ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելցին Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ և հետևեցին «Դերասանի վարպետություն» քննության ընթացքին:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսանը նշեց, որ վաղուց էր պետք` երկու նախարարությունները էլ ավելի սերտ աշխատեին:
«Շատ ուրախալի է, որ քննությանը մասնակցում են բազմակողմանի զարգացած երեխաներ »,- հավելեց նա:
Նրա խոսքերով, քննական հանձնաժողովը շատ օբյեկտիվ է, նրանք հնարավորություն են տալիս երեխաներին ավելի ազատ լինենել:
«Մեր ներկայությունը չպետք է խանգարի դիմորդներին, քանի որ նրանք վաղը հանդես են գալու բեմում` բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ»,- հավելեց նա:
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ԿԳՆ պետք է լինի այլ գերատեսչությունների կադրային պատվերը կատարող նախարարություն:
«Մենք պետք է կատարենք տնտեսության և հասարակության պատվերը`պատրաստելով համապատասխան կադրեր և քաղաքացիներ:
Նրա խոսքերով, իրականում մեր պետության կառուցման առաջին տարիներից սկսած` ունենք նոր արժեհամակարգի կառուցման խնդիր: Ըստ նրա, գիտելիքը պետք է վերադառնա հասարակություն` որպես գերագույն արժեք:
«Դժվար է պատկերացնել մշակույթի մարդ, ով կրթված չէ, և հակառակը: Ազգային ինքնության պահպանման տեսակետից կրթությունն ու մշակույթն են հզորագույն գործիքները»,- հավելեց ԿԳ նախարարը:
Հարցին, թե նախարարը ինչպես կկատարեր դերասանի վարպետության քննական հանձնաժողովների պահանջը, նա պատասխանեց, որ կպարեր, երգել չի կարողանամ, իսկ արտասանելուց կարտասաներ իր գրած բանաստեղծություններից որևէ մեկը, որպեսզի գնահատման ժամանակ հանձնաժողովը համեմատելու տեղ չունենար:
Ինչ վերաբեում է կերպարներ մարմնավորելուն, նա նշեց, որ հրապարակային քաղաքականությունը պահանջում է որոշակի դերասանական վարպետություն, որ իմանաս` ում ինչ ես ասում և ինչպես:
«Ամենկարևոր խնդիրը թե արվեստում, թե քաղաքկանության մեջ անկեղծ լինելն է»,- հավելեց նա: