Մեկնաբանություններ
21:10 07/08/2009
ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԵ՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՈՏԱԼ ՇԱՆՏԱԺԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԴԵԳՐՈՒՄ
Նախկին ԽՍՀՄ-ում հայտնի «ադրբեջանական սոխակը» հիմա, փաստորեն, ուզում է «Բաքվի ագռավ» դառնալ. Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ ու ձևակերպումներ է իրեն թույլ տվել, որոնցից եզրակացությունները երկուսն են. Ա/ Բյուլբյուլօղլին, չլինելով պրոֆեսիոնալ դիվանագետ, իր մտավորական բնույթով էմոցիոնալ պոռթկումների զոհ է դարձել, կամ էլ` Բ/ եթե Բյուլբյուլօղլին արտահայտել է իր` Ադրբեջանի դեսպանի պաշտոնական կարծիքը, կնշանակի՝ այս փուլում Բաքուն փորձում է սաբոտաժի ենթարկել Արցախյան խնդրի կարգավորման գործընթացն ու որդեգրում է մյուս մասնակիցներին շանտաժի ենթարկելու մարտավարություն: Դիտարկենք Բյուլբյուլօղլու մտքերն` առանձին-առանձին:
Փոլադ Բյուլբյուլօղլին, ով ընդամենը մեկ ամիս առաջ մշակութային այլ գործիչների ուղեկցությամբ այցելել էր Ստեփանակերտ ու Երևան, ու ամենատարբեր լրատվամիջոցներով բարձրագոչ հայտարարություններ էր անում, թե եկել է, իբր, մտավորականների մակարդակով երկու ժողովուրդների երկխոսությանը նպաստելու, տակավին երեկ հերքել է իր այդ հայտարարությունները: Նա խոստովանել է, որ Ստեփանակերտ այցելել է` այնտեղ հոգեբանական ու քաղաքական վիճակը «սկանավորելու» համար: Միամիտ կլինեինք, եթե այս բանն այցելության առաջին իսկ օրն արձանագրած չլինեինք: Եվ ահա դեսպան Բյուլբյուլօղլին «գաղտնազերծում» է իր արցախյան «հետախուզական առաքելության» արդյունքներից մեկը:
«Ղարաբաղցի անջատողականների լիդեր Բակո Սահակյանի այն հայտարարությունը, որ երեք նախագահների ստորագրությունը (նկատի ունի` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսասատնի նախագահներին) ոչ մի արժեք չունեն, եթե իր ստորագրությունը չկա, վկայում է մի բանի մասին` հայկական կողմն իրեն հաշիվ չի տալիս, որ Ռուսաստանը մայրցամաքային միջուկային տերություն է, որի հետ ամբողջ աշխարհն է հաշվի նստում»,- ասում է Փոլադ Բյուլբյուլօղլին: Դեսպանի շանտաժն այսքանով չի ավարտվում: Նա մանրամասնում է, և բացատրում, որ այդպիսի մոտեցմամբ հայկական կողմը «կասկածի տակ է դնում ոչ այնքան հայկական պետության, որքան Ռուսաստանի ու նախագահ Մեդվեդևի հեղինակությունը»: Եթե այս ձևակերպման հեղինակի անունն արձանագրված չլիներ, ապա կարելի էր վստահաբար պնդել, որ «Զերկալո» թերթի էջերում արտացոլվածը Բաքվի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած երկխոսություն է, որի ընթացքում վիճաբանող երեխաներից մեկը սպառնում է մի երրորդին «պապա բերելով», ընդ որում` այդ մասին «պապային» տեղյակ չպահելով:
Բայց քանի որ մենք գործ ունենք ոչ թե մանկապարտեզի սանի, այլ` Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, ուստի ստիպված ենք ասվածն այդ բարձրությունից ընկալել ու մեկնաբանել: Ինչ է ասում Բյուլբյուլօղլին` ըստ էության: Հայկական կողմին ոչինչ չի ասում: Ասվածը հասցեագրված է Կրեմլին: Իսկ խնդիրը չափազանց պարզ է դրված` Արցախյան հակամարտության բովանդակությունը խեղաթյուրել ու հասցնել այն մակարադակի, որ հնարավոր լինի անձի մակարդակում ինտրիգներ բանեցնելով ադրբեջանահաճո ճնշումներ կորզել: Այսինքն, Բյուլբյուլօղլու հաշվարկն այն է, թե՝ «պարոն Մեդվեդև, տեսնու՞մ եք, դուք Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հռչակագիր եք ստորագրում, մինչդեռ Բակո Սահակյանը հայտարարում է, որ դրա հետ կապ չունի, քանի դեռ ինքը չի ստորագրել»:
Կարծում ենք` այս շանտաժի արդյունավետությունը կանխատեսելը դժվար չէ: Բանն այն է, որ Բակո Սահակյանի ասածն իմանալու ու առավել ևս` գիտակցելու համար, Ստեփանակերտ այցելելը պարտադիր չէր: Այդ բանն ասվել է թե' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե' Հայաստանի Հանրապետության բոլոր ներկա ու նախկին նախագահների կողմից: Ավելին` նույն բանը վերջին շրջանում բազմիցս կրկնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք, այդ թվում՝ Ռուսաստանը ներկայացնող համանախագահները: Ինչու՞մն է բանը:
Ստեփանակարետը, ինչպես նաև Երևանը, 1994 թվականի զինադադարի կնքումից հետո` մինչ օրս, բոլոր առիթներով հիշեցրել են, որ Արցախյան հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումն առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության, անհնար է:
Այս տարվա հուլիսի 10-ին հրապարակված, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից հետո ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացը կառուցվել է հենց այս տրամաբանության շուրջ: Փաստորեն, առկա իրողություններն ընկալվել են միջազգային հանրության կողմից, ընկալվել են Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի (նրանք են Ադրբեջանի անունից անմիջականորեն մասնակցում բանակցություններին) կողմից, բայց ահա ադրբեջանցի մյուս պաշտոնյաների համար այդ բանը խիստ դժվարամատչելի է: Նրանք` ներառյալ Փոլադ Բյուլբյուլօղլին, ոչ միայն չեն տեղեկացվում իրենց անմիջական ղեկավարների որոշումների մասին, այլև եղածները վերլուծելու ունակություն չունեն:
Հավանաբար, անհրաժեշտ է Բաքվի կենտրոնական փողոցներից որևէ մեկում գովազդային պաստառ փակցնել, որտեղ պարզապես գրված կլինի` «իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության անմիջական կողմ է», իսկ հակադարձ երեսին` «ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է»:
Փոլադ Բյուլբյուլօղլուն տեղեկացնենք, որ այն օրերին, երբ նա այցելել էր Ստեփանակերտ, Դմիտրի Մեդվեդևի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, շատ հանգամանալից, ադրբեջանցիների մեծամասնության համար հասկանալի ռուսերենով պարզաբանեց, որ Ռուսաստանը կարող է հանդես գալ միայն կողմերի ձեռք բերած փոխզիջումային լուծման երաշխավորը, և որ ոչ մի դեպքում Մոսկվան կողմերին ո'չ լուծում է պարտադրելու, ո'չ էլ թույլ է տալու, որ մեկ ուրիշը պարտադրի: Կարելի էր չէ՞ «սկանավորում» իրականացնելու ընթացքում հետևել` ինչ են ասում «մայրցամաքային միջուկային տերությունում» ինչ են մտածում հակամարտության մասին` մանավանդ, եթե քո երկրի դեսպանն ես այդ տերությունում: Կարծում ենք` եթե հետևեր, մեկ ամիս անց նման մանկամիտ, հայտնի ելքով բանավեճ չէր ծավալի:
Փոլադ Բյուլբյուլօղլու հաջորդող ընթերցանությունը հուշում է, որ Բյուլբյուլօղլին ինքը ևս հույս չունի, թե Մոսկվային ուղղված իր շանտաժն արդյունք կտա. «Եթե Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների, ջանքերն արդյունք չտան, և բանակցությունները կրկին փակուղի մտնեն, ապա մնում է մի տարբերակ: Եվ այդ տարբերակին անուն հնարել պետք չէ: Այն արդեն մտել է միջազգային քաղաքական լեքսիկոն` «Խաղաղության հարկադրանք»»:
Սա խաղաղության աղավնու թևերով մեկ ամիս առաջ Ստեփանակերտ հասած Փոլադ Բյուբյուլօղլու հայտարարության բառացի մեջբերումն է: Փաստորեն, նա էլ հերթագրվեց ռազմատենչ հայտարարություններ անող քաղաքական գործիչների շարքում, որոնք վաղը` առաջին իրական կրակոցի հետ, ավտոմատները կթողնեն գյուղացի Հասանին կամ Սաֆարին, իսկ իրենք… կփախչեն հնարավորինս հեռու։ Պետք է նշենք, որ մինչ օրս Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին զուսպ, մի տեսակ անտարբեր էինք վերաբերում, քանի որ դրանց հեղինակներն առանց բացառության քաղաքական գործիչներ էին, և մենք, հասկանալով, որ մարդիկ ներքին կյանքում քաղաքական դիվիդենտների կարիք ունեն, ըմբռնումով էինք մոտենում դրանց հեղինակներին: Ըստ այդմ` այս հայտարարությամբ Բյուլբյուլօղլին քաղաքական գործունեության հայտ է ներկայացնում:
Հասկանալի է, որ դա մեզ այնքան էլ չի հուզում: Մեզ հուզում է այն, թե Բյուլբյուլօղլին ինչո՞վ, ումո՞վ և հատկապես ու՞մ է խաղաղություն պարտադրելու: Պարտադրանքի «օբյեկտի» հարցում, թվում է` երկու կարծիք լինել չի կարող` դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Ճիշտ է` Բյուլբյուլօղլին հենց ԼՂՀ-ն էլ նկատի է ունեցել: Սակայն, եթե հաշվի առնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ վատացել է ադրբեջանական թալիշների ոչ ֆորմալ լիդերներից մեկի` բանտում պահվող Նովրուզալի Մամեդովի առողջական վիճակը, լեզգիաբնակ շրջաններում անընդհատ ապօրինի սահմանհատումներ են գրանցվում, Թուրքմենստանի ու Իրանի հետ սրվել են Կասպից ծովը բաժանելու հարցերը, կարելի է ասել, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում պետք է «խաղաղություն պարտադրի» ոչ միայն արևմտյան, այլև` մյուս երեք ուղղություններով ևս:
Այստեղ մի փոքր կանգ առնենք ու պարզաբանենք «խաղաղության հարկադրում» եզրույթը: Սա գործածության մեջ դրվեց Ռուսաստանի կողմից` օսական ճակատում ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այն ավելի շատ քարոզչական բնույթ ուներ, քանզի միտված էր շատ հակիրճ առավելության հասնել տեղեկատվական պատերազմում` տպավորություն ստեղծել ու աշխարհին ապացուցել, որ ռուսական զորամիավորումները (որոնք մինչ հրադադարի խախտումը խաղաղապահ առաքելություն էին իրականացնում վրաց-օսական ու վրաց-աբխազական կրակագծում) պատերազմի մեջ ներքաշվել են բացառապես խաղաղությունը հաստատելու ու ստատուս-քվոն վերականգնելու նպատակով: Հասկանալի է չէ, որ Արցախյան հակամարտության առումով, ու հատկապես Բաքվի կողմից «խաղաղության հարկադրում» տերմինի կիրառությունը միանգամայն անտեղի է: Բացատրենք երկու բառով: Եթե Ադրբեջանը նպատակ ունի որևէ մեկին խաղաղություն պարտադրել, դրա համար առնվազն անհրաժեշտ է, որ որևէ մեկը խախտի խաղաղությունը (տվյալ դեպքում` ՀՀ-ն կամ ԼՂՀ-ն): Բայց, ինչպես գիտենք, նման անհրաժեշտություն չկա, քանզի այն, ինչ անհրաժեշտ էր ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար, արդեն իսկ առկա է և ավելին անհրաժեշտ չէ, հետևաբար` Ադրբեջանի վրա հարձակվելու կարիք էլ չկա:
Տեսականորեն, Բյուբյուլօղլին, իհարկե, կարող է «ճիշտ» դուրս գալ: Հայտնի է չէ, թե երկրորդ համաշխարհայինը ինչպես սկսվեց` գերմանացի դեսանտայինները լեհական բանակի համազգեստով անցան Լեհաստանի կողմը, կրակ բացեցին գերմանական դիրքերի վրա, ու որպես հետևանք` Լեհաստանը ենթարկվեց հիտլերյան Գերմանիայի ագրեսիային: Իլհամ Ալիևի գլխավորած Ադրբեջանի դեպքում հավանական է Հիտլերի մշակած սցենարը: Եթե Բյուլբյուլօղլին պնդում է, նշանակում է` հավանական է: Այդ դեպքում դիտարկենք, ինչո՞վ և ումո՞վ են արբեջանցիներն իրագործելու իրենց ծրագիրը: Բնականաբար` բանակի: Իսկ ունա՞կ է այդ բանակը հաղթելու: Իհարկե` ոչ:
Բառացիորեն օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակի զորամասերից մեկում մայորի ու լեյտենանտի կոչումով երկու սպա փորձել էին բռնաբարել նորակոչիկներից երկուսին: Սեռական ակտը չէր կայացել մեկ պատճառով` նորաթուխ զինվորներից մեկին հաջողվել էր ձեռքի տակ եղած ինքնաձիգի ողջ պահունակը դատարկել սպաների վրա: Նման դեպքերը, ըստ էության, օրինաչափություն են դարձել ադրբեջանական զինված ուժերում. տարվա սկզբից ադրբեջանական բանակը պաշտոնական տվյալներով հինգ տասնյակ մարդ է կորցրել ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով: Այս նկարագիրն ունեցող բանակը նախորդ տարի փորձ արեց «խաղաղություն պարտադրելու» առիթ ստեղծել ու մի քանի տասնյակ զորակազմով փորձեց ճեղքել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը` Լևոնարխի ուղղությամբ: Արդյունքն օրինաչափ էր. նահանջից առաջ երկու տասնյակ զոհ` հայկական կողմի երկու վիրավորի դիմաց: Այնպես որ Բյուլբյուլօղլուն խորհուրդ կտանք եղած ռեսուրսները ծառայեցնել մյուս` հյուսիս-հարավ-արևելք ուղղություններով «խաղաղություն պարտադրելու» գործին:
Ի դեպ, հետաքրքիր է` իմանալ, եթե, Աստված մի արասցե, ղարաբաղյան ճակատում անհրաժեշտ լինի բյուբյուլօղլիներին ու նրա նմաններին «խաղաղություն հարկադրել», նա այդ ժամանակ որտե՞ղ է լինելու` ռազմաճակատում, թե՞ ռուսական «Գալուբոյ ագանյոկի» եթերում` ինչպես 90-ականների սկզբին էր:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում