ADC-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ. «ՆՎԱՃԵԼՈՎ ԵՐԱԶԱՆՔԻ ԼԵՌԸ»
Արմենիան Դեյթաքոմ Քամփնին, (ADC)՝ բիզնես հաղորդակցության ծառայությունների առաջատարը Հայաստանում, հովանավորեց Մեդիամաքս լրատվական գործակալությանը՝ վաղուց ծրագրավորած նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար։
«Նվաճելով երազանքի լեռը» խորագրով արշավը տեղի ունեցավ օգոստոսի 1-ից 5-ը, երբ Մեդիամաքսի արշավախմբի անդամները հասան Արարատ լեռան գագաթը։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արշավի հիմնական նպատակը կապված էր երկու նշանակալից տարեդարձերի հետ։ Առաջինը՝ 180 տարի առաջ, 1829թ սեպտեմբերի 27-ին, պատմության մեջ Արարատ լեռն առաջին անգամ նվաճել են Դորպատի (Տարտուի) համալսարանի պրոֆեսոր, ռուս հետազոտող Յոհան Ֆրիդրիխ Պարրոտն ու հայ անվանի գրող Խաչատուր Աբովյանը։ Ինչպես նաև՝ այս տարվա հոկտեմբերի 15-ը նշանավորվում է Խաչատուր Աբովյանի 200-ամյակով։
«Գնահատելով այս երկու տարեդարձերի կարևորությունը, ADC ընկերությունը դարձավ միակ հովանավորը՝ Մեդիամաքսի պատմական արշավախմբի համար։ Արշավի ժամանակ կատարված լուսանկարներն ու նկարահանումները կանմահացնեն այս արշավը, դարձնելով այն հայ պատմության անբաժանելի մի մասը։
Այն օրվանից ի վեր, երբ Պարրոտն ու Աբովյանն առաջինը նվաճեցին Արարատ լեռը, մինչ օրս ու դեռ ապագայում էլ, լեգենդար Արարատը կշարունակի գրավել Հայաստանի ու օտարերկրյա արշավականներին։ Նոր արշավախմբերը ևս կգտնեն արժանավայել արձագանք ու կարժանանան հատուկ ուշադրության՝ ողջ աշխարհով սփռված հայերի կողմից»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է` ստեղծված 2006թ-ի ապրիլին: 2009թ. սկզբին Դուբայի Delta Partners հեռահաղորդակցական հիմնադրամը միացավ ADC խմբին՝ կատարելով նշանակալից ներդրում ընկերության կապիտալում։ ADC ընկերությունը գործարկում է իր մեծածավալ օպտիկամանրաթելային ցանցը Երևանում` ապահովելով բիզնես գործընկերների նշանակալի զանգված:
Նախորդող հրապարակում` PANORAMA.AM. ՄԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԱՐԱՐԱՏԸ ԿՏԵՍՆԵՆ ՄԵ'Ր ԱՉՔԵՐՈՎ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա