ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը ներկայացնող եթովպացի թեթև ատլետ Մարե Իբրահիմովան զրկվել է Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցելու հնարավորությունից` տարիքի հետ կապված խարդախություն անելու պատճառով: Այս մասին հայտնում է «Դելֆի» տեղեկատվական կայքը:
Աղբյուրի համաձայն, Թեթև ատլետիկայի եվրոպական ասոցիացիան (EAA) քննության է առել սերբական Նովի Սադ քաղաքում նախատեսված Եվրոպայի պատանիների (1990թ. ծնվածներ) առաջնությանը մասնակցելու` Ադրբեջանի ներկայացուցիչ Մարե Իբրահիմովայի հայտը, ինչի արդյունքում, ծագումով եթովպացի մարզուհին, ում իսկական անունը Խուրսա Մարե Դիբաբա է, զրկվել է մրցաշարին մասնակցելու իրավունքից:
Քննությունը ЕЕА-ն նախաձեռնել է այն բանից հետո, երբ բրիտանական «Athletics Weekly» հանդեսը ակնարկ է հրապարակել, որտեղ զետեղվել է նաև Ադրբեջան հրավիրված ու տեղում նատուրալիզացված եթովպացի մարզիկի նախկին անձնագրի պատճեն: Ըստ այդմ պարզվել է, որ եթովպուհին ադրբեջանցի դառնալուց հետո փոխել է ոչ միայն անունը, այլև տարիքը:
Նախկին անձնագրում Խուրսա Մարե Դիբաբայի ծննդյան օրը նշված է 1989 թվականի հոկտեմբերի 20-ը, իսկ ադրբեջանցի դառնալուց և անունը փոխելուց հետո եթովպուհին 2 տարի էլ տարիքի մեջ է կորցրել: Մարե Իբրահիմովայի նոր անձնագրում ծննդյան օրը նշված է 1991 թվականի հոկտեմբերի 20-ը:
Փաստորեն Ադրբեջանում որոշել են փորձառու մարզիկներին կեղծ անձնագրային տվյալներ տալու գնով մարզական հաջողություններ գրանցել, ինչը սակայն չի ստացվել բրիտանացի լրագրողների աչալրջության հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան