնաբանություններն այսքանով չեն սահմանափակվում: Սակայն ներկայացվածը բավարար է եզրակացնելու համար, որ վերը նշված նախաձեռնությունը տապալվել է հենց մեկնարկում, քանզի հռչակված խնդիրը չի լուծվել անգամ դրա անմիջական մասնակիցների մակարդակով: Էլ ի՞նչ սպասել երկու հասարակություններից, շարքային քաղաքացիներից, ովքեր համապատասխան ազդակներ պետք է ստանային հենց մասնակիցներից, մինչդեռ նրանք «չցանկանալով», բայց այնումանեյնիվ ներխուժում են քաղաքականություն: Անգամ այդկերպ «ստեղծագործ մտավորականի» պատմուճանը հագած գործիչները որևէ նոր բան չեն կարողանում մոգոնել, ու վստահեցնում են, թե իրենց գլխավոր խաղաքարտն այն է, որ Բաքուն զարգացել է:

Փաստորեն ադրբեջանցիները դեռ չեն հասկացել, որ արցախցիների պայքարի հիմքում եկամուտների քանակը չէ, այլ ազգային ինքնությունը պահպանելու և սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու մղումն է:
Հ.Գ. Սույն հրապարակումը «բաց նամակի» ձևաչափով ուղղում ենք Միխայիլ Շվիդկոյին` ակնկալելով նրա հրապարակային գնահատականը: Վերջինս Երևանում հռետորական հարց հնչեցրեց, թե եթե հայերն ու ադրբեջանցիները հանդուրժողականության մթնոլորտում համատեղ ապրում ու աշխատում են Ռուսաստանում, ինչո՞ւ նույն բանը հնարավոր չէ այստեղ: Եվ ահա պատասխանում ենք:

Պարոն Շվիդկոյ, հարգելի Միխայիլ Եֆիմովիչ, հնարավոր չէ. որովհետև այն անձինք, որոնց վերցրել էիք ձեր խմբում, առաջինն են նպաստում դրա իրականացման անհնարինությանը: Ուստի խորհուրդ ենք տալիս նախաձեռնության շարուակման դեպքում առավել բծախնդիր լինել և ներգրավել այնպիսի գործիչների, ովքեր եթե անգամ այլոց վրա դրական իմաստով ազդել էլ չկարողանան, գոնե իրենք ընկալեն ձեր` անշուշտ ողջունելի նախաձեռնության իմաստն ու չտապալեն այն:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:59
Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը.Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է. «Սիրելի երևանցիներ, Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և...
Աղբյուր` Panorama.am
22:46
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 3 ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորների թվում կա նաև ծանր վիճակում գտնվող
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
22:31
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր այնպես է անում, որ Հայաստանը երբեք ի վիճակի չլինի ինքնապաշտպանվել. Վահագն Մխոյան
Բլոգեր Վահագն Մխոյանը, որ հաճախ անդրադառնում է անվտանգության ու քաղաքական հարցերի, գրում է. «Դուք կարող եք դա կոնսպիրոլոգիա համարել,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայից. Վահան Կոստանյան
Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկայից և պատրաստ է հարաբերությունների լիակատար...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը
Իրանում մի քանի տարի առաջ ստեղծված հակաիսրայելական վարչության ղեկավարը պարզվեց, որ հրեական պետության հետախուզական ծառայության՝ Մոսադի գործակալն...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը այցելել է Մասիս բլուր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են. «Լսե՞լ եք օրերս Մասիս բլուր բնակատեղում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և...
Աղբյուր` Panorama.am
21:25
Հայաստանում են Բելառուսի,Ղազախստանի և Ռուսաստանի վարչապետերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ֆրանսիան Իսրայելի հարվածների պատճառով կավելացնի լիբանանյան բանակին տրվող աջակցությունը
Իսրայելական հարվածների ֆոնին Ֆրանսիան կամրապնդի լիբանանյան բանակին աջակցությունը, ինչպես նաև 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառի մասին խոսել են գիտնականները
Գիտնականները բացատրում են բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառը: Gismeteo-ի փոխանցմամբ՝ Սան Պաուլո (Բրազիլիա) ճանապարհորդները ապշել...
Աղբյուր` Panorama.am
20:19
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: «Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց ցանկում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սահմանադրական դատարանը «պայթեցրեց ականը»՝ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից․ Գոհար Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Միշուստինը վաղը՝ հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղար
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:28
Վեդի համայնքի բնակիչը էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի միջոցով ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ....
Աղբյուր` Panorama.am
19:13
«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին
Այսօր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրերի և Սաֆադ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և պետք չէ եկեղեցուն քննադատել․ Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում։ Եկեղեցին հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հրդեհ՝ Արմավիրում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտուժ. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկրների միջև կապերի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երևանում պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում
Սեպտեմբերի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100.000.000 ՀՀ դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի է ունեցել նորօրհնյալ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին. ո՞ր կուսակցությունների ցուցակներում կան հայեր
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները սեպտեմբերի 26-ին ներկայացրել են...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը...
Աղբյուր` Panorama.am
16:29
Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ
16:54 30/09/2024

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}