ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՆՈՋԸ. ՆԱ ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին` Լոռու մարզի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձորի գծակայարանի միավորումից» ստացված տեղեկության համաձայն` ժամը 19.30-ի սահմաններում, Դարպաս գյուղի մոտակայքում պահեստային էլեկտրաքարշը հարվածել է Շնող գյուղի բնակչուհի, 1928 թ. ծնված Վարդուշ Բոշյանին:
ԱԻն փրկարար ծառայության հաղորդմամբ¸ տուժածը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ էլ ուշ երեկոյան մահացել է:
Նշենք¸ որ վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար:
Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Աշխատանքի պաշտպանության ծառայության օպերատիվ տվյալների` դժբախտ պատահարները վերջերս հաճախացել են: Այդպես, օգոստոսի 14-ից 17-ը արձանագրվել է 3 մահացու դժբախտ պատահար: Վերջինները տեղի են ունեցել Մասիս, Նորագավիթ և Իջևան երկաթուղային վազուրդներում:
Նախորդող հրապարակումներ`
ՎԵՐՋԻՆ 6 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 8 ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ