ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵ՞Ն ՉԳԻՏԵՆ, ԹԵ՞ ՏԵՂԻ ԼԵԶՈՒՆ Է ԱՆԿԱՏԱՐ

Հուլիսի 10-ին ԱՄՆ Սպիտակ տան մամլո ծառայությունը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարատության կարգավորման հիմնարար սկզբունքների` այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» էությունը բացահայտող փաստաթուղթ: Մինչ այդ, նման մի փաստաթուղթ էլ հրապարակվել էր ԵԱՀԿ պաշտոնական կայքում, իսկ այդ արտահոսքին նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որով կոչ էր արվում հակամարտության կողմերին ջանքեր գործադրել հակամարտությունը «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակի հիման վրա հանգուցալուծելու ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հրապարակումից հետո հետաքրքիր էր դիտարկել ադրբեջանական փորձագիտական-վերլուծական շրջանակների արձագանքը: Հետաքրքիր էր առաջին հերթին այն պատճառով, որ գրեթե 100 տոկոսանոց հավանականությամբ ակնկալվում էր, որ ադրբեջանական քարոզչական մեքենան աղճատելու է անգամ ԵԱՀԿ-ի ու ԱՄՆ նախագահի պաշտոնական մակարդակով տարածած տեղեկատվությունը: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց:

Այսպես օրինակ, ադրբեջանական «Բաքիլիլար.ազ» ինտերնետային կայքէջի պատասխանատուները փորձել են հեռուն չգնալ, ու Սպիտակ տան հաղորդագրությունը խեղաթյուրել «սխալ թարգմանությամբ»:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ առկա վեց կետերը Բաքվում թարգմանել են և ստացել են հետևալ պատկերը.

1. Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին
2. Ղարաբաղի անցումային կարգավիճակը թույլ կտա ապահովել անվտանգությունը և տեղական ինքնակառավարումը
3. Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացում
4. Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում կամարտահայտության հիման վրա
5. Փախստականների` հայրենի հող վերադառնալու իրավունքի ապահովում
6. Անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում:

Հակված ենք կարծելու, որ անգլերեն տեքստի սխալ թարգմանությունը ոչ թե, լեզուների (անգլերեն, ռուսերեն) չիմացության, կամ` ադրբեջաներենի անկատարության և որոշ իրավական տերմինների համարժեքների բացակայության հետևանք է, այլ տեղի է ունեցել ադրբեջանցի քարոզիչների թեթև ձեռքով: Բացատրենք` ինչո՞ւ: Ձևակերպումներին չենք անդրադառնա, այլ կդիտարկենք միայն իրավական տերմինների գործածությունը:

Այսպես առաջին կետն անգլերեն տարբերակում (բնագրում) ասում է` «Return of the territories surrounding Nagorno-Karabakh to Azerbaijani control»: Այս ձևակերպման մեջ «Լեռնային Ղարաբաղ» տեղանունը նշվում է «հարակից» (surrounding) կապի հետ միասին: Նախադասության ճիշտ թարգմանությունը ստացվում է «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո»: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին այս կետում որևէ խոսք չկա: Չենք կարծում, որ Բաքվում հնարավոր չէր գտնել անգլերենի գոնե տարրական գիտեիքներ ունեցող մեկին` հասկանալու համար ձևակերպման իրական բովանդակությունը:

Հաջորդը: Երկրորդ կետում ասվում է. «An interim status for Nagorno-Karabakh providing guarantees for security and self-governance», կամ` «Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում, նրա անվտանգության և ինքնակառավարման ապահովում»: Այս կետը թարգմանելիս ադրբեջանցի հեղինակները ոչ միայն նպատակը (անցումային կարգավիճակի տրամադրումը) նպատակից վեր են ածել միջոցի (թույլ կտա…), այլև փոքրիկ աճպարարությամբ փորձել են խեղաթյուրել դրույթի բովանդակությունը: Բանն այն է, որ անգլերեն «self-governance» տերմինը թարգմանվում է որպես «ինքնակառավարում»: Մինչդեռ Բաքվում տերմինը թարգմանել ու ստացել են «տեղական ինքնակառավարում»: Եթե ադրբեջաներենում այս երկու տերմինների միջև բովանդակային տարբերություն չկա, նշանակում է այդ լեզուն արդիականացվելու խիստ կարիք ունի: Ադրբեջանցի կոլեգաներին հուշենք, որ «տեղական ինքնակառավարումն» անգլերենով հնչում է «local government»: Ադրբեջանցիներին առաջարկում ենք բացել Սպիտակ տան պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունն ու այնտեղ որոնել այդ տերմինը: Հույս ունենանք, որ այս իրողությունը թույլ կտա պատկերացում կազմել «Բաքիլիլար.ազ»-ի պրոֆեսիոնալության ու հավաստիության մասին:

Անցնենք առաջ: Սպիտակ տան հրապարակած փաստաթղթի երրորդ կետում ուղղակի ասված է «A corridor linking Armenia to Nagorno-Karabakh»: Այս ձևակերպումը բառացի թարգմանվում է` «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք»: Ոչ մի բայի գործածություն: Բայց այս պարզ նախադասությունն Ադրբեջանում թարգմանել են ու սեփական նախաձեռնությամբ որոշել են «բացել» այն: Հավանաբար, Բաքվում տեղյակ չեն, որ միջանցքն արդեն մեկուկես տասնամյակ արդեն բաց է, և այդ հարցում ոչ իրենք, ոչ միջնորդներն այլևս անելիք չունեն: Ընդամենը պետք է հակամարտության հնարավոր հանգուցալուծման դեպքում ամրագրել այդ իրողությունը, ինչը և արված է:

Հաջորդ կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին: «Future determination of the final legal status of Nagorno-Karabakh through a legally binding expression of will»,- այս առնչությամբ ասված է «մադրիդյան սկզբունքների» չորրորդ կետում: Այն թարգմանաբար ամրագրում է` «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` իրավական պարտադիր հետևանքով կամարտահայտության միջոցով»: Այսինքն` իրավաբանական «լեզվից» թարգմանած այս դրույթը ենթադրում է ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացում և ենթադրվող կամարտահայտության (հանրաքվե) արդյունքների իրավական ամրագրում: Ահա այստեղ, ադրբեջանցիները փոքրիկ «բացթողում» են արել և չեն թարգմանել «իրավական կարգավիճակ» (legal status) և «իրավական պարտադիր հետևանքով կամարտահայտություն» (a legally binding expression of will) տերմինները:

Մոտիվացիան գուցե շատերին պարզ չլինի: Բացատրենք: Բաքվում հույս ունեն, որ կարգավիճակի հարցով Լեռնային Ղարաբաղում պլեբիսցիտ կանցկացվի, իսկ քանի որ պլեբիսցիտը, ի տարբերություն հանրաքվեի, պարտադիր իրավական հետևանք չի ենթադրում, իրենք կհայտարարեն, թե արդյունքներն իրենց չեն հուզում: Ահա այս մտահոգությունը հաշվի առնելով էլ միջնորդները ողջամիտ են համարել անպայման ֆիքսել, որ անկախ կամարտահայտության ձևից, այն պետք է իրավական հետևանք առաջացնի և որ ամենակարևորն է` դրա հիման վրա սահմանվելու է Լեռնային Ղարբաղի վերջնական իրավական կարգավիճակը: Այսինքն, եթե ԼՂ բնակչությունը ենթադրյալ կամարտահայտությամբ հանդես է գալիս երկրի անկախության օգտին, ապա այդ անկախությունն ավտոմատ կերպով ճանաչվում է միջազգային հանրության կողմից: Այժմ հասկացա՞ք, թե ինչու են «մադրիդյան սկզբունքների» ադրբեջանական տարբերակում բացակայում «իրավական կարգավիճակ» (legal status) և «իրավական պարտադիր հետևանքով կամարտահայտություն»:

Անցնենք առաջ: Փաստաթղթի հինգերորդ կետում ասվում է. «The right of all internally displaced persons and refugees to return to their former places of residence»: Այս նախադասությունը բառացի թարգմանվում է. «Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք»: Այս դեպքում ևս ադրբեջանական փորձագետները մի փոքր սխալ են թարգմանել և մի փոքր էլ տերմինաբանական խորամանկություն են արել: Նրանք «նախկին բնակության վայր» (former places of residence) բառակապակցությունը թարգամանել ու ստացել են «հայրենի հողեր»: Միտումը հասկանալի՞ է, չէ՞: Սակայն տրամաբանությունը ողջունելի է և հույս ունենք, որ հնարավոր հանգուցալուծման դեպքում Բաքվից բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերը իրենց «հայրենի հողերը» վերադառնալու հնարավորություն կունենան:

Սպիտակ տան հաղորդագրության վերջին` վեցերորդ կետում խոսվում է ԼՂՀ անվտանգության երաշխիքների մասին: Ադրբեջանում այս դրույթի` «International security guarantees that would include a peacekeeping operation» («Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություններ») թարգմանության հետևանքով նախադասության երկրորդ հատվածը կորել է: Հավանաբար, այն բանից հետո, երբ պարզորոշ ասվել ու միջազգային հանրության կողմից էլ ընկալվել է հայկական կողմի այն փաստարկը, որ հնարավոր խաղաղապահ առաքելության մեջ Թուրքիան` որպես շահագրգիռ կողմ չպետք է ընգրկվի, Ադրբեջանում խաղաղապահ առաքելության կողմնակիցներն անէացել են, և նրանց հետ անէացել է նաև «մադրիդյան սկզբունքներում» առկա համապատասխան դրույթը:

Ամփոփելով` նկատենք, որ վերը նշվածը վերաբերում է միջնորդների` 2007 թվականին Մադրիդում ներկայացրած առաջարկներին: Համանախագահ երկրների ակնարկած «նորացված տարբերակի» բովանդակությունն առայժմ հայտնի չէ: Սակայն հրապարակված տարբերակն էլ բավարար է տեսնելու համար, որ փոխզիջումային տարբերակում ներառված են հայկական կողմի առաջ քաշած երեք գլխավոր սկզբունքները` ԼՂ կարգավիճակը սահմանվում է ԼՂ բնակչության կամարտահայտության իրավական ամրագրմամբ, Հայաստանն ու ԼՂՀ-ն ունենում են անխափան ցամաքային կապ, տրվում են ԼՂ անվտանգության կոնկերտ երաշխիքներ: Այս մասին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգի հետ համատեղ ասուլիսում բարձրաձայնեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էվարդ Նալբանդյանը, ով անշուշտ, ծանոթ է նաև «Մադրիդյան սկզբունքների» նոր տարբերակին:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}