Սպորտ
11:40 22/07/2009
«ԴԻՆԱՄՈ»-«ՓՅՈՒՆԻԿ»` 3:0
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դինամո»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը հերթական հիասթափությունը պարգևեց հայ ֆուտբոլասերներին: Հայաստանի չեմպիոնը Զագրեբում պարտվեց 0:3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:
Ինչպես և սպասում էինք, մեր թիմի հիմնական կազմում փոփոխություններ էին տեղի ունեցել: Առաջին խաղում փոխարինման մտած և իրեն գերազանց դրսևորած Արթուր Եդիգարյանն այս անգամ հայտավորվել էր մեկնարկային կազմում: Վնասվածքի պատճառով մրցավայր չժամանած Դավիթ Մանոյանին փոխարինել էր Նորայր Սահակյանը:
Հանդիպման սկզբում հայ ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը: Տպավորությունն այնպիսին էր, որ ոչ թե «Փյունիկն» է հզոր ու ճնշում է գործադրում «Դինամոյի» վրա, այլ վերջինս կամովին զիջել է դաշտի կենտրոնը և գործում է խորքից` աշխատելու հնարավորություն տալով մեր ֆուտբոլիստներին: Ըստ երևույթին` մրցակիցը նպատակ էր հետապնդում հոգնեցնել փյունիկցիներին և հետագայում այդ ֆոնի վրա վճռել հանդիպման ելքը: Առաջին կեսում մեր թիմը մի շարք գոլային հնարավորություններ ստեղծեց, սակայն չկարողացավ իրացնել: Հարվածային դիրքերում հայտնվեցին Էդգար Մալաքյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոսը, Նորայր Սահակյանը:
Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերն ակտիվացան, և անմիջապես դարպասի գրավում արձանագրվեց: Աջ եզրից կատարված փոխանցումը տրամաբանական ավարտի հասցրեց տուգանային հրապարակում պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մանջուկիչը: «Փյունիկը» 42-րդ րոպեին կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Մարկոսը ձախ եզրում ճեղքեց մրցակցի պաշտպանությունը, ներխուժեց տուգանային հրապարակ և նուրբ փոխանցմամբ հարվածի դուրս բերեց Մալաքյանին, սակայն վերջինս հապաղեց, և մրցակցի պաշտպանները կարողացան չեզոքացնել սպառնալիքը:
Երկրորդ կեսում պատկերը լիովին փոխվեց: «Դինամոն» իր կամքն էր թելադրում «Փյունիկին» ու ևս երկու անգամ հաջողության հասավ: 62-րդ րոպեին դաշտի տերերը տուգանային հարվածի գերազանց խաղարկում կատարեցին: Գնդակն աջ եզրից փոխանցվեց կենտրոն, և Միլան Բադելը հեռվից հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը` 2:0: Իսկ 66-րդ րոպեին աչքի ընկավ Դեյան Լովրենը` 3:0:
Եվրոպական ակումբային մրցաշարերում մեր թիմերի ելույթները ծանր տպավորություն թողեցին և դեռ լուրջ քննարկումների կարժանանան: Մի բան պարզ է. այսպես այլևս հնարավոր չէ շարունակել:
«Դինամո»-«Փյունիկ» 3:0 (1:0)
«Դինամո»-Թոմիսլավ Բուտինա, Դոյան Լովրեն, Դոս Սանթոս, Սամիր Կրուզ Կամպոս (Մաթիաս Չագո, 75), Կառլոս Սանթոս, Միլան Բադել, Մարիո Մանջուկիչ, Իվիցա Վրդոլյակ, Իգոր Բիշչան, Պեդրո Մորալես (Իվան Տոմասեկ, 79), Դիմիտրիոս Պապադոպուլոս (Միրոսլավ Սլեպիսկա, 82):
«Փյունիկ»-Էդվարդ Հովհաննիսյան, Կարեն Խաչատրյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Յուզբաշյան, 72), Մարկոս, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան, Էմանուել Մբոլա, Վահագն Մինասյան, Նորայր Սահակյան (Արտակ Եդիգարյան, 66):
Գոլերը` Մարիո Մանջուկիչ, 30 (1:0), Միլան Բադել, 62 (2:0), Դեյան Լովրեն, 66 (3:0):
Ք. Զագրեբ, 21 հուլիսի 2009 թ., «Մաքսիմիր» մարզադաշտ, առանց հանդիսականի:
Մրցավար` Դուարտե Նունու Պերեյրա Գոմեշ (Պորտուգալիա):
Օգնականներ` Ժոաու Ֆերեյրա (Պորտուգալիա), Ժոզե Տրիգու (Պորտուգալիա):
4-րդ պաշտոնյա` Ժոաու Կառլուշ Սանթուշ Կապելա (Պորտուգալիա):
ՈՒԵՖԱ-ի պատվիրակ` Ռոլանդ Տիս (Բելգիա):
Տեսուչ` Անաստասիոս Բրիակոսը (Հունաստան):
Զգուշացումներ` Սամիր Կրուզ Կամպոս (36), Իգոր Բիշչան (83), Դոս Սանթոս (86):

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է.
«Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am
23:06
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
Համասը և Իսրայելը պայմանավորվել են ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ մասին ասել է Կատարի վարչապետը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է
«ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․
«Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
«Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․
«Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am