ԱՂՄԿՈՏ ԲԱՆԱՎԵՃ` ԱՆՀԱՅՏ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հուլիսի 17-18-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումներով, ըստ էության, ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվությունը հասավ սրացման պիկին ու սկսեց աստիճանաբար վերադառնալ ելման կետ:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թեման տեղեկատվական օրակարգում խիստ արդիական էր: Գրեթե ամեն օր, ամենաբազմազան երկրներից ու ամբիոններից հնչում էին գնահատականներ, մեկնաբանություններ, կանխատեսումներ, որոնք, բնական է, կողմերից առնվազն մեկի մոտ դժգոհություններ էին հարուցում: Այս ամենը օրինաչափ է: Ի վերջո անհնար է չտեսնելու տալ, որ վերջին մեկ տարում (իրականում` վրաց-օսական հակամարտության ճակատում տեղի ունեցածից հետո) պրոցեսն իսկապես ակտիվացել է, հաճախակի են դարձել նախագահների անմիջական շփումները (մոսկովյան վերջին հանդիպումը թվով վեցերորդն էր), գրեթե կրկնապատկվել են նաև միջնորդների` ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը: Սրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանդեպ հետաքրքրություն ու ուշադրություն են դրևորել ամենատարբեր երկրներ ու կառույցներ: Բանն անգամ հասավ այնտեղ, որ նախագահների մոսկովյան հանդիպմանն ընդառաջ, ի դեմս Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեևի ու Նիկոլյա Սարկոզիի, հայտարարությամբ հանդես եկան Մինսկի համանախագահող երկրների առաջնորդները: Ավելին` իրավիճակին լրացուցիչ լարվածություն հաղորդեց Սպիտակ տան կողմից, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» հրապարակումը:

Այս ամենը, բնականաբար, շարունակվող տեղեկատվական-քարոզչական դիմակայության պայմաններում որոշակի ֆոն էր ստեղծել, որի պայմաններում քաղաքական պրոցեսի (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատներում) բոլոր մասնակիցները` առանց բացառության, ակտիվացան, և ինչպես նախօրեին դիպուկ նկատեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սկսեցին «ջուրը պղտորել, որ պղտոր ջրում ձուկ որսան»: Քանի որ հիշատակեցինք Էդվարդ Նալբանդյանի ասուլիսի մասին, նկատենք, որ մոկսովյան հանդիպումից հետո լրագրողներին չմոտեցած հայ և ադրբեջանցի նախարարները, ձևավորված ավանդույթի համաձայն, իրենց գնահատականները տվեցին հաջորդող առաջին իսկ հրապարակային ելույթների ընթացքում: Այս հարցում նրանց «օգնության ձեռք մեկնեց» ԵՄ «եռյակի» պատվիրակությունը, որի տարածաշրջանային այցելության շրջանակներում տրված ասուլիսներում էլ երեկ խոսեցին թե Էդվարդ Նալբանդյանը, թե Էլմար Մամեդյարովը: Այսպիսով` կարելի է ասել, որ գործընթացը ժամանակավորապես դադարել է և կարելի է որոշ ամփոփումներ անել: Անդրադառնանք ոչ այնքան մինչ օրս եղած զարգացումներին, որքան այն դրսևորումներին, որոնք վկայում են պրոցեսին թե էլիտաների, թե հասարակությունների կողմից ոչ ադեկվատ վերաբերվելու, այն ներքաղաքական նպատակներով շահարկելու, խնդիրներն ու բանակցությունների բովանդակությունը խեղաթյուրելու, հակամարտությունը հանգուցալուծելու պատրաստակամության բացակայության և այլ մտահոգիչ իրողություններին:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում քաղաքական, տեղեկատվական, քարոզչական շահարկումները հիմնականում պայմանավորված էին մադրիդյան սկզբունքների հրապարակման փաստով: Մադրիդյան փաստաթղթի առանձին դրույթների մասին մեր դիտարկումներն արդեն իսկ ներկայացրել ենք (տես` Panorama.am-ի «Մեկնաբանություններ» բաժինը): Ներկայացրել ենք նաև ամենատարբեր քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների գնահատականներն ու մեկնաբանությունները: Դրանք վերաշարադրելու կարիք չկա: Ենթադրում ենք, որ թեմայով քիչ թե շատ հետաքրքրված ցանկացած ոք արդեն իսկ ծանոթ է թե Ադրբեջանից, թե Հայաստանից, և թե ԼՂՀ-ից հնչած տեսակետներին ու կարծիքներին:
Ընթերցողներից շատերը, հավանաբար, նկատել են սակայն ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ գրեթե բոլոր մեկնաբանություններում բացակայում են մի շարք կարևոր, առանցքային իրողություններ (ինչը նշանակում է, որ ենթադրվող կանխատեսումն արդեն իսկ հիմնազուրկ է): Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Հիմնարար սկզբունքները տակավին գաղտնի են

Արդեն նշեցինք, որ հրապարակված մադրիդյան սկաբունքները թե Բաքվում, թե Ստեփանակերտում, թե Երևանում ակտիվ քննարկումների ու բանավեճի տեղիք էին տվել: Մի պահ տպավորությունն այնպիսին էր, թե կողմերն արդեն իսկ համաձայնություն են ստորագրել և մնում է պարզել, թե ո՞ւմ օգտին է այն: Գնահատականների բազմազանության մեջ սակայն բացակայում էր այն փաստագրումը, որ ա/ ոչ Բաքվից, ոչ Երևանից որևէ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ բանակցություններում քննարկվող հիմնարար սկզբունքներից գոնե մեկի շուրջ ամբողջական կամ լիարժեք համաձայնություն է ձեռք բերվել, բ/ ոչ ոք չի հաստատել, որ սեղանին դրված փաթեթը հենց այն է, ինչ հրապարակվել է Սպիտակ տան կողմից:
Ավելին: ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներն իրենց հայտարարության մեջ խոսել էին միանգամայն նոր փաթեթի մասին, որը, ճիշտ է, հիմնված է 2007 թվականին Մադրիդում համանախագահների հավանությանն արժանացած ու կողմերին ներկայացված փաստաթղթի վրա, բայց դրա կրկնությունը չէ: Այսինքն` այն, ինչ հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում, ընդամենը նախատիպն է այն սկզբունքների, որոնց վերաբերյալ այսօր կողմերը բանակցում են: Այլ կերպ ասած, հրապարակված փաստաթուղթը գործընթացի ապագան կանխատեսելու հարցում, մեղմ ասած, այնքան էլ պիտանի գործիք չէ, որովհետև արդիականությունն այլևս կորցրել է:
Հարց է առաջանում` իսկ ինչի՞ վրա են հիմնված այն ենթադրությունները, թե Ղարաբաղը տալիս են, կամ չեն տալիս, զորքերը դուրս են բերում, կամ` ոչ, փախստականները գալիս են կամ գնում են: Որևէ մեկը կա՞ (բացի համապատասխան պատոնյաներից), որ տեղյակ է, թե ինչ հարցեր են քննարկում նախագահները, եթե միջնորդ երկրներն ամենաբարձր մակարդակով նշում են, որ նոր առաջարկները դեռ պիտի ներկայացնեն: Հասկանալի է, որ սա ոչ թե քաղաքական կանխատեսումների, այլ մարգարեությունների ոլորտից է: Հետևաբար` այդօրինակ ենթադրություններին ու տեսիլքներին հավատալ պետք չէ: Դրանք արվում են բացառապես «ջուրը պղտորելու» մոտիվներով:

«Բազեների» արջի ծառայության մասին

Հաջորդ դիտարկումը կապված է սպասվող զարգացումների տոնայնության ու խուճապահար բնույթի հետ: Միանգամից նկատենք, որ հանգուցալուծման հնարավորությունները տեսանելի ապագայում բացառում ենք, և բազմիցս հիմնավորել ենք մեր այդ մոտեցումը` նշելով, որ հանգուցալուծման առանցքային նախադրյալներ չկա (առաջին հերթին` հասարակությունները պատրաստ չեն): Հարկ է նկատել, որ այս տեսակետը կիսում են Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական շրջանանակների բոլոր ներկայացուցիչները (գուցե կան բացառություններ, բայց նրանց մասին տեղյակ չենք):
Չնայած դրան, արդեն որերորդ անգամ հակամարտության հանգուցալուծման լավատեսական հայտարարությունների ֆոնին (իսկ միջնորդներն այլ բան չեն էլ կարող անել, բացի լավատեսական հայտարարություններից) ազգայնական տրամադրությունները ավելի են սրվում` ոչ մի զիջում հակառակորդին տրամաբանությամբ: Հայկական կողմից չեն ընդունում այսօր առկա սահմանների և ոչ մի փոփոխություն (հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչպես ենք վերադարձնելու Շահումյանի շրջանը), իսկ Ադրբեջանում էլ հանկարծ հիշում են, որ իրենք ոչ մեկին ոչինչ չունեն տալու, ու լավ կլինի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը գնան ու Հայաստանում ապրեն (այս դեպքում ի սպառ մոռացության է տրվում այն փաստը, որ ԼՂՀ բնակչությունը ոչ միայն կարողացել է նվաճել իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը, այլև բավարար քայլեր է ձեռնարկել, որպեսզի էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի հետագա փորձերը ևս մատնվեն անհաջողության):
Իհարկե, ծայրահեղական դրսևորումներ բոլոր հասարակություններում էլ կան: Բայց տվյալ դեպքում զարմանալի է երկու բան. նախ` բանակցային գործընթացի ակտիվացման զուգընթաց դրանց տեսակարար կշիռն անհասկանալիորեն մեծանում է, և երկրորդ` այդպիսի դիրքերից են սկսում խոսել անգամ այն ուժերը, որոնք բանակցային գործընթացի համեմատաբար մեղմ փուլերում փոխզիջումները համարում են այլընտրանք չունեցող:
Մի խոսքով, ղարաբաղյան կարգավորման գործընթացի վայրիվերումները խթանում են «աղավնիներից» «բազեների» տրանսֆորմացիային: Հասկանալի է, որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե իրական մտահոգությունների դրսևորման, այլ` «ջուր պղտորելու» և ազգայնական տրամադրությունների արմատավորմամբ քաղաքական կապիտալի կուտակման փորձի հետ (ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակադրումներով): Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նման փորձերն իրականում խոչընդոտում են հնարավոր փոխադարձ ընդունելի համաձայնության գալուն, հետևաբար նաև` Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիակատար ապահովմանը:

Ի՞նչ ասել է փոխզիջում

Եկեք ազնվորեն անդրադառնանք հետևյալ խնդիրներին` կապված փոխզիջումների և այդ համատեքստում մադրիդյան սկզբունքների հրապարակված տարբերակի շուրջ:
Ինչպես գիտենք Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները (գործընթացի մեղմ փուլում` նաև ընդդիմության ճնշող մեծամասնությունը) հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին: Որոշ ռազմատենչ հռետորաբանության ուղեկցությամբ (դրա պատճառների մասին բազմիցս խոսել ենք), ի վերջո, նույն բանն են ասել նաև Ադրբեջանի իշխանությունները:
Վստահ ենք, որ մեր ընթերցողին փոխզիջում հասկացությունը ստուգաբանելու կարիք չկա: Սակայն որոշակի նրբերանգներ կան, որոնք հակամարտության լուծման պարագայում հատկապես բացահայտում են կողմերի կառուցողական հայտարարությունների իրական կամ կեղծ լինելը: Ինչո՞ւմն է բանը: Բերենք օրինակ առօրյա կյանքից: Շուկայում հաճախ է պատահում, որ գնորդն ու վաճառողը փոխադարձ ընդունելի սակագին որոշելու համար կիրառում են «ոչ ինձ, ոչ քեզ» արտահայտությունը: Համենայնդեպս, ես երբեք չեմ տեսել, որ ասվի` «համ` ինձ, համ` քեզ»: Մինչդեռ տարբերությունը հսկայական է: Առաջին դեպքում կողմերը կարևորում են դիմացինի պայմանները չբավարարելու էլեմենտը (ըստ էության, կորցնում են երկուսն էլ), իսկ երկրորդ դեպքում` կարևորում են այն հանգամանքը, թե ի՞նչ շահեցին արդյունքում: Նպատակին հասնելու մոտեցումների այս տարբերությունն առօրյա-կենցաղային հարցերում առանցքային չէ, իսկ ահա հակամարտությունների լուծման ու միջպետական հարաբերություններում խիստ էական է:
Մադրիդյան սկզբունքների հրապարակումից ի վեր տեղեկատվական դաշտում գերիշխող են այն պնդումները, թե դրանց համաձայնել պետք չի, որովհետև դիմացինն այսինչ բանն է ստանում: Իսկ ահա սեփական ձեռքբերումները փաստող մոտեցումները խիստ հազվադեպ են: Խոսենք առարկայական:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է փոխզիջումների որոնց սահմանը պետք է լինի երեք նախապայմանների բավարարումը` ԼՂՀ ինքնորոշում, ցամաքային կապ Հայաստանի հետ և անվտանգության երաշխիքներ: Եթե ուսումնասիրում ենք հրապարակված մադրիդյան սկզբունքները (կրկնում ենք` դրանք այլևս արդիական չեն), ապա` ակնհայտ է դառնում, որ բոլոր երեք նախապայմանները բավարարված են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա փոխզիջումների կոնկրետ սահմանագիծ պաշտոնական Բաքուն չի գծել, բայց դատելով վերջին մեկ տասնամյակի հրապարակային մոտեցումներից, կարելի է ասել, որ նրանց համար առանցքայինը գրավված տարածքների վերադարձն ու ներքին տեղահանվածների վերաբնակեցումն է: Ինչպես գիտենք հրապարակված փաստաթուղթը նաև այս պահանջներն է բավարարում:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ձևակերպվել է մի ֆորմուլա, որի մեջ տեղավորվում են կողմերի առանցքային պահանջները: Այսինքն կա բանակցությունների հիմք, ոչ թե համաձայնություն, այլ բանակցությունների հիմք (պատահական չէ Հայաստանի ԱԳ նախարարի ձևակերպումը): Իսկ բանակցությունները քաղաքականության մեջ անհնարինը հնարավոր դարձնելու արվեստն է: Անհրաժեշտ է եղած սկզբունքների հիման վրա տալ այնպիսի ձևակերպումներ, որոնք առավելագույնս կհստակեցնեն պայմանները, ձեռնտու կդարձնեն կողմերի համար և որևէ մեկի մոտեցումներն ու շահերը չեն ոտնահարի:

Ամփոփում

Վերը արդեն նշեցինք, որ հրապարակված մադրիդյան սկզբունքներն այլևս պատմություն են և օրակարգում է նոր առաջարկերի ներկայացման հարցը: Միևնույն ժամանակ այդ առաջարկները հիմնված են լինելու նույն` Մադրիդյան փաստաթղթի վրա: Իսկ դա նշանակում է, որ բանակցությունները կրկին ծավալվելու են փոխզիջումներ գտնելու ուղղությամբ: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ երկու կողմերի էլիտաները (թե իշխանությունները, թե ընդդիմությունը) և հասարակություններն իրապես պատրաստ լինեն փոխզիջումների: Այն առայժմ չկա: Դրա վառ վկայությունն է «աղավնուց» «բազեի» կերպարանափոխվելու երևույթը: Ի վերջո այդ դրևորումները չեն կարող արդյունավետ լինել, եթե հասարակություններում պարարտ հող չլինի: Ստացվում է, որ հակամարտության լուծումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու և այն մոտ ապագայի հարց չէ:

Հ.Գ. Նշված դիտարկումները չեն նշանակում, թե բացառում ենք ծայրահեղ մոտեցումներով հակամարտության «լուծման» հնարավորությունը: Ընդհակառակը, միանգամայն իրատեսական ենք համարում, թե այսօր առկա ստատուս-քվոյի երկարատև պահպանումը, թե պատերազմի վերսկսումը (որի ելքը, բնականաբար, կլինի նախահարձակ կողմի աղետալի պարտությունը): Ամեն ինչ էլ հնարավոր է: Միայն թե անհրաժեշտ է հաշվարկել հնարավոր կորուստներն ու ձեռքբերումները:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}