ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն հուլիսի 18-ին: Այս մասին հայտնել է Ռուսատսանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Նրա խոսքերով, Ղարբաղյան կարգավորման հարցով նախագահների հերթական հանդիպումը կկայանա Մոսկվայում, որտեղ նախագահները ԱՊՀ մի շարք այլ երկրների ղեկավարների հետ միաժամանակ ներկա կգտնվեն ձիարշավի` Ռուսաստանի նախագահի մրցանակի խաղարկությանը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Սերգեյ Պրիխոդկոն վստահեցրել է, որ նախագահների հանդիպման արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրություն նախատեսված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա