ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՇԱՏ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՆԵՐ ԿԱՆ
Ադրբեջանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալներ կան, քաղբանտարկյալների թվում հիվանդներն ութն են: «Թուրանին» նման տվյալներ է փոխանցել իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլին, և մանրամասնել, որ հիվանդ քաղբանտարկյալների թվում նախկին նախարարներ ու այլ պաշտոնյաններ էլ կան:
Իրավապաշտպանի խոսքով, նրանք տառապում են դիաբետով, թոքախտով, մարմնի քաղցկեղով, հիպերտոնիկ և այլ հիվանդություններով: Նա կարծում է, որ այդ անձինք պետք է ազատ արձակվեն: «Նրանց գործը կարելի է վերանայել և հիվանդության պատճառով նրանց ազատ արձակել»,-ասել է իրավապաշտպանը, կարծիք հայտնելով, որ անազատության մեջ մարդկանց մահը վնասում է երկրի իմիջին:
«Դեռ մեր գլուխը երկար կցավա բանտում Նովրուզալի Մամեդովի մահվան հետևանքով: Եթե մենք չենք ուզում այդ, ապա պետք է հնարավորինս կարճ ժամկետում ազատ արձակենք հիվանդ քաղբանտարկյալներին»,-ասել է իրավապաշտպանը:
Նախորդող հրապարակում` http://www.panorama.am/am/law/2009/08/18/talish/