Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ՌԻՍԿԻ ՉԷՐ ԴԻՄԻ. ԽԻՂՃԸ ՉԷՐ ՏԱՆԻ՞

«Մենք ազգովի կանգնած ենք շատ լուրջ քաղաքական և պատմական որոշման առաջ: Երբ օգոստոսի 31-ին հրապարակվեցին հայ-թուրքական արձանագրությունները, այդ օրվանից մենք կանգնեցինք փաստի առաջ. հնարավոր չէ ոչ մի բան փոխել»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպած Հայաստան-Թուրքիա հարաբերությունները թեմայով քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի խորհրդի նախագահ, նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Նա ասաց, որ այդ փաստաթղթերին ծանոթանալուց անմիջապես հետո եկել է մի եզրակացության` փասատաթղթերը կամ ինչ-որ մի տեղ բանակցվել են ինչ-որ մեկի կողմից, իհարկե, Թուրքիայի մասնակցությամբ և պարտադրվել հայկական կողմին, կամ հայկական կողմը բանակցել է այդ փաստաթղթերը, ու համոզված է եղել, որ Հայաստանի ամբողջ ապագան, հետագա զարգացումը կապված է միայն հայ-թուրքական սահմանի բացման հետ: «Այլ կերպ չեմ հասկանում այդ փաստաթղթերի տրամաբանությունը: Թուրքերին տրվում է այն, ինչ-որ ցանկացել են 17 տարի: Սակայն հայերս պետք է ազգովի գիտակցենք, որ եթե սահմանը բացվի, ապա դա արվում է մեր կողմից ճակատագրական շատ լուրջ զիջումների հաշվին»,- ասաց նախկին արտգործնախարարը:

Նա չի կարծում, որ սահմանների փակ լինելու պատճառով է Հայաստանը ոչ ժողովրդավար, այլ նա մեղադրեց նախորդ և այսօրվա իշխանություններին, ովքեր չեն կարողացել սերմանել ժողովրդավարություն:

«Ես համոզված եմ, որ եթե մեր կողմից այդ հապճեպությունը, հրապարակայնությունը, գիշերային դիվանագիտությունը, գործընթացում այլ երկրների ներգրավածություն չլիներ (խոսքը Շվեյցարիայի մասին չէ), հնարավոր էր փաստաթղթերում առկա կետերի 80 տոկոսը թողնել նույնը, 20 տոկոսը ենթարկել փոփոխությունների, որոնք ընդունելի կլինեին նաև Թուրքիայի կողմից: Չպետք էր այդ ամբողջական փաստաթուղթը ժողովրդի առաջ դնեին: Թող շարունակեին աշխատել, 1-2 տարի հետ բացել սահմանը»,- ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահը: Նրա խոսքերով, թեև նախկինում էլ հայկական կողմի վրա եղել են ճնշումներ, բայց իշխանությունները մերժելու քաղաքական կամք են ունեցել:

Նա արձանագրությունների վավերացումը` առանց որևէ փոփոխության ենթարկելու, անընդունելի է համարում: Վ. Օսկանյանը հայաստանյան իշխանություններին միանշանակորեն պարտվողի դերում է տեսնում: Ըստ նրա, արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը ճանաչում է ոչ միայն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլ զիջում է հայ ժողովրդի պատմական իրավունքները, կորցնում է պատմական արդարության վերականգման թեկուզ ձևական հնարավարությունը: Բանախոսը նշեց, որ այսօր հենց Թուրքիան կարիք ունի սահմանը բացելու, սակայն դա ցանկանում է անել հայկական կողմի զիջումների գնով: «Ես երբեք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել ժողովրդի առաջ, երբեք նման փաստաթուղթ չէի ստորագրի: Ես չեմ նախանձում այն մարդուն, ով պետք է շուտով ստորագրի այդ փաստաթղթերը: Ուզում եմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի, բայց հաջորդ սերունդների առաջ խիղճս չի տանի այս փաստաթղթով դա անել»,- ասաց նախկին արտգործնախարարը:

Վ. Օսկանյանը համոզված է, որ հասարակության 60-70 տոկոսը դեմ է այդ փաստաթղթերի ստորագրմանը: Ու որպեսզի իշխանությունները չվավերացնեն արձանագրությունները, ըստ նրա, հասարակությունը պետք է բողոքի ալիք բարձրացնի: Նա թեև կլինի ժողովրդական բողոքի ալիքի առաջին շարքերում, սակայն չի պահանջի նախագահի հրաժարականը, քանի որ, ըստ նրա` «մեկը մյուսի հետ կապ չունի»:

Ի դեպ, Վարդան Օսկանյանը արձանագրություններին ծանոթացել է մամուլից: Նախքան այդ, նա որևէ բան չի իմացել. «Եթե ես նախօրոք տեսնեի այդ փաստաթուղթը, համոզված եմ, որ միգուցե կարող էի ինչ-որ բանում համոզել, ինչ-որ բան փոխել»:

«Մեր խնդիրները ներսում են (հասարակությունն այսօր անհույս պառակտված է, Հայրենիք-Սփյուռք կապերը թուլացած են և այլն):
Խնդիրների լուծումներն էլ ներսում են: Փաստաթղթի ստորագրումը մեր ներքին խնդիրները չի լուծելու, ընդհակառակը` նոր խնդիրներ են ծնելու, որոնց կարող է դիմագրավել միայն ուժեղ, ազատ, հույսով լի հասարակությունը»,- ասաց Վ. Օսկանյանն ու հավելեց, որ ինքը դեմ չէ, որ Թուրքիայի հետ Հայաստանը փաստաթուղթ ստորագրի, նորմալ հարաբերություններ հաստատի: Սակայն այդ ամենը, ըստ նրա, պետք է արվի հանգիստ պայմաններում, հավասարը հավասարին վերաբերի` առանց դրսից պարտադրելու, առանց հապճեպության:

Նշենք, որ սեպտեմբերի 15-28-ը Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցող «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» խորագիրը կրող բացիկների հավաքածուի ցուցահանդեսի հովանավորը հենց «Սիվիլիթաս» հիմնադրամն է: Քննարկման սկզբում նրանք կրկին ասացին, որ ցուցահանդեսը դեռ շարունակվում է ու ով չի տեսել, կարող է այցելել:

Ի դեպ հիշեցնենք, որ 100 տարի առաջ`1909 թ. ապրիլին, Օսմանյան կայսրության Ադանա նահանգում տեղի են ունեցել հայկական կոտորածներ:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}