ԴԻՄՈՐԴՆԵՐԻ 75%-Ն ԱՆԲԱՎԱՎԱՐ Է ՍՏԱՑԵԼ
Հրապարակվել է «Ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննության արդյունքները: Համաձայն դրանց, ոչ մի դիմորդ չի ստացել 20 միավոր, անբավավար է ստացել 105-ը, որը կազմում է քննության մասնակիցների 75 տոկոսը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում քննությանը մասնակցելու համար նախապես դիմում հայտ ներկայացրած 177 դիմորդից մասնակցել է 140-ը: «Ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննության միջին միավորը կազմել է 6.1ը: 17.5-20 միավոր է ստացել 5 դիմորդ, 13.25-17.25 միավոր`14 դիմորդ, 7.5-13.25 միավոր` 16 դիմորդ:
Նշենք, որ «Ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննությունը անցկացվել է հուլիսի 14-ին: Քննությունն անցկացնելու համար ձևավորվել էր երկու քննական կենտրոն` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան