Սպորտ
12:38 10/09/2009
Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը ընտրական փուլում
Աշխարհի 2010 թ. առաջնության հերթական հանդիպումից առաջ ֆուտբոլասերների շրջանում կրքերը շիկացել էին: Նախորդ` Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանու հետ խաղում մեր ընտրանու կրած պարտությունը լցրեց համբերության բաժակը, և հայ երկրպագուները հանդես եկան պահանջողի դերում: Ֆուտբոլիստները նույնպես հուզված էին երկրպագուների նման կեցվածքից, ինչը մտահոգություն էր առաջացնում, որ Բելգիայի հավաքականի հետ խաղում նրանք հոգեբանական խնդիրներ կունենան և պարզապես լրջորեն չեն կարողանա պայքարել: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ, ընդհակառակը, երկրպագուների դժգոհությունը նաև դրական որոշակի ազդեցություն է թողել: Հայաստանի հավաքականի խաղացողներն ապացուցելու բան ունեին, նվիրվեցին ողջ հանդիպմանը և ընթացիկ ընտրական մրցափուլում տոնեցին իրենց առաջին հաղթանակը` 2:1 հաշվով:
Մարտավարությունը
Նախորդ հանդիպման համեմատւթյամբ Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կազմում մի քանի փոփոխություններ էր կատարել: Ալեքսանդր Թադևոսյանի փոխարեն այս անգամ խաղադաշտ մտավ Հրայր Մկոյանը` Ռոբերտ Արզումանյանի հետ միասին դիրքավորվելով պաշտպանության կենտրոնում: Եղիա Յավրույանը հայտնվել էր պահեստայինների նստարանին, իսկ նրա փոխարեն հիմնական կազմում ընդգրկվել էր Հովհաննես Գոհարյանը: Հրաչ Յագանն ընդհանրապես չէր հայտավորվել թիմի կազմում: Իսկ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում հայտնված Լևոն Պաչաջյանը վերջին պահին էր հրավիրվել հավաքական` նախապատրաստվելու բելգիացիների հետ հանդիպմանը: Նա հայտավորված էր պահեստայինների թվում:
Պաշտպանության աջ և ձախ թևերում համապատասխանաբար գործում էին Սարգիս Հովսեփյանը և Աղվան Մկրտչյանը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, հաստատվել էին Արարատ Առաքելյանն ու Արթուր Եդիգարյանը: Միջին գծի ձախ եզրում խաղում էր Արտավազդ Քարամյանը, իսկ աջ թևում գործում էր Արման Քարամյանը: Հենրիխ Մխիթարյանը տեղավորվել էր միակ հարձակվողի` Հովհաննես Գոհարյանի թիկունքում: Դարպասում կրկին Գևորգ Կասպարովն էր:
Նույնպիսի մարտավարություն էին ընտրել նաև բելգիացիները: Դարպասի պաշտպանությունը գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը վստահել էր Ջին Ֆրենսի Ժիլետին: Պաշտպանական քառյակը աջից ձախ կազմում էին Ժիլ Սվերտսը, Դանիել վան Բյույտենը, Թիմմի Սիմոնսը և Օլիվիեր Դեշախտը: Նրանց առջևում գործում էին Իգոր դե Կամարգոն և Սթիվեն Դեֆուրը: Ի դեպ, վերջինս հաճախ էր միանում գրոհներին կամ փորձում կազմակերպել թիմի խաղը: Կիսապաշտպանւթյան աջ և ձախ թևերում դիրքավորվել էին Քևին Միրալլասը և Մարտեն Մարտենսը, կենտրոնում Ուեսլի Սոնկն էր, իսկ առջևում գործում էր Մուսա Դեմբելեն:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը շեշտը դրել էր եզրերում ակտիվ գործողությունների վրա` Սարգիս Հովսեփյանին ու Աղվան Մկրտչյանին հանձնարարելով հաճախ միանալ գրոհներին:
Բելգիան կրկին խոցված է. նշանառուն Հովհաննես Գոհարյանն է
Մեր թիմն ակտիվ սկսեց հանդիպումը և միանգամից տարածքային առավելություն ստացավ: Ինչպես և նախորդ խաղում, ֆուտբոլիստները փորձում էին հեռահար հարվածներով անակնկալի բերել մրցակցի դարպասապահին: Արդեն 14-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներն առաջին իրական գոլային պահը ստեղծեցին: Հովհաննես Գոհարյանը նուրբ փոխանցումով Ժիլետի հետ առերես տեսակցության դուրս բերեց Արման Քարամյանին, սակայն վերջինիս հարվածից հետո մրցակցի դարպասապահին հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը` հետ մղելով գնդակը: 8 րոպե անց, սակայն, մեր ֆուտբոլիստները հասան հաջողության. կենտրոնում գոլային գրոհն սկսեց Արթուր Եդիգարյանը` գնդակը փոխանցելով Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս իրենն բնորոշ ոճով առաջ նետվեց, դուրս եկավ հարվածային դիրք և «կրակեց» դարպասին: Ժիլետի հետ մղած գնդակին առաջինը հասավ Հովհաննես Գոհարյանը և դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Ինչպես արդեն նշել ենք, հետխորհրդային շրջանում, թեպետ մի քանի անգամ բելգիացիների հետ հայտնվել ենք ընտրական միևնույն խմբում, այդպես էլ մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվել խոցել մրցակցի դարպասը: Ֆուտբոլասերները հիշում են, որ հայ ֆուտբոլիստներից վերջին անգամ Բելգիայի ընտրանու դարպասը գրավել է Խորեն Հովհաննիսյանը` ԽՍՀՄ հավաքականի կազմում: Այդ գոլից մեզ 2 տասնամյակից ավելի ժամանակ է բաժանում…
34-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանը աջ թևում կրկին միացավ գրոհին, անհատական խաղով ազատվեց պաշտպանից և փորձեց հեռահար հարվածով գրավել հյուրերի դարպասը: Գնդակը դիպավ պաշտպաններից մեկին և քիչ մնաց` անդրադարձ թռիչքով հայտնվի ցանցում: Այդ դրվագից հետո մեր ֆուտբոլիստները փոքր-ինչ հանգստացան, բայց խաղակեսի վերջնամասում կրկին անցան ակտիվ գործողությունների: Արտավազդ Քարամյանի հարվածից հետո միայն վերջին պահին պաշտպանին հաջողվեց հանել դեպի դարպասը սլացող գնդակը: Այնուհետև կրակագծում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանը…
Սարգիս Հովսեփյանի մենահամերգը
Երկրորդ կեսում, չբավարարվելով ձեռք բերածով, դաշտի տերերը շարունակեցին ուժեղ ճնշում գործադրել մրցակցի պաշտպանական դիրքերի վրա և շուտով նոր հաջողության հասան: 51-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանն աջ թևից ներխուժեց կենտրոնական գոտի, խաբս տվեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստների: Եղիա Յավրույանը, ով առաջին կեսում փոխարինել էր վնասվածք ստացած Հովհաննես Գոհարյանին, անմիջապես «փախավ» կենտրոնից, իր հետ տարավ մրցակցի պաշտպաններին և Սարգիս Հովսեփյանի համար գործողությունների ազատություն ապահովեց: Վերջինս օգտագործեց առաջացած միջանցքը և տուգանային հրապարակի գծի վրայից հուժկու հարվածով գրավեց Բելգիայի ազգային թիմի դարպասը: Հրաշալի գրոհ էր, հրաշալի մտահղացում` գերազանց վերջաբանով, և այն դեռ շատ երկար կհիշվի:
Մնացած ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստները խաղի տեմպը չէին թուլացնում և առնվազն մեկ անգամ կարող էին նոր հաջողության հասնել. Արտավազդ Քարամյանի հարվածից հետո գնդակն աննշան շեղությամբ լքեց դաշտի սահմանները:
Բելգիացիները չէին կարողանում որևէ լուրջ սպառնալիք ստեղծել մեր թիմի դարպասին: Պաշտպաններն անձնուրաց էին գործում, մեծ ծավալի աշխատանք էր կատարում Արթուր Եդիգարյանը: Դեռևս առաջին կեսի սկզբում վնասվածքի պատճառով խաղադաշտից հեռացավ Արարատ Առաքելյանը, և կարելի է ասել, որ Արթուրի ծանրաբեռնվածությունը կրկնապատկվեց: Ճիշտ է` Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպանին փոխարինած Կառլեն Մկրտչյանը լավ մտավ խաղի մեջ, սակայն Արթուր Եդիգարյանի գործողություններից ու վստահ խաղից, անշուշտ, շատ բան էր կախված:
77-րդ րոպեին գնդակը պաշտպանից անդրադարձ թռիչքով հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: Առաջին իրական գոլային պահը հյուրերը ստեղծեցին 85-րդ րոպեին: Այդ դրվագում գերազանց գործեց Գևորգ Կասպարովը` հետ մղելով գնդակը: Իսկ մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակում, այնուամենայնիվ, բելգիացիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Դանիել վան Բյույտենը:
Հաղթանակի նշանակությունն անչափ մեծ է
Վաստակած 3 միավորը մրցաշարային առումով ոչինչ չի տալիս Հայաստանի հավաքականին: Մեր թիմը շարունակում է եզրափակել 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Բայց այս հաղթանակի նշանակությունը անչափ մեծ է: Մեր թիմն Իսպանիայի և Թուրքիայի հավաքականների հետ սկզբունքային հանդիպումներից առաջ վերջապես ճաշակեց հաղթանակի համը և առաջիկա խաղերում ավելի վստահ կգործի: Բայցի այդ, պաշտոնական հանդիպումներում վերջին անգամ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տոնել դեռևս անցած ընտրական փուլում և կորցրել էր հաղթանակի հոգեբանությունը: Բելգիայի հավաքականի հետ խաղում տոնած հաղթանակը, ինչ խոսք, կարող է նպաստել այդ հոգեբանության վերականգնմանը, ինչին բոլորս ենք սպասում: Իհարկե, դեռ շատ աշխատանք կա կատարելու, բայց տրամադրվածությունն այսօր ֆուտբոլում եղանակ ստեղծող ամենակարևոր գործոնն է:
Հայաստան-Բելգիա 2:1 (1:0)
Հայաստան- Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Էդուարդ Կակոսյան, 88), Արարատ Առաքելյան (Կառլեն Մկրտչյան, 14), Արտավազդ Քարամյան, Արման Քարամյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Գոհարյան (Եղիա Յավրույան, 32):
Բելգիա- Ջին Ֆրենսիս Ժիլետ, Թիմմի Սիմոնս, Վանիել վան Բյույտեն, Օլիվիե Դեշախտ, Սթիվեն Դեֆուր, Իգոր դե Կամարգո, Ուեսլի Սոնկ (Ռոլանդ Լամա, 80), Մուսա Դեմբելե, Ժիլ Սվերտս, Մարտեն Մարտենս (Թոմ դե Սուտեր, 53), Քևին Միրալլաս (Էդեն Հազարդ, 71):
Գոլերը` Հովհաննես Գոհարյան, 22 (1:0), Սարգիս Հովսեփյան, 51 (2:0), Դանիել վան Բյույտեն, 90+2 (2:1):
Ք. Երևան, 9 սեպտեմբերի 2009 թ., «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Ալեքսանդր Ստավրև (Մակեդոնիա):
Օգնականներ` Լյուբոմիր Կրստևսկի (Մակեդոնիա), Մարիան Կիրովսկի (Մակեդոնիա):
4-րդ պաշտոնյա` Դիմիտար Մեսկարովսկի (Մակեդոնիա):
Տեսուչ` Վոլֆգանգ Սովա (Ավստրիա):
ՖԻՖԱ-ի պատվիրակ` Պյոտր Ֆուսեկ (Չեխիա):
Զգուշացումներ` Հենրիխ Մխիթարյան (20), Ուեսլի Սոնկ (53), Եղիա Յավրույան (55), Թիմմի Սիմոնս (57):

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝
1․ Թերապևտիկ հիվանդություններ
Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
«2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Ժանրի կանոնների համաձայն։
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը:
Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:11 14/01/2025
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:48 14/01/2025
Որևէ բան անսահման չի լինում. Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
13:19 13/01/2025
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից