ԿՐԿԻՆ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՑՈՂ ՉԿԱ
Հուլիսի 25-ին անցկացված անգլերենի բանավոր քննությունից 20 և 19 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել,-այս մասին Panorama.am-ին հայտնեց Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ 18 միավոր է ստացել ընդամենը 3 դիմորդ, անբավարար` 7, իսկ 8 միավոր` 10 դիմորդ: Քննությանը պետք է ներկայանար 116 դիմորդ, սակայն ներկայացել է 113-ը:
Հիշեցնենք, որ քննությունները սկսվել են հուլիսի 15-ի և ավարտվել հուլիսի 26-ին: Բուհերի ընդունելության մրցութային շեմը պարզ կլինի օգոստոսի 1-ին: