Սպորտ 12:34 10/08/2009

Կիրսան Իլյումժինով. «Հայաստանը շախմատային օազիս է եվ կենտրոն»

Հայաստանի Ջերմուկ առողջարանային քաղաքում օգոստոսի 8-ին տեղի ունեցավ շախմատային «Գրան Պրի» շարքի 5-րդ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Այն կազմակերպվել էր քաղաքային լճին հարող տարածքում: Շախմատային քարերի տեսք ունեցող ծաղկեպսակներով զարդարված լաստանավի վրա հայտնվել էին շախմատային խոշորագույն իրադարձության 14 մասնակիցները` գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Դմիտրի Յակովենկոն, Պետեր Լեկոն, Բորիս Գելֆանդը, Էթյեն Բակրոն, Գատա Կամսկին, Սերգեյ Կարյակինը, Պավել Էլյանովը, Եվգենի Ալեքսեևը, Վասիլի Իվանչուկը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը և Ռուստամ Կասիմժանովը: Եղանակը փոքր-ինչ ցրտել էր, շախմատիստները մրսում էին, սակայն չէին կորցնում ոգին և նույնիսկ կատակում էին…

Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյա հոբելյանին: Այդ իրադարձության առթիվ Ջերմուկ էին ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Հյուրերի թվում էին Տիգրան Պետրոսյանի մտերիմ բարեկամ Սվետազար Գրիգորիչը, «Արվեստի երախտավոր» տիտղոսակիր, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, 20-րդ դարի լավագույն մարզիկ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը:

ՀՀ նախագահն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ նման մրցաշարերի կազմակերպումը պատիվ կարող է բերել ցանկացած երկրի, որ այն ժողովուրդների համար, որոնք սիրում, գնահատում և ընկալում են շախմատը, այսպիսի միջոցառումները միշտ էլ տոնի են վերածվում:

Այնուհետև նա արժանին մատուցեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին` հայկական շախմատի զարգացման գործում ներդրած հսկայական ավանդի համար: «Ամեն ինչից զատ, այս մրցաշարը մի կարևոր խորհուրդ էլ ունի,- նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:- Այն նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձին: Տիգրան Պետրոսյանը մեզ համար ավելին է, քան շախմատային հսկան: Նա մեր ազգային արժանապատվության խորհրդանիշն է, մեր բազմադարյա պատմության ամենավառ անհատականություններից մեկը: Տիգրան Պետրոսյանն ապացուցեց, որ հայկական շախմատը կարող է և պետք է ունենա լուրջ նվաճումներ: Նրա հաղթանակը, սպորտային հաջողությունները դաստիարակեցին մի քանի սերունդների: Տիգրան Պետրոսյանի հաղթանակից հետո հայկական բոլոր ընտանիքներում շախմատ էին խաղում: Այս հետաքրքիր երևույթը չէր կարող արդյունք չտալ, որը մենք կարողացանք լիաթոք ըմբոշխնել շուրջ քառասունչորս տարի հետո, երբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ Հայաստանն օլիմպիական կրկնակի չեմպիոնների հայրենիքն է… Մի առիթով Տիգրան Պետրոսյանն ասել է. «Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, իսկ տիրապետելու բարդությամբ` գիտություն»: Թող այս օրերին Ջերմուկի վրա թևածեն հետաքրքիր խաղը, գեղեցիկ արվեստը և ֆունդամենտալ գիտությունը»:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կարծիքով` Հայաստանը շախմատի զարգացման ու մասսայականացման օազիս է և կենտրոն: Աշխարհի 166 երկրներ միավորով շախմատի համաշխարհային կազմակերպության` ՖԻԴԵ-ի և Կալմիկիայի Հանրապետության նախագահն ամենևին էլ պատահական չի համարում, որ նման խոշոր մրցաշարը կազմակերպվում է Հայաստանում: «Հայաստանն իրավամբ համարվում է շախմատի զարգացման և մասսայականացման օազիս և կենտրոն: Վերջին շրջանում այստեղ տեղի են ունեցել շախմատային բազմաթիվ նշանակալից իրադարձություններ: Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային 32-րդ Օլիմպիադան և շատ ուրիշ շախմատային մրցաշարեր: Այն, որ «Գրան Պրին» այժմ Ջերմուկում է կազմակերպվում, պատահականություն չէ: Հայաստանի հավաքականն անընդմեջ երկու անգամ հռչակվեց օլիմպիական խաղերի չեմպիոն: Դա խոսում է շախմատի զարգացման գործում պետական հզոր աջակցության մասին: Ես ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին` Սերժ Ազատովիչին` այս հնագույն խաղի զարգացմանն աջակցելու, օգնելու համար: «Գրան Պրիի» 5-րդ մրցաշարը յուրահատուկ իրադարձություն է շախմատային պատմության մեջ: Այն նվիրված է մեծագույն շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին: Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը սոսկ չեմպիոն չէր, այլ օրինակ շախմատի միլիոնավոր սիրահարների համար: Մենք հույս ունենք, որ Հայաստանի հողը կծնի ևս մեկ շախմատի աշխարհի չեմպիոնի»,- հայտարարեց նա:

Այնուհետև լաստանավը շարժվեց դեպի առաջ: Շախմատասերները ծաղիկներ էին նետում իրենց ողջունող շախմատիստների վրա: Իսկ տեղադրված մեծ էկրանի վրա ցուցադրվում էր հուշ-տեսաշարը` նվիրված Տիգրան Պետրոսյանին: «Երկաթյա Տիգրանը» 1963-1969 թթ. աշխարհի չեմպիոն էր: Չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ, երեք անգամ` Հայաստանի չեմպիոնի կոչումը: Օլիմպիական իննակի, Եվրոպայի ութակի չեմպիոն էր, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երկու շախմատիստներ լաստի բազրքից կախված շախմատի խորհրդանիշ ծաղկեպսակը դանդաղ իջեցրեցին ջուրը…
Հաղորդավարները ներկայացնում էին Տիգրան Պետրոսյանի գործունեության մանրամասները: Նրանց խոսքն ընդմիջվում էր երգով ու երաժշտությամբ: Իրենց կատարումներով մասնակիցներին հաճելի պահեր պարգևեցին Գևորգ Դաբաղյանը, Սուրեն Մանուկյանը, Սոֆյա Սայադյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Մարտին Ահարոնյանը:

Այնուհետև լաստանավի վրա տեղի ունեցավ «Գրան Պրի» մրցաշարի վիճակահանությունը: Մասնակիցներն իմացան առաջին տուրում իրենց մրցակիցների անունները: Լաստանավից առաջինը դուրս եկավ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը և շտապ քայլերով գնաց դեպի հյուրանոց: Նա շատ լարված էր, քանի որ առաջին տուրում պետք է մրցակցեր հենց Լևոն Արոնյանի հետ:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}