ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՌԱՅԺՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարիայի դաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները օգոստոսի 31-ին տարածեցին հայտարարություն, որտեղ տեղեկացվում էր, որ շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Թուրքիան համաձայնել են ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսել երկկողմ հարաբերությունները կարգավորելու շուրջ: Ըստ որում` խորհրդակցությունների հիմքում ընկած են երկու նախաստորագրված արձանագրություններ` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով մինչ այդ բազմիցս հայտարարել էր Անկարայի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին, սեպտեմբերի 1-ին հայ դիվանագետների հետ հանդիպման ընթացքում արդեն իսկ անդրադարձել է փաստին` արձանագրությունները «արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը»:

Արձանագրություններից երկրորդը ենթադրում է Վիեննայի` 1961թ. կոնվենցիայի համապատասխան դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակում: Առաջին փաստաթուղթը, որն ըստ պայմանավորվածության, սահմանված ընթացակարգն անցնելուց հետո ուժի մեջ է մտնելու երկրորդի հետ միաժամանակ, նախատեսում է հայ-թուրքական սահմանի բացում, երկու երկրների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացում կյանքի ամենատարբեր բնագավառներում և այդ նպատակի իրականացման համար միջկառավարական հանձնաժողովի ստեղծում, որի կազմում հիմնվելու են տարբեր գործառույթներ ունեցող ենթահանձնաժողովներ:

Երկու ԱԳՆ-ների համատեղ հայտարարության համաձայն, նշված խնդիրների շուրջ ներքին քաղաքական խորհրդակցությունների համար սահմանված է վեց շաբաթյա ժամկետ, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար:

Նոր հնարավորություն` կարգավորման համար

Իր ելույթում նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը»: Այս խոսքերը հասկանալ, առանց խնդրի նախապատմությանը ծանոթ լինելու, գրեթե անհնար է:
ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ Հայաստանն արդեն երկու տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Թուրքիայի հետ: Դրան զուգահեռ Անկարան, տեղի տալով Ադրբեջանի պահանջներին, փակել է Հայաստանի հետ ընդհանուր սահմանը` պատճառաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված չլինելով: Հայաստանը, որ սատարում էր Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման պայքարին, տեղի չի տալիս Անկարայի ու Բաքվի համատեղ շրջափակման դիմաց, և արդեն մեկ տասնամյակ անց և Թուրքիայի, և Հայաստանի համար ակնհայտ է դառնում, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ավելի շատ կորուստներ է բերում, քան` ձեռքբերումներ ապահովոմ:

Ստեղծված իրավիճակում փակուղուց դուրս գալու նախաձեռնություն ցուցաբերեց Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Օգտվելով առիթից, որ 2008 թվականի սեպտեմբերին Երևանում պաշտոնական հանդիպում են անցկացնելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականները` նույն տարվա հունիսին Սերժ Սարգսյանն առաջարկեց իր թուրք գործընկերոջն այցելել Հայաստան` խաղը միասին դիտելու: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից հրավերքն ընդունվեց, և մեկ տարի առաջ Երևանում կայացած Սարգսյան-Գյուլ հանդիպմամբ ազդարարվեց մի գործընթացի սկզիբ, որը դիվանագիտական շրջանակներում կնքվեց որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»:

Գործընթացը, որ ենթադրում էր Շվեյցարիայի միջնորդությամբ հայ-թուրքական ինտենսիվ երկխոսություն, հիմնականում անցնում էր փակ դռների ռեժիմով, և շատ հաճախ երկու հանրությունները տեղյակ չէին քննարկումների ընթացքից ու բովանդակությունից: Լռությունը խաթարվեց այս տարվա ապրիլին, երբ կողմերը համատեղ հայտարարություն արեցին երկկողմ հարաբերությունները կարգավորելու «ճանապարհային քարտեզ» ընդունելու մասին: Հետագայում, սակայն, հայ-թուրքական քննարկումները մտան հարաբերական լռության փուլ, իսկ միջազգային տարբեր դիտորդներ ու պաշտոնյաներ արձանագրեցին, որ գործընթացում դանդաղեցում են նկատում:

Հետքայլ Անկարայի կողմից

Գործընթացի դանդաղեցումը, իսկ ավելի ճիշտ ի սպառ սառեցումը, բերեց այն բանին, որ մի շարք պաշտոնյաներ որոշեցին հրապարակային գանահատականներ տալ` հավանաբար փորձելով կողմերին կառուցողական հուն վերադարձնել: Այդօրինակ գնահատականներից ամենաակնառուն կովկասյան խնդիրներն ԱՄՆ պետդեպարտամենտում համակարգող պաշտոնյայի` Մեթյու Բրայզայի` այս տարվա հունիսին հնչեցրած այն միտքն էր, որ Թուրքիան հետքայլ է անում կարգավորման գործընթացում: Սա կոշտ էր, և երկխոսության տապալման մեղքն ամբողջությամբ դնում էր Անկարայի ուսերին:

Վաշինգտոնն ի սկզբանե իր աջակցությունն էր հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Այդ հարցում ԱՄՆ-ը միայնակ չէր, գործընթացին աջակցելու պատրաստակամություն էին հայտնել նաև Եվրոպան, Ռուսատսանը և գրեթե ողջ միջազգային հանրությունը: Միակ երկիրը, որն ակնհայտորեն դեմ էր ծավալված պրոցեսին, Թուրքիայի ու Հայաստանի հարևան Ադրբեջանն էր: Անցնող մեկ տարում Բաքվից մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե իրենց ազգային շահերի ոտնահարում են համարելու ցանկացած որոշում, որը ենթադրելու է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում` առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման:
Եվ չնայած Հայաստանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ բանակցում է բացառապես «առանց նախապայմանների հարաբերությունների կարևգավորում» սկզբունքով, իսկ Վաշինգտոնն ու գործընթացով հետաքրքրված մյուս կողմերը բացեիբաց աջակցել էին այդ մոտեցմանն, այնուամենայնիվ Թուրքիան` գոնե առերևույթ, տեղի տվեց Ադրբեջանի շանտաժ հիշեցնող պահանջներին:

«Ճանապարհային քարտեզի» ստորագրումից օրեր անց այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, թե առանց Ղարաբաղյան հարցի լուծման հայ-թուրքական կարգավորում հնարավոր չէ: Հետագայում վարչապետ Էրդողանը բազմաթիվ անգամներ կրկնեց իր հայտարարությունը` այդ թվում նաև Բաքվում: Միջազգային հանրության համար այս պահվածքն անակնկալ էր: Հասկանալի էր, որ Թուրքիան այդպիսով կառուցողականություն չի դրևորում, ավելին` գործընթացը տանում է տապալման:

Իրավիճակը դյուրին չէր, և Թուրքիայի մոտեցումները ևս մեկ անգամ ճշտելու անհրաժեշտություն կար: Այդ նպատակով, օգտվելով մայիսին Պրահայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի առիթից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կրկին հանդիպեց Աբդուլա Գյուլին: Զրույցից հետո Հայաստանի նախագահը խիստ լակոնիկ էր` «պայմանավորվեցինք հարգել մեր պայմանավորվածությունները» (այն ժամանակ հայ-թուրքական բանակցությունների բովանդակությունը դեռ հրապարակված չէր): Աբդուլա Գյուլի հնարավոր բանավոր երաշխիքները հաշվի առնելով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ Թուրքիա այցելելու նրա պատասխան հրավերքը կընդունի միայն այն դեպքում, երբ եղած պայմանավորվածություններն իրականացվեն:

Սակայն դրան հաջորդող ժամանակահատվածում թուրքական էլիտայի երկվությունը` մի կողմից Էրդողանի պրոադրբեջանական ու հակահայկական հայտարարությունները, մյուս կողմից Գյուլի լռությունը, փորձագետներին անորոշության էին մատնել: Ժամանակն ընթանում էր, փակուղուց ելքը չէր երևում: Համենայնդեպս մինչև այն պահը, երբ հրապարակվեցին եղած պայմանավորվածությունները և հասկանալի դարձավ, որ գործընթացը շարունակվում է:

Առայժմ` հնարավորություն, ոչ թե` կարգավորում

Այսօր արդեն ակնհայտ է, որ հայ-թուրքական կարգավորումը թևակոխել է հաջորդ փուլ: Ակնհայտ է նաև այն, որ Ղարաբաղյան կարգավորման թեման ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների ցանկության, որևէ կերպ շաղկապված չէ այս գործընթացի հետ: Եվ հարց է առաջանում` ինչ խնդիր էր հետապնդում վարչապետ Էրդողանը` իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ անելով: Այս հարցը հայ-թուրքական հարաբերություններով հետաքրքրվողներին չի կարող չհուզել:
Ինչպես նկատել է նախագահ Սարգսյանը, եղած հայտարարությունն առայժմ միայն «կարգավորման հնարավորությունն է մոտեցնում», այլ ոչ` կարգավորում է ենթադրում: Այսինքն` քանի դեռ չկա լիարժեք կարգավորում, միշտ էլ առկա է վտանգ, որ Թուրքիան, ի դեմս Էրդողանի, կամ մեկ այլ պաշտոնյայի, հետքայլ անելու ուղղությամբ նախաձեռնություն կդրսևորի:
Գործնականում, սակայն, այդ բանը քիչ հավանական է: Այսօր արդեն հրապարակվել են այն կոնկրետ փաստաթղթերը, որոնց շուրջ պետք է կայանա համաձայնությունը: Երևանում, թեև որոշակի մտահոգիչ հարցեր բարձրացվում են, այնուամենայնիվ որևէ սկզբունքային կետ, որը կարող է անհնարին դարձնել երեկ հրապարակված փաստաթղթերի ընդունումը, չի մատնանշվում:

Թուրքիայի հարցում ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Անկարայում արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ գործընթացի հրապարակայնացումն ու հանրայնացումը կարող է իշխանություններին հնարավորություն տալ` անհրաժեշտության դեպքում խուսափել որոշում ընդունելուց: Այստեղ մատնանշվում են թուրքական հասարակայության մեջ ավանդաբար մեծ ազդեցություն ունեցող ազգայնական, իսլամիստական ու զինվորական ուժերի հնարավոր հակազդեցությունը:

Դժվար է այսօր միանշանակ գնահատական տալ, թե ինչ արձագանքի կարժանանան թուրքական հասարակությունում ու խորհրդարանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում ենթադրող երկու փաստաթղթերը: Սակայն հստակ է, որ Անկարայում արդեն իսկ լուրջ երկընտրանքի առաջ են: Մեծ է վտանգը, որ այս կամ այն շահերի խմբի ազդեցության տակ գործընթացը վիժեցնելով, Թուրքիան ստիպված կլինի ընդունել, որ տվյալ խմբի առկայությունն արդեն իսկ ապացուցում է այդ երկրի` եվրոպական չափանիշներից հեռու գտնվելու փաստը:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}