ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԸ
Սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցակցի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, այս անգամ տոմսերի համար բավական ցածր գներ են սահմանվել: Հարավային և հյուսիսային տրիբունաների մեկ տոմսի արժեքը 1500 դրամ է: Արևելյան տրիբունայում տեղ զբաղեցնելու համար ֆուտբոլասերները յուրաքանչյուր տոմսի համար պետք է վճարեն 3000 դրամ: Ինչպես միշտ, ամենաբարձրը արևմտյան տրիբունայի տոմսի արժեքն է` 5000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին