ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է. ՆՐԱ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԲԱՎԱՐԱՐ
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը օգոստոսի 12-ին վիրահատվել է եվրոպական լավագույն նեյրովիրաբուժական կենտրոններից մեկում:
«Ժամանակ» թերթը հայտնում է, որ վիրահատությունը տևել է 3 ժամից ավել, գլխուղեղի հիպոֆիզի վրա հայտնաբերված ուռուցքը հեռացվել է :
Այսօրվա դրությամբ Արման Բաբաջանյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, նա դեռևս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, իսկ գլխուղեղի թաղանթի բորբոքման և հետվիրաբուժական կազդուրման շրջանը կանցկացնի Միացյալ Նահանգների մասնագիտացված կլինիկայում:
Նախորդող հրապարակում` ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան