ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, մոսկովյան ժամանակով ժամը 18:30, տուժածները տարբեր ազգությամբ երեք պատանիներ են: Մոսկվայում` «Պոլյարնի» կինոթատրոնի մոտ, Ռուսաստանի քաղաքացի, Մոսկվայում մշտապես բնակվող 8-րդ դասարանցին, ազգությամբ հայ Գեորգի Մանուկյանը, չեչեն Ասլամբեկ Իզնաուրովը հարձակման են ենթարկվել 18-20 տարեկան երկու արմատականների կողմից:
Հայերի միության «Երկրամաս» թերթի հաղորդմամբ, տուժած դպրոցականների խոսքով, իրենք փողոցում հանգիստ քայլելիս են եղել, երբ անսպասելիորեն իրենց վրա են հարձակվել այդ անձինք, և անպատվել ազգային արաժանպատվությունը, նրանք զինված են եղել:
Շնորհիվ այն բանի, որ դպրոցականները մարզված են եղել, կարողացել են դիմադրել: Սակայն Գեորգի Մանուկյանը դեմքին վնասվածք է ստացել, նա տեղափոխվել է հիվանդանոց, վերքը կարել են: Ասլանբեկը ևս վնասվածքներ ունի:
Ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել հանցագործներին: