ԱՆԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 18.5 ՏՈԿՈՍ
Այսօր Վիճակագրական ազգային ծառայությունը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ դրանց, առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության անկման ցուցանիշը հասել է 18.5 տոկոսի: Անկման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են շինարարության` 55.5 տոկոս, արդյունաբերության` 12 տոկոս, գյուղատնտեսության ոլորտներում` 2.1 տոկոս:
Ներկայացված տվյալներում մի ուրախալի փաստ կա. Հուլիս ամսին` հունիսի համեմատ գրանցվել է 6.3 տոկոս տնտեսական աճ, ինչը պայմանավորված է ամսական կտրվածքով գյուղանտնտեսության ոլորտի 58.7 տոկոսանոց աճով: Չպետք է մոռանալ, որ դա սեզոնային բնույթ է կրում: Գուցե սրանով էլ պայամանավորված է մանրածախ առևտրի ոլորտի աճը, որը ամսական կտրվածքով կազմել է 15.8 տոկոս:
Նախորդող հրապարակում` http://www.panorama.am/am/economy/2009/08/01/parenstat/
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա