ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄՆԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԿԱՆՑՆԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ
«ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր ստորագրվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և հայաստանյան վեց բարձրագույն ուսումնական հաստատություների միջև` ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Վ. Բրյուսովի անվան Հայաստանի պետական լեզվաբանական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիկական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, ինչպես նաև Քավենդիշ համալսարանը:
Փոխհամաձայնության հուշագրի շրջանակներում նախատեսված գործունեության հիմնական ուղղությունները հետևյալն են` բուհերի ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ՎիվաՍել-ՄՏՍ-ում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդման կազմակերպում ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Իր հերթին, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին պրակտիկայի անցկացման համար` համաձայն ընկերության կողմից ներկայացված տեղերի և մասնագիտությունների: Ուսանողները հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնալոգիաներ, և այլն:
Դեռևս այս տարվա մայիս-հուլիս ամիսներին հայաստանյան մի շարք բուհերի հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել էր մայրաքաղաքի և հեռավոր մարզերի բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և շրջանավարտների հետ` ներկայացնելով ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները: Դասախասությունը մեծ ոգևորություն առաջացրեց ուսանողների շրջանում և ցույց տվեց, որ բուհերը հետաքրքրված են ՎիվաՍել-ՄՏՍ-ում իրենց ուսանողների ուսումնա-արտադրական պրակտիկան կազմակերպելու կամ աշխատանքային գործունեությունը ընկերությունից սկսելու հարցում: Բոլոր բուհերը դիմեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը` իրենց ուսանողների պրակտիկան այնտեղ կազմակերպելու առաջարկով:
Փոխգործակցության համաձայնագրի ստորագրմանը հաջորդեց կարճատև ասուլիսը:
«Ստանալ ավելին, քան տեսական գիտելիքները. սա այն հնարավորությունն է, որ ընձեռում ենք Հայաստանի երիտասարդությանը: Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդ հայրենակիցները լինեն պատրաստ` իրենց մասնագիտական փորձի կայացման ճանապարհին:
Երկարաժամկետ կտրվածքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բուհերի համագործակցությունը նպատակ է հետապնդում զարգացնել պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մշակել մասնագիտական որակավորման ժամանակակից պահանջներին բավարարող և համապատասխանող ուսումնական ծրագրեր»,-ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: