Մշակույթ
14:20 11/07/2009
ՀՈՒԼԻՍԻ 12-19, «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»… Ի՞ՆՉ ԴԻՏԵՆՔ
110 ֆիլմ 40 երկրներից: 50-ից ավելի հայկական ֆիլմեր: Այս ամենն ու դեռ ավելին «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում` հուլիսի 12-19-ը:
Արդեն վեց տարի է անընդմեջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հնարավարություն է ընձեռում հայ հանդիսատեսին դիտել միջազգային տարբեր փառատոներում ներկայացված ֆիլմերը, շփվել համաշխարհային կինոարվեստի հայտնի դեմքերի հետ:
Ինչ կարող ենք դիտել. Ինչպես միշտ, փառատոնը կընթանա 3 հիմնական ծրագրերով` միջազգային խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր»:
Փառատոնը բացվելու է ռեժիսոր Լորան Տյուելի «Մերձավոր շրջապատ» ֆիլմով, որի պրոդյուսերն է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանը:
«Ոսկե ծիրան»-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի նաև հայ կինոյի մեծ անուններին` հետահայաց ցուցադրություններով նշելով «Հնձան», «Աշնան արև», «Տերը» ֆիլմերի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի և «Տժվժիկ», «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Ընկեր Փանջունի» ֆիլմերի ռեժիսոր Արման Մանարյանի 80-ամյա հոբելյանները, Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը» և այլն:
«Ոսկե ծիրանի» շրջանակներում, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 և «Նռան գույնը» ֆիլմի 40-ամյակի առթիվ, տեղի է ունենալու հայ կինոյի պատմության մեջ իր արժանի տեղը զբաղեցրած այդ ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը:
Փառատոնի ոչ մրցութային ծրագրում այս տարի նույնպես կլինեն Երևանյան պրեմիերաներ: Դրանց շարքում է հանրահայտ ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի վերջին աշխատանքներից «Աննա Կարենինա»-ն և «Ասսա 2»-ը: Հեղինակը Երևան կայցելի իր ֆիլմերի դերասանուհու` Տատյանա Դրուբիչի հետ միասին:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կկայանա նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրո» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը կներկայացնի ռեժիսորի հայազգի պրոդյուսեր Անահիտ Նազարյանը:
Այս տարվա համար նորություն կլինի «Վարպետներ» ծրագիրը, որը կներառի 3 մեծանուն ռեժիսորների` Լուիս Բյունուելին, Միքելանջելո Անտոնիոնիին և Տոնինո Գուերային նվիրված ֆիլմեր: Նորույթներից է նաև «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական ծրագիրը, որը կներառի վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և վավերագրական ֆիլմերի «Հայք» ստուդիայի կողմից նկարահանված ֆիլմերը:
Այս տարի 3-րդ անգամ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, համատեղ ֆիլմարտադրությունը խթանելու նպատակով, հուլիսի 14-16-ը կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը:
«Մեկ օր Եվրոպայում» արտամրցութային ծրագրում կցուցադրվեն լավագույն ֆրանսիական, գերմանական, հոլանդական և լեհական ֆիլմերը: Հուլիսի 14-ը կլինի ֆրանսիական կինոյի օր, հուլիսի 16-ը` լեհական, հուլիսի 17-ը`գերմանական: Ինչպես նաև ամեն երեկո կներկայացվի «Արաբական գիշերներ» ծրագիրը:
Հետահայաց ցուցադրությունների շարքում կցուցադրվեն մեր ժամանակների 3 մեծանուն ռեժիսորների ֆիլմեր, ովքեր ներկայացնում են 3 տարբեր աշխարհամասեր` լեհ Յեժի Սկոլիմովսկին, ճապոնացի Կոհեյ Օգուրին և ամերիկացի Ռոբ Նիլսոնը: Բոլոր 3 հեղինակները կլինեն փառատոնի հյուրերը և կմասնակցեն իրենց ֆիլմերի ցուցադրություններին:
Նախորդ տարիների նման փառատոնի ընթացքում վարպետության դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ` ի դեմս Ռոբ Նիլսոնի, Անջեյ Կրակովսկու, Նանա Ջորջաձեի, Սերգեյ Սոլովյովի և Կոհեյ Օգուրիի:
Ժյուրի- Այս տարի միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է ճապոնացի հանրահայտ ռեժիսոր և սցենարիստ Կոհեյ Օգուրիրն: Ժյուրիի կազմում են նաև գերմանացի Ալբերտ Վիդերշպիլը, իսպանացի Պակո Պոշը (փառատոնի առաջին իսպանացի ժյուրին է), ամերիկահայ դերասան, գրող Էրիկ Պողոսյանը, վրացի Նանա Ջորջաձեն (կրկին առաջին անգամ) և կանադահայ Արսինե Խանջյանը:
Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահն է ռուսական կինոարտադրության և հեռուսատեսության ասպարեզում ամենահայտնի դեմքերից մեկը` Ալեքսանդր Ռոդնյանսկին: Նրա հետ ժյուրիի կազմում կլինեն նաև Մեծ Բրիտանիայից Յան-Հայդեն Սմիթը, Գերմանիայից` Մայքլ Վիդեման, Թուրքիայից` Էնիս Ռիզան, Հայաստանից` Արտյոմ Մելքումյանը:
Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին գլխավորելու է Նիդերլանդներից Հայկ Բալյանը: Ժյուրիի կազմում են նաև ԱՄՆ-ից Էրիկ Նազարյանը, Գերմանիայից Նորիկ Քեշիշյանը, Հայաստանից` Անետա Երզնկյանն ու Գրիգոր Հարությունյանը:
Ինչպես միշտ, այս տարի էլ մասնակիցներին գնահատելու է միջազգային կինոլրագրողների և կինոքննադատների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի ժյուրին` ֆիպրեսսի ժյուրին` Ժան-Մաքս Մեժան (Ֆրանսիա), Ջովաննի Օտտոնե (Իտալիա), Արծվի Բախչինյան (Հայաստան):
Համաշխարհային եկեղեցական խորհրդի ժյուրիի` էկումենիկ ժյուրիի կազմում ընդգրկված են Գվիդո Կոնվենտսը` Բելգիա, Դենիս Մյուլլերը` Ֆրանսիա, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:
Դե ինչ, իհարկե, խոստումնալից ծրագիր է: Ու ինչպես նախօրեին ասել էր փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ամեն ինչ պատրաստ է:
Վաղը նախքան փառատոնի մեկնարկը` 19:00, Երևանի ս. Զորավոր եկեղեցում տեղի կունենա ծիրանի օրհնության արարողությունը, ծիրան, որը, կարծես թե, դարձել է Հայաստանի «խորհրդանիշը»: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նույնպես Հայաստանի «յուրօրինակ խորհրդանիշն» է դարձել. համաշխարհային կինոաշխարհի ներկայացուցիչների մոտ «Ոսկե ծիրանը» «ասոցացվում» է Հայաստան երկրի հետ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել:
Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։
«Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:29 25/11/2024
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
14:27 23/11/2024
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
16:15 21/11/2024
Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան