Առողջություն
16:43 29/07/2009
«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ՞ ԱՆՄԱՏՉԵԼԻ. ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ
Առողջապահության նախարարությունում մտավախություն ունեն, որ զբոսաշրջության ակտիվացման հետ միաժամանակ A/H1N1 (խոզի գրիպ) վարակի ներթափանցման հավանականությունը մեր երկիր կմեծանա: Մտավախությունը, մասնավորապես, ավելի է հիմնավոր դառնում, երբ Հայաստանի հարևան Ռուսաստանում ու Վրաստանում «խոզի գրիպի» դեպքեր են արձանագրվել` բոլորն էլ ներմուծված օտար երկրներից:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, հաստատվել է գրիպի հնարավոր պանդեմիայի դեմ պայքարի ազգային ծրագիր և իրենք աշխատում են դրա կետերին համապատասխան:
Նա վստահեցրեց, որ սահմանային կետերում, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ գնացող-եկողների հոսքը մեծ է, ուժեղացվել է հսկողությունը: Տեղադրվել են մարդկանց ջերմությունը որոշող հատուկ սարքեր և երկիր մուտք գործողներին տրվում է թերթիկ` իրենց տվյալները գրանցելու համար:
«Դա մեզ հնարավորություն է տալիս հետագայում կապվել այդ ուղևորի հետ ու պարզել` ինչպիսին է նրա առողջական վիճակը և ինչ գանգատներ ունի», -բացատրեց մասնագետը:
Նա նաև տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտի մասնագետները հանդիպել են տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել վարակի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Իրինա Պապիևան տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն իսկ ԱՀԿ-ից ստացել է համապատասխան սարքավորումներ` տեստ-համակարգեր, որոնց օգնությամբ հնարավոր է այդ վարակը ախտորոշել մարդկանց մոտ:
Նա բացատրեց, որ ԱՀԿ-ի կողմից հայտարարված պանդեմիայի 6-րդ ֆազան պայմանավորված է ոչ թե նրանով, որ վիրուսը շատ ծանր է, այլ նրանով, որ դրա ընդգրկվածության աշխարհագրական տարածքը մեծ է: Մինչ այժմ ԱՀԿ տվյալներով, վարակն արձանագրվել է 160 երկրում, կա հաստատված 160 հազար դեպք և շուրջ 900 մարդ էլ մահացել է դրանից:
Լիաննա Թորոսյանը ներկայացրեց, որ «խոզի գրիպն» իր ախտանշաններով ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից` մինչև 7 օր ինկուբացիոն շրջան, մարդու մարմնի ընդհանուր ջերմության բարձրացում, ֆիզիկական թուլություն: Եվ Պապիևան, և Թորոսյանը մարդկանց մխիթարում են, որ վարակը շատ տանելի է և մահացու չէ:
Իսկ ինչո՞վ են նրանք բացատրում արդեն իսկ գրանցված մահվան դեպքերը: Ըստ մասնագետների, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մահացել են այն մարդիկ, ովքեր շնչառական օրգանների հետ կապված և այլ խրոնիկական հիվանդություններ են ունեցել:
«Այդ վիրուսը շատ պաթոգեն չի, հիվանդությունը մահացու չի` ընթանում է ինչպես սովորական վիրուսը և նույնիսկ առանց սպեցիֆիկ և հակավիրուսային միջոցների հնարավոր է անցնի: Այն դեպքերը, որոնք մահացու են եղել, ուղեկցվել են խրոնիկական այլ հիվանդություններով: Ռիսկային հիվանդություններ են օրինակ` ասթման, ռեսպիրատոր այլ հիվանդությունները, դիաբետը, սրտային հիվանդությունները, գիրացումը, ուռուցքային հիվանդությունները: Հենց տվյալ գրիպից մահացու ելք չի եղել երբեք», -ասաց Պապիևան:
Թորոսյանը վստահեցրեց, որ Հայաստանը այս պահի դրությամբ պատրաստ է և կարող է դիմակայել վիրուսին: Մեր դիտարկմանը, թե Անգլիայի նման զարգացած երկրում չեն կարողանում դիմակայել վիրուսին, ի՞նչ երաշխիքներ ունի մասնագետը, որ Հայաստանում կարող են դիմակայել դրան, Թորոսյանը պատասխանեց, որ մեր երկիրն ստացել է հակաբիոտիկներ, բժիշկների համար համապատասխան հագուստ:
«Բացի այդ, մեր առաջնային օղակի մասնագետները վերապատրաստվել են, տպագրել ենք «Կանխարգելենք գրիպը» փոքրիկ բրոշյուրներ, բացվել է թեժ գիծ և հասարակության հետ տեղեկատվական աշխատանքներ են տարվում», -ներկայացրեց համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետը:
Ի դեպ, թեժ գծի հեռախոսահամարն է` 650305, 528872:
Հաշվի առնելով այն, որ վիրուսը կրելը հեշտ է ընթանում` հնարավո՞ր է, այնուամենայնիվ, դեպք եղած լինի, բայց մասնագետները արձանագրած չլինեն, հարցին, Լիանա Թորոսյանը պատասխանեց, որ ոչ, միևնույնն է, առաջնային օղակը տեղյակ կլինի: Սակայն, մեզանում շատ են դեպքերը, երբ մարդիկ սովորական գրիպի ժամանակ չեն դիմում բժշկի և բուժվում են տնային պայմաններում: Մեր այս դիտարկմանը, մասնագետը պատասխանեց. «Հիմա առաջնային օղակի բժիշկները մարդկանց հետ շատ են շփվում և մենք էլ հասարակության հետ ենք աշխատում, տեղեկացնում նրանց»:
Մասնագետները նույն խորհուրդներն են տալիս, ինչպես սովորական գրիպի ժամանակ. եթե հիվանդ եք, մնացեք տանը, հաճախակի լվացեք ձեռքերը, օգտագործեք անձեռոցիկներ, խուսափեք հիվանդ մարդկանց հետ շփվելուց:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ցուկերբերգը խոստովանել է, որ հատուկ ծառայությունները կարող են կարդալ WhatsApp-ի և Signal-ի հաղորդագրությունները
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։
Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։
Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում