«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»

Հեղինակ` Արմեն Մինասյան

Եվ այսպես, բազմիցս չարչրկված «Մադրիդյան սկզբունքներն», այլևս գաղտնիք չեն: Անկեղծ ասած, դրանք նախկինում էլ գաղտնի չէին, որովհետև բազմաթիվ կառույցների ու գործիչների կողմից երկու տարի շարունակ դրվում էին շրջանառության մեջ: Սակայն նախկինում թեման արծարծվում էր որոշակի վերապահումներով, քանզի «արտահոսքը» պաշտոնական չէր և եղած տեղեկատվության հավաստիությունը ստուգելու հնարավորություն չկար:

Միակ պաշտոնական տեղեկատվությունը բանակցություններին մասնակցող գործիչների խիստ դիվանագիտական ձևակերպումներն էին: Այսօր  իրավիճակն արդեն այլ է:

«Մադրիդյան սկզբունքները» պաշտոնապես քողազերծվել են և բանակցաին գործընթացի տրամաբանության, ինչո՞ւ ոչ, նաև բանակցության մասնակից կողմերի նախորդիվ տրված գնահատականներն իրականության հետ համադրելու հնարավորություն է ստեղծվել:

Նախ`  ներկայացնենք Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում առկա այն վեց կետերը, որոնք հայտնի են որպես «մադրիդյան սկզբուքներ» (դրանք միջնորդների կողմից առաջարկվել են 2007 թվականին` Մադրիդում): Եվ այսպես.

1. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ` Ադրբեջանի վերահսկողության ներքո
2. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում, նրա անվտանգության և ինքնակառավարման ապահովում
3. Հայաստանը`  Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` իրավական պարտադիր հետևանքով` կամարտահայտության միջոցով
5. Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություններ:

Ահա այն սկզբունքները, որոնց շրջանակներում ենթադրվում է ղարբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Միանգամից նկատենք, որ տվյալ դեպքում խոսքն ընդամենը սկզբունքների մասին է, որոնց հիման վրա հետագայում պետք է մշակվեն խնդրի կարգավորման պայմանները:

Իհարկե, ցանկացած մանրուք մեծ նշանակություն ունի, այն էլ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման հարցում: Սակայն այսօր մանրուքներից չէ, որ պետք է խոսենք, այլ  բանակցային գործընթացի տրամաբանությունից, որը, անկախ վերը նշված կետերին տրված և տրվելիք տարակերպ մեկնաբանություններից, միանշանակ է և անխոցելի:

Մինչ սկսելը, նկատենք նաև, որ ներկայացված կետերում առկա են նաև տհաճ ձևակերպումներ, բայց ստորև փորձ է կատարվել զերծ մնալ էմոցիաներից.

Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իրավունքի սուբյեկտ

Առաջին դիտարկումը, որ հնարավոր է անել, հետևյալն է`  Մադրիդյան սկզբունքները, փաստացի ամրագրում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սուբյեկտ լինելը:

Իսկ ի՞նչ ասել է «ինքնորոշման իրավունքի սուբյեկտ»: Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից կոմպակտ բնակվող ոչ բոլոր էթնիկ խմբերն են հանդիսանում այդ իրավունքի սուբյեկտ: Սակայն հայկական կողմը, հղում անելով պատմական իրողություններին (Խամսայի մելիքություններ, հատուկ կարգավիճակ Ցարական Ռուսաստանում, ինքնավարության հատուկ կարգավիճակ ԽՍՀՄ կազմում և այլն) ցույց է տվել, որ Լեռնային Ղարաբաղը եղել և մնում է ինքնորոշման իրավունքի սուբյեկտ, ավելին` այն իրացրել է իր այդ իրավունքը, որը սակայն հանգեցրել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի` այսօր արդեն առկա հետևանքներով:

Սա բոլորին հայտնի իրողություն է, մինչդեռ ադրբեջանական կողմը բազմիցս է փորձել խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը: Այսօր էլ ադրբեջանական պաշտոնական ու քարոզչական շրջանակները խնդրի մասին խոսելիս չեն դադարում «Հայաստան» բառը կրկնելուց` փորձելով տպավորություն ստեղծել, թե խնդիրն ընդամենը տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս քարոզչությունն այնքան ինտենսիվ էր տարվում, որ միջնորդների գործուն լռության պարագայում տպավորություն էր ստեղծվում, թե պաշտոնական Բաքվին հաջողվել է մոլորեցնել միջազգային հանրությանը: Սակայն պարզվում է` ջանքերը զուր են եղել:

Մադրիդյան սկզբունքներից թվով չորրորդն ուղղակի ամրագրում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր ինքնորոշման իրավունքը, և, որն ամենակարևորն է, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի այդ կամարտահայտությունն ունենալու է իրավական պարտադիր հետևանք: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ենթադրյալ կամարտահայտությունը (հանրաքվե) չի կարող լինել օրինակ, խորհրդատվական: Այնսինքն` եթե Լեռնային Ղարաբաղում կազմակերպվում է հանրաքվե և բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվում անկախ պետություն ձևավորելուն, ապա որոշումը դառնում է պարտադիր:

Գործընթացը ենթադրում է համապարփակ լուծում

Երկրորդ կարևորագույն դիտարկումն այն է, որ հրապարակված սկզբունքները ենթադրում են ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում: Այնսինքն` ներկայացված սկզբունքների շուրջ համաձայնության դեպքում հետկոնֆլիկտային շրջանում հարցականներ չեն մնալու, տրվելու են բոլոր հարցերի պատասխանները, կամ առնվազն դրանք ստանալու մեխանիմնզերը:
Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ քննարկման առարկա է դարձել հակամարտության լուծման «փուլային» և «փաթեթային» տարբերակների խնդիրը: Սա պայմանավորված է այն իրողությամբ, որ աշխարհը կայուն զարգացման նպատակադրումներից ելնելով, փորձում էր կողմերին համոզել` հանգուցալուծման գնալ փուլային տարբերակով. նախ վերացնել հակամարտության ռազմական գործողությունների հետևանքները, ապա դրանից հետո միայն բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:

 Հասկանալի պատճառներով այս տարբերակն անընդունելի էր հայկական կողմի համար, և հրադադարի հաստատումից ի վեր անընդհատ միջազգային հանրությանը բացատրվել է, որ լուծման փաթեթային տարբերակն այլընտրանք չունի, որ հակամարտության պատճառն անտեսելը հղի է նոր բացասական հետևանքներով: Այս ուղղությամբ հայկական դիվանագիտության ջանքերն ու աշխատանքը չգնահատել չի կարելի: Դրա հավաստումը վերը նշված մադրիդյան սկզբունքներն են, որոնք էականորեն տարբերվում են նախորդիվ եղած համանման առաջարկներից և, ի տարբերություն օրինակ 1996-1997 թվականներին բանակցային սեղանին դրված տարբերակից, որևէ հարց` հատկապես Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ու ընդունման առումով, անորոշություն չեն պարունակում:

Իլհամ Ալիևը մոտ երկու տարի մոլորեցնում էր…

Բանակցային գործընթացի հետահայաց դիտարկումը ցույց է տալիս, որ «մադրիդյան սկզբունքների» շրջանառումից ի վեր հայկական կողմն` իր հրապարակային գնահատականներում ու մեկնաբանություններում հանրությանը մոլորեցնելու փորձ չի արել:
Իսկապես, չկա Հայաստանի նախագահի կամ արտաքին գործերի նախարարի որևէ հայտարարություն, որը հակասության մեջ գտնվի արդեն գաղտնազերծված սկզբունքների հետ: Հիշեցնենք հայկական կողմի բյուրեղացված դիրքորոշումը` ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից, Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է ունենան անխափան ցամաքային կապ և պետք է տրվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, մյուս բոլոր հարցերում հայկական կողմը պատրաստ է բանակցել և գտնել փոխզիջումային լուծումներ: Ակնհայտ է, որ վերը նշված մոտեցումն ամբողջությամբ արտացոլված է հրապարակված վեց կետերի մեջ: Ճիշտ է` կան նաև որոշ դրույթներ, որոնք կարող է և հայկական կողմի (կամ` առանձին պաշտոնյաների, քաղաքական ուժերի ու գործիչների) համար ոչ այնքան հաճելի են, սակայն տվյալ դեպքում խոսքը ոչ թե հաճելիի, այլ իշխանությունների պատասխանատվության ու հաշվետվողականության մասին է: Այս առումով միանշանակ է` հայկական կողմը երբեք ոչ սեփական, ոչ էլ միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարություններ ու գնահատականներ չի տվել:

Կարո՞ղ ենք նույնը ասել Ադրբեջանի մասին: Պարզվում է` ոչ: Մինչև Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունը, պաշտոնական Բաքուն, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը, արտգործնախարարը, տարբեր տրամաչափի գործիչներ, խոսում էին «մադրիդյան սկզբունքների» մասին ու համոզիչ տոնով պնդում էին, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններից դուրս լուծումը ոչ ընդունում են, ոչ էլ առավել ևս բանակցում դրա շուրջ: Սակայն փաստաթղթի հրապարակումը ցույց տվեց, որ մոտ երկու տարի Ադրբեջանը բանակցում էր հենց դրա շուրջ, սակայն երկրի ներսում բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող ձևակերպումներ է շրջանառում: Պատահական չէ, որ ադրբեջանական կայքերում սկսել են այս առնչությամբ մտահոգություններ հայտնվել:

Վստահ չենք, սակայն կարծում ենք, որ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում ու Սպիտակ տան կողմից «մադրիդյան սկզբունքների» գաղտնազերծումը պայմանավորված էր հենց այս հանգամանքով: Այս առումով մեր դիտարկումները կներկայացնենք առաջիկայում:


Ամփոփենք: «Մադրիդյան սկզբունքների» հրապարակումը հնարավորություն է տալիս եզրակացնել

ա/ Լեռնային Ղարաբաղը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է և այդ փաստը ոչ միայն ընդունվել է միջազգային հանրության կողմից, այլև ամրագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երեք երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հեղինակած փաթեթում,

բ/ Հայկական կողմը մշտապես հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման օգտին և երբեք ապակառուցողական, բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող հայտարարություններ չի արել (ի տարբերություն պաշտոնական Բաքվի),

գ/ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս փուլում քննարկվող առաջարկները ենթադրում են հակամարտության համապարփակ լուծում` հայկական կողմի առաջ քաշած երեք սկզբունքների ամբողջական ներառմամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}