ՀԸՀ-Ն ՀԻՇԵՑՆՈՒՄ Է. ԱՅՍՕՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է
Հանրապետական ընդունող հանձնաժողովը 2009թ. դիմորդներին ևս մի անգամ հիշեցնում է, որ դպրոցի ավարտական վկայականը` ատեստատը, բուհերի ընդունող հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետն ավարտվում է այսօր` հուլիսի 23-ին:
Քննություններից անգամ դրական միավորներ հավաքած դիմորդները դուրս կմնան ընդունելության մրցույթից, եթե օրվա ընթացքում ատեստատը չներկայացնեն համապատասխան բուհերի ընդունող հանձնաժողովներ: Այս մասին հաղորդեցին ԿԳՆ լրատվական բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան