ՆԱԽԿԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՄԵՂՔԸ
Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը չի ընդունել իր մեղքը: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսս» գործակալությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ամերիկյան իշխանություններին կեղծ նամակներ տրամադրելու մեջ, որոնցով, փաստորեն, խոչընդոտվել է հանցագործությունների համար մեղադրվող անձանց վտարումը Հայաստան:
Նախնական լսումները, որոնց ժամանակ Ղալումյանը հայտարարել է իր անմեղության մասին, տեղի են ունեցել նախօրեին Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Անեի դաշնային դատարանում: Եվս չորս մարդ, որոնք համարվում են, Ղալումյանի հանցակիցներ, չեն ընդունել իրենց մեղքը:
Նշենք, որ Ղալումյանը 1999-ից մինչև 2003 թվականը եղել է ԱՄՆ-ի Լոս Անջելես նահանգում Հայաստանի հյուպատոս: Նա ձերբակալվել է 2009-ի հուլիսի վերջին:
Նախորդող հրապարակումներ` http://www.panorama.am/am/law/2009/07/30/hyupatosherqum/
http://www.panorama.am/am/law/2009/07/30/usa/
http://www.panorama.am/am/law/2009/07/30/los/
http://www.panorama.am/am/law/2009/07/29/xalumyan/