ՄՈՍԿՈՎԱԲՆԱԿ ՈՉ ԲՈԼՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԿՍԿՍԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
Մոսկվաբնակ աշակերտները, որոնք ամառային արձակուրդին մեկնել էին Մեծ Բրիտանիա և վերադարձել օգոստոսի 23-ից հետո, չեն կարող սեպտեմբերի 1-ին դպրոց հաճախել: Այս մասին այսօր հայտարարել է Մոսկվայի գլխավոր համաճարակաբան Նիկոլայ Ֆիլատովը, պարզաբանելով, որ երեխաների` առողջ լինելու մեջ համոզվելու համար հարկավոր է հետազոտել, հետևել նրանց առողջությանը ոչ պակաս քան տասը օր:
Խոսքը գնում է այն մասին, որ հնարավոր է այդ երեխաները վարակված լինեն խոզի գրիպով` H1N1-ով: Ն. Ֆիլատովի խոսքով, ներկայում կարևոր է, որ վարակը մեծ խմբերում չտարածվի:
«Ռադիո Մայակ»-ի հաղորդմամբ, արդեն պատրաստ են այն երեխաների տվյալների ցուցակը, ովքեր մեկնել էին երկրից, այդ թվում նաև Մեծ Բրիտանիա, որտեղ էլ հենց «ակտիվ» տարածվում է վարակը: