Մ. ՇԱՀԲԱԶՅԱՆ. ՈՉ ՖՈՏՈԳԵՆԻԿ ՄԱՐԴ ՉԿԱ, ՈՒՂՂԱԿԻ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ
Նկարիչների միությունում բացվեց Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Իմ Հայաստան» խորագիրն ունեցող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Միաժամանակ տեղի ունեցավ նաև նույանուն գրքի շնորհանդեսը:
Ինչպես ասաց լուսանկարիչը, ցուցահանդեսում ներկայացված է 78 աշխատանք, իսկ գրքում` 300-ից ավելի` 35 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարից մինչև նախորդ տարի արած աշխատանքներ: Ցուցահանդեսում ներկայացված էին բնանկարներ, ինչպես նաև` Հայաստանի երեք նախագահների լուսանկարները և այլն:
«Այս ցուցահանդեսը իմ սրտի հանգստության ցուցահանդեսն է»,- ասաց Մ. Շահբազյանը:
Ի դեպ, նա նշեց, որ ոչ ֆոտոգենիկ մարդ չկա, ուղղակի պետք է ճիշտ լուսանկարել ու ճիշտ տեսարաններ ընտրել:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ ասաց, որ Մ. Շահբազյանն աչքի է ընկենում խոհեմությամբ, սուր հայացքով ու կիզակետով: «Այս ցուցահանդեսը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք պրոֆեսիոնալ մի ստեղծագործողի հետ, ով սիրում է իր երկիրը»,- ասաց Կ. Աղամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան