Մշակույթ 18:27 06/08/2009

ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԻՆՉ ՈՒՆԵՆԱՆՔ

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հնգամյա «Մշակույթի հանրահռչակման ծրագիրը» (արտերկրում հայ մշակույթի հանրահռչակում, Հայաստանում հայ մշակույթի հանրահռչակում) բավականին խոստումնալից է, սակայն հազիվ թե այն ամբողջությամբ իրականություն դառնա: Հնարավոր է, որ ինչ-ինչ կետեր կյանքի կոչվեն, սակայն մի՞թե կիսատ-պռատ գործով հնարավոր է հասնել վերջնական նպատակի` մշակութային արժեքների պահպանում, հանրահռչակում, հայկական մշակույթի եզակիության ու առանձնահատկության այլ ազգերի մշակույթների նկատմամբ ապացուցում, մեծ եկամուտ ապահովող զբոսաշրջիկ խմբերի ուշադրության գրավում և այլն:

Ծրագիրը սահմանում է մշակույթի հանրահռչակման հիմունքները, առաջ է քաշում հանրահռչակման այնպիսի համապարփակ միջոցներ, որոնք կնպաստեն քաղաքացիական դինամիկ հասարակության և հայ ժողովրդի համար հոգևոր հարուստ կենսաոճի ստեղծմանը:

Հայաստանի մշակույթի արտաքին հանրահռչակում ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար ազդող հիմնական անցանկալի գործոնների ազդեցության նվազմանը և հայկական մշակույթի ու Հայաստանի, որպես հնամյա, միևնույն ժամանակ նոր մշակութային բացահայտումների վայրի նկատմամբ միջազգային հետաքրքրության, հայկական մշակույթի դերի ու նշանակության բարձրացմանը նաև համաշխարհային մշակույթի շրջանակներում:

Իսկ ինչպե՞ս ենք փորձում բարձրացնել հայկական մշակույթի դերը համաշխարհային մշակույթի շրջանակներում. անճաշակ «երկնաքերերո՞վ», հին արժեք ներկայացնող կառույցի «ավերմա՞մբ» ու նորի կառուցմա՞մբ` «եվրոպական չափանիշներին համապատասխան», թե՞ բազմադարյան պատմություն ունեցող եկեղեցիների և մշակութայի այլ հուշարձանների վերականգման համար պետական բյուջեից հատկացված գումարները «ուտելով»: Ինչպե՞ս: Կարծում եմ շատերին է հետաքրքրում այս հարցերի պատասխանները, սակայն ոչ ոք չի կարող հստակ պատասխանել:


«Ես ինչ իմանամ: Ասում են սա են վերանորոգում, նա են վերանորոգում, որ տուրիստներ գան ու հիանան, բայց բան էլ չկա վերանորգված, կամ էլ կիսատ-պռատ է: Գնում ես մի հուշարձան, կամ կիսաքանդ է, կամ, իբր թե, վերանորոգում են, կամ էլ չի գործում ու շուրջը աղբանոց է: Սա է մեր իրականությունը»,- ասաց երևանցի տիկին Աննան, ով օրեր առաջ իր արտասահմանցի հյուրերին տարել էր մի քանի «տեսարժան վայրեր», սակայն հիասթափված հետ վերադարձել:

«Ամռանը ցանկանում ես գնալ բնության գիրկ` մաքուր օդ, հանգիստ վայելելու, սակայն ավելի շատ ես անհանգստանում ու հոգնում: Նախ` գնում ես ու մինչև տեղ հասնելը` ամեն մեկն իր համար գումար է պահանջում` քառակուսի մետրի համար այսքան պետք է մուծես, ավտոմեքենայի կայանման համար այսքան ու այսպես անվերջ, այնուհետև` փորձում ես գոնե մի փոքր մաքուր տեղ գտնես, որ կարողանաս մի ժամ մաքրելուց հետո նստես: Այսքանից հետո դե արի ու հանգստացի»,- ասաց մեկ այլ երևանցի:

Այն, որ մենք` հայերս, թափում ենք ու չենք ցանկանում հավաքել, եթե մեր տան շրջակայքը չէ, դա փաստ է, ու այստեղ չենք կարող մեղադրել ոչ մեկին, այլ միայն ինքներս մեզ: Սակայն եթե պետության մոտեցումը, վերաբերմունքը մեր բնության, մշակութային հուշարձանների նկատմամբ այլ լիներ, միգուցե մարդկանց վերաբերմունքն էլ այլ լիներ: Չենք կարող ասել:

Հայաստանում հայ մշակույթի հանրահռչակում ծրագրի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում հասնել Հայաստանի բնակչության տարբեր շերտերի շրջանում հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկության զգալի բարձրացմանը, ինչպես նաև մշակութային կյանքում հասարակության լայն շերտերի իրական ներգրավվածությանը:
Իսկ ինչպե՞ս բարձրացնել իրազեկությունը, եթե դու էլ չգիտես` թե այդ եկեղեցին որ դարով է իրականում թվագրվում` 8-րդ, 12-րդ, 15-րդ, թե 21-րդ: Միջնադարյան հայտնի Տաթևի եկեղեցու հատակը վերանորոգելուց հետո թուրքական համամի ուզոռներ ունեցող սալիկներով է ծածկվել: Դա արի ու բացատրի, որ դա բազմադարյան պատմություն ունեցող հայկական եկեղեցի է: Նման «խեղաթյուրումների» շարքը կարող ենք թվարկել:

«Հայկական մշակույթին բնորոշ է առանձնացվածությունը և ինքնամփոփությունը, ինչը թեև նպաստել է դարերի ընթացքում նրա տեսակի պահպանմանը, այնուհանդերձ, այժմ խոչընդոտում է հայկական մշակույթի «բացվածությանը» դեպի աշխարհ, դեպի մյուս մշակույթները»: Այս նախադասությունը մեջբերված է «Մշակույթի հանրահռչակման ծրագրից»:

Իսկ ուզո՞ւմ ենք մենք դուրս գալ այդ «ինքնամփոփությունից» ու ինտեգրվել ժամանակակից աշխարհին: «Լավ է, որ ձգտում ենք ավելիին, փորձում ենք դառնալ ավելի ժամանակակից, բայց մի՞թե դա պետք է անենք մեր «ես»-ի հաշվին, դարերի խորքից եկող մեր ավանդույթների, ժառանգության ոտնահարման հաշվին: Իհարկե, ոչ: Դրա համար պետք է այլ քայլերի դիմել` պահպանել հինը ու ստեղծել նորը, բայց այնպես, որ դրանք չխանգարեն մեկը մյուսին: Ճիշտ է, մենք չպետք է դոփենք նույն տեղում, պետք է առաջ գնանք, զարգանանք, բայց ամեն ինչ պետք է արվի օրենքով, ինչը մեզ մոտ բացակայում է»,- ասաց տիկին Անահիտը:
Ինքնամփոփությու՞նս որն է. ունենք մերը` չենք պահպանում, չենք ներկայացնում, չենք զարգացնում: Ունենք օրենքներ, բայց օրենքները կատարողներ կամ կատարմանը հետևողներ….

«… Այժմ խոչընդոտում է հայկական մշակույթի «բացվածությանը» դեպի աշխարհ, դեպի մյուս մշակույթները». դա՞ է որ: Իսկ եթե յուրաքանչյուրն ունենա, իմանա իր տեղն ու դերը, իր պարտականություններն ու դրանք կատարելու անհրաժեշտությունը, գուցե մեր մշակույթն այս օրին չլինե՞ր: Չգնայինք` գային:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}