ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

Հեղինակ` Ա.Մինասյան

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային ելույթում փաստորեն հստակ հայտարարեց, որ պատասխան այցով Թուրքիա մեկնելու հրավերը կընդունի միայն մեկ դեպքում, եթե պաշտոնական Անկարան երկուստեք համաձայնեցված պայմանավորվածությունների համաձայն, սկսի իրական քայլեր կատարել` Հայաստանն ապաշրջափակելու ուղղությամբ:

«Հրավերը կընդունեմ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում: Այսինքն Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման, կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»,- ասաց Հանրապետության նախագահը:

Ըստ էության, նույնօրինակ հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանն արել էր նաև մի քանի ամիս առաջ, մասնավորապես, պաշտոնավարման մեկամյակի կապակցությամբ` օտարեկրյա մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցներում:

Այս պարագայում հարց է ծագում` ո՞րն է այդ պնդումը կրկնելու անհրաժեշտությունը: Նման անհրաժեշտություն իսկապես կա: Անհրաժեշտ էր դիրքորոշման վերահաստատմամբ ցույց տալ, որ Անկարայի ձեռնարկած իմիտացիոն քայլերը հայկական կողմի աչքից չեն վրիպել, ուստի և Երևանը թույլ չի տա դրանք շահարկել և ցույց տալ, թե ինչ-որ քայլեր են արվել, որին պետք է Հայաստանի պատասխանը հետևի: Փաստորեն Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ Թուրքիայի կողմից իմիտացիոն քայլերն իր համար անընդունելի են և չեն կարող հիմք դառնալ պատասխան այցելության համար: Մանրամասնենք:

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ աննախադեպ նախաձեռնությամբ: Օգտվելով առիթից, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընդգրկված են աշխարհի առաջնության ընտրական փուլի միևնույն խմբում, նախագահ Սարգսյանն իր թուրք պաշտոնակից Աբդուլա Գյուլին հրավիրեց Երևան` միասին ֆուտբոլ դիտելու: Հասկանալի է, որ իրականում հրավերը նշանակում էր երկկողմ հարաբերությունները կարգավորելու առաջարկ, որը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների (իրադրության կտրուկ սրում Հարավային Կովկասում, Թուրքիայի եվրաինտեգրման քաղաքականություն, թուրքական ներքաղաքական բարդ գործընթացներ և այլն) ազդեցության տակ ընդունվեց պաշտոնական Անկարայի կողմից:
Նախորդ տարի սեպտեմբերին` Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելու նպատակով Աբդուլա Գյուլի Երևան այցելությունից հետո մեկնարկեց մի գործընթաց, որը միջազգային տեղեկատվական հոսքերում կնքվեց որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»:

Այդ գործընթացի շրջանակներում Երևանն ու Անկարան բազմաթիվ բաց և փակ հանդիպումներ անցկացրին, որոնց արդյունքում ի վերջո 2009 թվականի ապրիլին ընդունվեց համատեղ հայտարարություն` հարաբերությունները կարգավորելու մասին «ճանապարհային քարտեզ»: Փաստաթղթի բովանդակությունը թեև մինչ օրս չի գաղտնազերծվել, սակայն ակնհայտ է, որ խոսքը հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից առանց նախապայմանների ապաշրջափակելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու դրան անմիջականորեն առնչվող գործընթացային դետալների մասին է:

Եթե հաշվի առնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերը (Թուրքիա-Հայաստան պատասխան խաղի օրը) գործընթացն ամփոփելու վերջնաժամկետ էր սահմանել դեռևս ապրիլի սկզբին` այսինքն «ճանապարհային քարտեզը» հրապարակելուց առաջ, դժվար չէ գուշակել, որ պայմանավորվածություններով նախատեսված գործողությունները ենթադրում են կյանքի կոչել մինչև այդ ժամանակը:

Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ-թուրքական կարգավորման առումով այսօր օրակարգում այլ հարց չկա, բացի սահմանը բացելուց ու դիվանագիտական հարաբերությունները հաստատելուց (մյուս բոլոր հարցերն ածանցյալ են և կարող են համաձայնեցվել փաթեթային տարբերակով), կնշանակի, որ պայմանավորվածությունները վերաբերում են մինչև հոկտեմբեր ամիսը հայ-թուրքական սահմանը բացելուն:
Եթե այս դատողությունները համադրենք նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, ապա պարզ կդառնա` հայկական կողմը որևէ իմիտացիա չի հանդուրժի և պրոցեսը կշարունակի միայն առկա պայմանավորվածությունները հարգելու, դրանց գործնական տեսք հաղորդելու դեպքում:

Իսկ արժե արդյո՞ք մտավախություն ունենալ, որ Թուրքիան ամեն ինչ կտանի իմիտացիայի: Իհարկե, արժե: Վերջին մեկ տարում պաշտոնական Անկարայի հայտարարություններն ու գործողությունները վկայել են, որ այն ավելի շատ հակված է պայմանավորվածությունների ձևական կողմն ապահովելուն և որոշումները հետաձգելուն (բնականաբար, պրոցեսից քամելով առավելագույն օգուտ): Օրինակ, արդեն երկու տարի է Թուրքիան պարտավորություն է ստանձնել նավահանգիստներն ու օդակայանները բացել Կիպրոսի տրանսպորտային միջոցների համար, բայց որոշումն այդպես էլ չի կայացվում: Հետևաբար, որևէ երաշխիք չկա, որ նույնը չի կրկվի նաև «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում:
Ավելին` անցնող մեկ ամսում Անկարայի դրսևորած քայլերն ավելի շատ իմիտացիա են, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլեր: Նախ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն է ինչ-որ արտաքին-քաղաքական ուղենիշներ հրապարակում, որոնց թվում նշվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, հետո պետնախարար Էգեմեն Բաղըշն է հանդես գալիս Աղթամար կղզու եկեղեցին վերագործարկելու և եկեղեցու վրա խաչ տեղադրելու նախաձեռնությամբ, իսկ այսօր էլ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն է ելույթ ունեցել ու վստահեցրել, որ հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանները ևս Թուրքիայի մշակութային ժառանգությունն են և անհրաժեշտ է դրանք պահպանել:

Թվում է, թե ինչ վատ բան կա: Միանգամայն ողջունելի է` Թուրքիայի կառավարության անդամները գրեթե ամեն օր հերթով հանդես են գալիս պրոհայկական հայտարարություններով, խաղաղասիրական ու հանդուրժողականության կոչեր են անում:

Սակայն այս հայտարարությունների հետևում լուրջ խնդիր կա: Բանն այն է, որ պաշտոնական Անկարան անցնող մեկ տարվա ընթացքում այդպես էլ չբարձրաձայնեց այն մասին, որ, այո, պատրաստ է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորել: Այդ բանը չի արվել անցնող 11 ամիսների ընթացում, և ոչ մի երաշխիք չկա, որ կարվի առաջիկա 2 ամիսներին: Մինչդեռ, գոնե հրապարակային հայտարարությունների համաձայն, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Սերժ Սարգսյանի ու Աբդուլա Գյուլի հենց առաջին իսկ հանդիպման ընթացքում:

Հետևաբար` եթե չի բարձրաձայնվում իրական պրոցեսի մասին (որին, անշուշտ, պետք է իրական քայլեր հետևեն), կնշանակի մնացածն իմիտացիա է:

Ուստի, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը պարզորոշ և հստակ ակնարկ է թուրքական կողմին, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթացում կարձագանքի միայն իրական քայլի, որը տվյալ դեպքում մեկն է` Հայաստանի ապաշրջափակում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}