Մշակույթ
18:08 29/07/2009
ԹԲԻԼԻՍԻԻ Պ. ԱԴԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆելիքս Խաչատրյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թատրոնի խնդիրներին` նշեց, որ այսօր թատրոնի շենքը գտնվում է վատ պայմաններում:
Նա նշեց, որ թատրոնի շենքը լավ պայմաններում չի գտնվում, այն վերանորոգման կարիք ունի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն էլ նշեց, որ կա նաև մեկ այլ խնդիր, որ Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհին կամ դերասանը իրավունք ունենա ստանալու Հայաստանի Հանրապետության վաստակավոր կամ ժողովրդական դերասանի կոչում, քանի որ այսօր Վրաստանը չունի այս կոչումները, իսկ մեր թատրոնը ծառայում է հայ գրականության և հայ լեզվի պահպանմանը:
«Դերսանի համար կոչումը գումարից շատ ավելի կարևոր է: Եվ ես կարծում եմ, որ այս հարցը կլուծվի»,-հավելեց նա:
Անդրադառնալով Ջավախքի խնդիրներին` նա նշեց, որ Ջավախքը հինգ տարի առաջվա համեմատ ծաղկում է ապրել յուրաքանչյուր բնագավառում: Վերանորոգվում են ճանապարհները և դպրոցները, Ջավախքն այսօր գազաֆիկացվել է և լույս ունի, ինչը նախկինում չկար:
Ա. Բայանդուրյանն հայտնեց, որ թատրոնը հյուրախաղերով հանդս է գալիս ոչ միայն Ջավախք կենտրոնում, այլև հանդես է գալիս գյուղերում, սակայն հավելեց, որ Ջավախքում թատրոի կամ ներկայացումների նկատմամաբ այնքան էլ սեր չունեն:
«Եթե այնտեղ անկցացվում է ոչ որակյալ կատարումներով համերգ, ապա լեփ-լեցուն հանդիսատես է լինում, իսկ հյուրախաղերի ժամանակ ներկայացումներին քիչ հանդիսատես է լինում: Սակայն դա չի խանգարում, որ յուրաքանչյուր տարի հանդես գանք Ջավախքում»,- հավելեց նա:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: