ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ… ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽԱՆԴՈՒՄ ԵՆ

Անցյալից ժառանգած խնդիրները լուծելու նպատակով Թուրքիայի իշխանությունները նոր քայլեր են ձեռնարկում: Դրանց սակայն առանձնակի խանդով են վերաբերում եղբայրական Ադրբեջանում:
Ադրբեջանական «Վեստի.ազ» կայքի հաղորդմամբ, Թուրքիայում վերահրատարակվել է նորագույն պատմության` «Հեղափոխության և աթաթյուրքիզմի պատմության» դասագիրքը, որտեղ լուրջ փոփոխությունների են ենթարկվել հայկական և քրդական հարցերին առնչվող հարցադրումներն ու մեկնաբանությունները:

Աղբյուրի համաձայն, եթե գրքի նախորդ տարբերակում հայ-թուրքական հարաբերությունները պատճառաբանված էր «հայերի մեղքով», և ոչինչ ասված չէր Հայոց ցեղասպանության մասին ու Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիների պատմական իրադարձությունների մասին, ապա նոր խմբագրված տարբերակում նշված է. «Հայերը միջազգային ատյաններում պարբերաբար բարձրացնում են 1915 թվականի իրադարձությունների հարցը, սակայն Թուրքիան բացել է իր արխիվները, որոնք ապացուցում են, որ հայերի պահանջները ոչնչով հիմնավորված չեն»:

Թեև վերը նշված մեջբերումը ևս իրականության հետ աղերս չունի, այնուամենայնիվ,  պետք է նկատել, որ ձևակերպումները հնարավորինս մեղմ են:

Ուշագրավ է, որ թուրքական դասագրքի նոր տարբերակում տեղ է գտել նաև մի պնդում, ըստ որի «դարեր շարունակ մահմեդական բնակչության կողքին Անատոլիայում ապրել են նաև հայեր»:

Ճիշտ է` թուրք մանկավարժներն անհրաժեշտ չեն համարել աճող սերնդին տեղեկացնել այն մասին, թե հատկապես ինչի արդյունքում են հայերը դադարել նշված տարածքներում ապրելուց, սակայն չի կարելի է չնկատել, որ նշվածն իսկապես թուրքական հասարակության ներսում լուրջ փոփոխությունների մասին է վկայում: Բավական է հիշեցնել, որ մինչ այժմ թուրքական դասագրքերում ընդհնարապես արգելված էր «հայ», «Հայաստան» տերմինների կիրառությունը: Ավելին` պատմական այն քարտեզներում, որտեղ «Հայաստան» մակագրությանն այլընտրանք լինել պարզապես չէր կարող (օրինակ մ.թ.ա. 1-ին դարի քարտեզներում), թուրք հրատարակիչները նախընտրում էին պատմական Հայաստանի տարածնքները «դատարկ» թողնել` չէր նշվում ոչ մի գրառում:

Այս իրողությունը հաշվի առնելով, կարելի է ձեռքբերում համարել այն, որ թուրքերն այլևս իրենց երեխաներին թույլ են տալիս իմանալ, որ նշված տարածքներում հայեր են ապրել:

Թուրքիայի ժամանակակից պատմության դասագրքում փոփոխություններն առավել էական են քրդական հարցի վերաբերյալ: Աղբյուրի համաձայն, հիշյալ դասագրքում մեկ ամբողջ թեմա նվիրված է քրդական ահաբեկչությանը, որտեղ` նախկին տարբերակում, նշվում էր, որ Աբդուլահ Օջալանի ձերբակալությունը Թուրքիաի 1990-ականների պատմության խոշորագույն իրադարձություններից մեկն է: Սակայն գրքի նոր տարբերակում հիշյալ պնդումը հանվել է, ինչպես նաև հանվել են Աբդուլահ Օջալանի հասցեին բացասական որակում պարունակող մեկնաբանությունները:

Մեկ այլ փոփոխություն էլ կատարվել է` հավանաբար հաշվի առնելով թուրք-սիրիական հարաբերություններում վերջերս նկատվող ջերմացման պատճառով: Գրքի նախորդ տարբերակում գրված է եղել, որ Աբդուլահ Օջալանին «տևական ժամանակ պահպանում և չէին հանձնում սիրիական իշխանությունները»: Նոր խմբագրմամբ դասագրքից թուրք երեխաներն այլևս չեն իմանա պաշտոնական Դամասկոսի այդ գործելակերպի մասին: Հիշյալ փաստն ընդհանրապես հանվել է դասագրքից:

Դժվար է ասել, թե ինչ մտադրությամբ են Անկարայի պաշտոնյաները որոշել վերանայել իրենց նախկին մոտեցումները: Ի վերջո նոր տարբերակը 15 մլն օրինակով վերահրատարակելը բավականին մեծ ծախս է: Սակայն Թուրքիայի եղբայրական Ադրբեջանում այս առնչությամբ խանդի պակաս չի զգացվում: Այստեղից Թուրքիային դարձի գալու կոչեր են հնչում` նշելով, թե միևնույն է, Թուրքիային «քրիստոնեական ակումբ»` Եվրամիություն, մուտքգործելու իրավունք չի տրվելու:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառի մասին խոսել են գիտնականները
Գիտնականները բացատրում են բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառը: Gismeteo-ի փոխանցմամբ՝ Սան Պաուլո (Բրազիլիա) ճանապարհորդները ապշել...
Աղբյուր` Panorama.am
20:19
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: «Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց ցանկում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սահմանադրական դատարանը «պայթեցրեց ականը»՝ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից․ Գոհար Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Միշուստինը վաղը՝ հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղար
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:28
Վեդի համայնքի բնակիչը էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի միջոցով ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ....
Աղբյուր` Panorama.am
19:13
«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին
Այսօր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրերի և Սաֆադ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և պետք չէ եկեղեցուն քննադատել․ Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում։ Եկեղեցին հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հրդեհ՝ Արմավիրում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտուժ. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկրների միջև կապերի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երևանում պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում
Սեպտեմբերի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100.000.000 ՀՀ դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի է ունեցել նորօրհնյալ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին. ո՞ր կուսակցությունների ցուցակներում կան հայեր
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները սեպտեմբերի 26-ին ներկայացրել են...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը...
Աղբյուր` Panorama.am
16:29
Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր
Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։...
Աղբյուր` Panorama.am
16:02
Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային...
Աղբյուր` Panorama.am
15:22
Անամոթ. Ի՞նչ է կատարվում թիվ 157 դպրոցում
Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում լարված իրավիճակ է առաջացել։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո...
Աղբյուր` Panorama.am
15:09
Պեկինի մրցաշար. Խաչանովը պարտվեց Ալկարասին
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել  Պեկինի ATP-500 մրցաշարի  կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 27-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:08
2018-2023 թվականներին գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով.Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է տպավորիչ աճ՝...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օմսկում տրամվայը դուրս է եկել գծերից
Օմսկում կրկեսի շենքի մոտակայքում տրամվայը դուրս է եկել գծերից։ Այս մասին  հայտնումեն ռուսական ԶԼՄ-ներն ու մանրամասնում, որ դրա հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Սուպերկոռուպցիան Նիկոլի թվին,Աղստևի հունին, Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր...
Աղբյուր` Panorama.am
14:19
Նորք-Մարաշի մի քանի փողոցներում տևական ժամանակ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ
16:54 30/09/2024

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}