ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ 12 ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր
««Թաքնված հայերի» խնդիրը Ադրբեջանում». վերնագիրը կրող մի նյութ է հրատարակվել Ադրբեջանական «Yeni Çağ» տեղեկատվալան-վերլուծական գործակալության կատարած լրագրողական «հետաքննության» արդյունքում:
Ադրբեջանցիների համար շատ անակնկալ ձևով պարզվել է, որ.
«Դեռևս մեծն Հեյդար Ալիևն է խոսել Բաքվում ապրող շուրջ 30 հազար հայերի մասին. հաշվի առնելով նրանցից ծնված երեխաներին, կարելի է ասել, որ ներկայում նրանց թիվն անցել է 100 հազարը, մինչդեռ նրանցից շատերն աշխատում են պետական կառույցներում և շատ մեծ պաշտոններ են զբաղեցնում: Մենք էլ հենց այդ պատճառով հանձն ենք առել հետաքրքրվել, թե որտեղ և որ ուղղությամբ են «թաքնված հայերը» բռնել իրենց ձեռքերում Ադրբեջանի կառավարման լծակները:
Մեր հավաստի տվյալների համաձայն, Ադրբեջանի կառավարությունում աշխատում են հայկական արմատներով շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավելի կոնկրետ, Ազգային անվտանգության նախարարությունից բացի, ամենուր` բոլոր նախարարություններում, հնարավոր է գտնել մարդկանց, ում երակներով հայի արյուն է հոսում և դա մեր կարծիքով երկրի համար լուրջ վտանգ է ներկայացնում: Միլլի մեջլիսում, մեր հաշվարկներով, 12 հայ պատգամավոր կա, իսկ եթե հաշվի առնենք նաև նրանց, ում կանայք հայուհիներ են, ապա նրանց թիցն ավելանում է 3 անգամ»,-իր մտահոգություններով կիսվել է լրագրողը:
Ակնհայտ է, որ սոցիալական և հասարակական խնդիրների արմատները հստակ ու ճիշտ գնահատել չկարողանալու պատճառով Ադրբեջանում «վհուկների դեմ որսի» նոր հոսք է հրահրվում: Այս անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները ոչ մի ավելի լավ բան չեն գտել, քան ադրբեջանական իշխանությունների հոտած ավտորիտար հիվանդ գլխից ամեն ինչ բարդել այդ երկրի` հայկական արմատներ ունեցող քաղաքացիների առողջ գլուխների վրա:
Ադրբեջանի հասարակության ողջ «հանդուրժողականությունը» վառ գույներով արտահայտվում է եզրակացություններում, որոնց հանգում է լրագրողն իր հետաքննության արդյունքում. «Դուք կհարցնեք, իսկ ինչո՞ւ դա հետաքննել և իմանալ: Այսօր Ադրբեջանում այնպիսի բաներ են կատարվում, իսկ իշխանությունների կողմից դրանք այնպիսի արձագանքի են արժանանում, որ մենք ակամայից խորհում ենք, արդյո՞ք դրանում խառը չէ հայի ձեռքը» :
Ադրբեջանցիների մոտ սկսվել է աշնանային պառանոյաի սրացում` համաշխարհային բոլոր կատակլիզմաներում «հայական հետքի» որոնման ուղղությամբ, որի զարգացմանը հետևողական ենք լինելու:
Թարգմանությունը` NOI