ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃԸ ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

Հայաստանում փորձագիտական, լրագրողական ու գիտական շրջանակներն այնքան են տարվել իրենց ամենօրյա գործունեությամբ, որ աչքաթող են արել հարևան Ադրբեջանում ծավալված` իր նշանակությամբ պատմական գործընթացը: Այո, այո` գործընթացը, իսկապես, պատմական է, որովհետև այնտեղ մտավոր ունակություններով քիչ թե շատ աչքի ընկնող անձինք ձեռնամուխ են եղել «Ադրբեջանի իրական պատմության» կերտմանը: Որքան էլ տարօրինակ թվա, գործընթացի մեկնարկը տվել է ինժեներ Նաջաֆ Հուսեյնովը:

«1նյուզ.ազ»-ում հրապարակած իր հոդվածում ադրբեջանցի ինժեները արդարացի դժգոհություն է արտահայտել հայրենի պատմաբանների հասցեին, ովքեր մինչ օրս այդպես էլ չեն կարողացել նկարագրել (հասկանալ` հորինել) սեփական ժողովրդի պատմությունը: Միանգամից նկատենք, որ այս հարցում Հուսեյնովը միանգամայն արդարացի է դժգոհում: Իսկ ահա մյուս հարցերում ու պնդումներում նրա մոտեցումները շատ քիչ են տարբերվում սեփական ինքնության որոնումների ընթացքում մոլորության մեջ հայտնված իր հայրենակիցներից:

Եվ ահա, այս նորահայտ «պատմաբանը», դիտարկելով ադրբեջանցիների ծագման հարցը, եզրակացնում է, որ «ազերի» ինքնավանումը նշանակում է «Ազերի որդիներ» («дети Азера») և զրադաշտական ծագում ունի: Սա, ըստ էության, ինժեներ Հուսեյնովի ամենաանմեղ մտահանգումն է: Մյուս դեպքերում նա պարզապես փայլում է շիզոֆրենիա հիշեցնող դրսևորումներով` վատ ընկալունակություն, պարանոյիկ ու ֆանտաստիկ բնույթի ապուշություն, անկանոն միտք ու տրամաբանություն (տես` հոգեբանության ցանակացած բառարան):

Իսկ ի՞նչ է ասում պարոն ինժեներ-պատմաբանը: Նա հետաքրքիր մեթոդոլոգիա է ընտրել: Նա հիմք է ընդունել ամերիկացի գրող Այզեկ Ազիմովի գեղարվեստական ստեղծագործություններից մեկը` «Մերձավոր Արևելք. պատմության 10 000 տարի», որտեղ հեղինակն անդրադարձել է շումերական, աքքադական ու ասորական քաղաքակրթությունների պատմության առանձին դրվագների: Եվ ահա, մեջբերելով այս գրքից մի հատված, որտեղ խոսվում է ասորական առաջին կայսրության հիմնադրի Աշուրուբալիթի (Ашшурубаллит) թոռան, կայսրությունը բարգավաճման հասցրած արքայի` Սալմանասար I-ի (Салманасар I) մասին` նշելով, որ ասորական տարբերակում նրա անունը Սուլմանուազարիդ է (Сулмануазариде I), իսկ Սալմանասարը թագավորի անվան Աստվածաշնչում ներկայացված տարբերակն է: Գրքի մեջբերված հատվածում Այզեկ Ազիմովը նաև գրում է այն մասին, որ Սուլմանուազարիդ I-ը վերադարձրել է այն բոլոր տարածքները, որը կորցրել էր Շամշիադադ I-ը: Այսքանը: Հենց այս նյութի վրա էլ ինժեներ Նաջաֆը կառուցում է իր տեսությունը:

Տեսությունը շատ կարճ է ու մատչելի. Շամշիադադը Միջագետք է գնացել Կովկասի լեռներից մ.թ.ա. 1800 թվականին, իսկ Աշուրուբալիթը նույնկերպ Կովկասից իջել է Միջագետք մ.թ. ա. 1700 թվականին, «Սուլմանուազարիդը» թարգմանաբար նշանակում է «ազերիների տեր», «Ասորեստանը» («Ассирия») հնչյունաբանորեն կապված է «ազերի»-ի հետ:

Հետեևությունները հեղինակը թողել է ընթերցողին: Այսինքն` այս հիմարությունը ընթերցելու դեպքում պետք է հանգել այն եզրակացությանը, որ ժամանակակից ադրբեջանցիները մարդկային քաղաքակրթության մեջ առաջին պետական կազմավորումների` Միջագետքի պետությունները հիմնադրողների նախահայրերն են:

Միևնույն ժամանակ Նաջաֆ Հուսեյնովը գայթակղությանը չի դիմանում ու հայտարարում է ադրբեջաներենի ու շումերական լեզվի նմանության մասին: Այս հայտնագործությունից (խնդիր չի, որ ոչ մի հիմնավորման փորձ էլ չի արվում) հեղինակն առաջարկում է պատմաբաններին հետազոտական աշխատանքներ կատարել իր ներկայացրած անառարկելի փաստերի ուղղությամբ:

«Վաղուց հասել է Ադրբեջանի իրական պատմությունը գրելու ժամանակը»,- մտահոգվել է նորահայտ «պատմաբանը»` նշելով, որ մինչ օրս ադրբեջանցիների շրջանում ազգածագման վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում:

Չնայած Նաջաֆ Հուսեյնովի հիմարություններին` չենք կարող չհամաձայնել, որ ադրբեջանական ժողովրդի միասնական պատմություն, իսկապես, չկա և այդ ուղղությամբ ադրբեջանցիներն, իսկապես, թերանում են: Չնայած, մյուս կողմից, պետք է ընդունել, որ իրավիճակը ամենևին էլ դյուրին չէ: Չէ՞որ անհրաժեշտ է հորինել այնպիսի մի լեգենդ, որը պետք է ապացուցի, որ ժամանակակից Ադրբեջանը իրավահաջորդն է թե’ պատմական Ատրպատականի (իրանական ժողովուրդներով բնակեցված թագավորության), թե’ պատմական Աղվանքի (կովկասյան ժողովուրդներով բնակեցված տարածք), ցույց տալ, որ ադրբեջանցիների նախնիները միջնադարում Կովկաս են ներթափանցել Միջին Ասիայից, սակայն ժամանակին ապստամբել են Հռոմեական կայսրության դեմ: Մի խոսքով` հակասությունները շատ են, ուստի ավելի լավ է խաչ քաշել ամեն ինչի վրա, մոգոնել նոր միֆ, որը կտարրալուծի մյուսներին:

Հավանաբար, ինժեներ Հուսեյնովը հենց այդ նպատակով է առաջ քաշել ասորիների` ազերիներից սերելու վարկածը: Մնում է միայն ասվածը համոզել իրենց` ասորիներին ու համաշխարհային գիտությանը, որը չգիտես ինչու, արդեն մի քանի հազարամյակ մոլորության մեջ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինչպես և ցանկացած ավտորիտար երկրում, այնտեղ երբեք էլ համոզելու խնդիր չի եղել: Եթե անհրաժեշտ է, կարելի է համոզել ու հավատալ, որ ասորիներն են առաջացել թյուրքախոս ադրբեջանցիներից, այլ ոչ վերջիններս` սև և սպիտակ ոչխարներից (գիտական լեզվում` կարակոյունլու և աղկոյունլու):


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}