Քաղաքական 19:05 14/07/2009

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ» ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ

Նախորդ շաբաթ ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Ղարաբաղյան կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» գաղտնազերծումից հետո արդեն մի քանի անդրադարձ ենք կատարել խնդրին` հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով հայկական կողմի շահերին ու մտահոգություններին:

Սակայն իրավիճակի յուրօրինակությունը կայանում է այն բանում, որ «Մադրիդյան սկզբունքները» միայն Լեռնային Ղարաբաղին չէ, որ վերաբերում են: Կա հակամարտության երկրորդ կողմ: Եվ ըստ էության, օրակարգում է նաև այն հարցադրումը, թե ինչպես են նշված փաստն ընկալել Ադրբեջանում: Ստորև կփորձենք իմի բերել ադրբեջանական լրատվական դաշտի մեր դիտարկումները:

Քաղաքական գործընթացները ու տրամադրությունները հասկանալու համար վերլուծաբաններն առանձնացնում են նշանային փաստեր: Դրանք անվանենք ինդիկատոր: Տեսնենք ի՞նչ ինդիկատորներ են նկատելի ադրբեջանական դաշտում:

Առաջինն, ըստ երևույթին, «մադրիդյան սկզբունքների» էությունը սխալ թարգմանության միջոցով աղճատելու փորձերն էին: Արդեն անդրադարձել ենք ադրբեջանական լրատվամիջոցների կողմից «մադրիդյան սկազբունքները» (այն էլ բոլորը) սխալ թարգմանելու փաստին (տես` «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵ՞Ն ՉԳԻՏԵՆ, ԹԵ՞ ՏԵՂԻ ԼԵԶՈՒՆ Է ԱՆԿԱՏԱՐ», http://www.panorama.am/am/comments/2009/07/13/principals/): Այս գործելաոճն այսօր էլ շարունակվում է: Գործին լծվել է տխրահռչակ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Վերջինս հատուկ «1նյուզ.ազ»-ի համար, անդրադառնալով հրապարակված սկզբունքներից չորրորդին` (Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` իրավական պարտադիր հետևանքով` կամարտահայտության միջոցով) հայտարարել է. «Անգլերեն տարբերակում այս կետը կարելի է մեկնաբանել որպես ամբողջ Ադրբեջանի կամարտահայություն:

Բայց, ռուսերենում ու ադրբեջաներենում նշվում է Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանը»: Չենք ուզում Ռասիմ Մուսաբեկովին խորհուրդներ տալ, բայց ստիպված ենք նկատել, որ «Լեռնային Ղարաբաղն» անգլերենով հնչում է ճիշտ և ճիշտ ռուսերենի նման, միայն թե լատինատառ է գրվում, և հենց այդպես էլ ներկայացված է ԱՄՆ Սպիտակ տան հրապարակած անգլերեն տեքսի 4-րդ կետում (Future determination of the final legal status of Nagorno-Karabakh through a legally binding expression of will): Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

Երկրորդ ինդիկատորն Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովի` նույն «1նյուզ.ազ»-ին տված հարցազրույցն է: Իրականում այս հրապարակման մեխն այն է, որ հարևան երկրում բարձր պաշտոն զբաղեցնող անձն ամեն կերպ խուսափում է մեկնաբանել հրապարակված փաստաթուղթը:

«Այդ սկզբունքների մասին շատերն են խոսում, բայց ես չեմ կարդացել: Ես ծանոթ եմ միայն մոսկովյան հռչակագրին… Ես ծանոթ եմ Պետքարտուղարության հայտարարությանը, բայց ուզում եմ ընդգծել, որ անցած տարի ընդունված մոսկովյան հռչակագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին միանշանակ է ասված… Ես ծանոթացել եմ այդ սկզբունքներին, բայց պաշտոնական փաստաթուղթ չեմ տեսել: Ես կարդացել եմ մոսկովյան հռչակագիրը` պաշտոնական փաստաթղթի ձևով»,- ասել է ադրբեջանցի փոխխոսնակը (բազմակետերի տեղում լրագրողի մեկնաբանություն ակնկալող գրեթե նույն հարցադրումն է` տարբեր ձևակերպումներով):

Զիյաֆետ Ասկերովը, փաստորեն, մի հարցազրույցի մեջ մի քանի անգամ ստում է, ի ցույց է դնում միջազգային հարաբերությունների ոլորտում իր չիմացությունը, և այդ ամենը մի բանի` թեմայից խուսանավելու համար: Առանց մատնանշելու պարոն Ասկերովի նույն մտքի հակասական դրվագները (ընթերցողն ինքն էլ կգտնի), տեղեկացնենք միայն, որ ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքում զետեղված ցանկացած փաստաթուղթ պաշտոնական է: Այլ հարց, որ կոնկրետ «մադրիդյան սկզբունքների» դեպքում, դա ընդամենը միջնորդների ներկայացրած առաջարկ է: Զիյաֆետ Ասկերովին տեղեկացնենք, որ սկզբունքները պաշտոնական փաստաթղթի ձևով նաև Ադրբեջանին փոխանցվել են դեռևս 2007 թվականին: Եթե նա այս մասին տեղյակ չէ, կնշանակի զբաղեցրած պաշտոնն ադրբեջանական իշխանական համակարգում իրականում ոչինչ է (ինչում ուղղակի համոզված ենք), և նա կարող է հանգիստ խղճով թողնել այն ու որևէ արդյունավետ աշխատանք փնտրել: Բայց դա Ադրբեջանի ներքին խնդիրն է: Մեր խնդիրը տվյալ պարագայում Զիյաֆետ Ասկերովի խուսափողականությունը ֆիքսելն է ու դրան բացատրությունը գտնելը:

Իսկ բացատրությունը մեկն է` ադրբեջանական էլիտան խուսափում է հանրությունից, քանզի չի կարող գտնել որևէ ողջամիտ արդարացում այն բանի համար, որ տարիներ շարունակ մոլորեցրել է սեփական հանրությանը: Թվում էր` այդ բանը պետք է անի նախագահ Իլհամ Ալիևը: Ի վերջո հենց նա է միանձնյա որոշողը ինչ և երբ պետք է ասվի ադրբեջանցիների գլխի տակ փափուկ բարձ դնելու և դրա շնորհիվ իր միահեծան իշխանությունն ամրապնդելու համար: Սակայն` ոչ: Նա շատ հապճեպ հավաքեց իրերն ու մեկնեց Լոնդոն: Բայց դե փախուստը չփրկեց որդի Ալիևին: Նա ստիպված էր ինչ-որ կերպ արձագանքել: Եվ արձագանքեց:

«Ցավոք, ես չեմ կարող լիովին բացառել ռազմական լուծումը: Այսօր Ադրբեջանն ունի հզոր և ժամանակակից զինված ուժեր, որը կարող է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»,- ահա Իլհամ Ալիևի բացատրությունը սեփական ժողովրդին:

Անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, թե այս հայտարարությունն ինչպես է ադրբեջանցիների աչքում արդարացնելու Իլհամ Ալիևին, ով երկու տարի շարունակ սեփական երկրում այլ բան էր խոստանում, մինչդեռ միջնորդների առաջարկների հրապարակումից հետո պարզվեց, որ բանակցել է միանգաման հակառակի շուրջ:

Սա էլ Ադրբեջանի ներքին խնդիրն է: Մերը տվյալ պարագայում այլ պետք է լինի: Ցույց տալ, որ Բաքուն երբեք կառուցողականություն չի դրսևորել բանակցային սեղանի շուրջ: Այո, հանդիպումներին մասնակցել է, կառուցողականության իմիտացիա արել է, սակայն երբեք փոխզիջումների գնալու ցանկություն չի ունեցել:

Ալիևի այսօրվա հայտարարությունն այլ եզրակացությունների հնարավորություն չի տալիս:

Եվ Զիյաֆետ Ասկերովի, և Իլհամ Ալիևի հայտարարությունները վկայում են, որ Բաքուն ձգտում է հերթական անգամ վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը: Եթե դա իսկապես այդպես է, ապա ժամանակն է, որ միջազգային հանրությունն անհրաժեշտ հետևություններ անի:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}