Քաղաքական 17:48 24/09/2009

ԼՂՀ ԱԳՆ. ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՄԵԿԸ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՍԹԱՓ ԵՏ ՆԱՅԵԼ ԻՐ ԱՆՑՅԱԼԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ

ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին


-Առաջին հարցն այն է, որ վերջերս թուրք հայկական հարաբերությունները զարգացում ունեցան և արձանագրություններ ստորագրվեցին և այլն: Դուք Ղարաբաղի կողմից ինչպե՞ս եք նայում այդ գործընթացին:


-Ես ճիշտն ասած տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճիշտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը վավերացման համար պետք է ներկայացվեն խորհրդարաններին: Եթե իմ տվյալները ճիշտ չեն, կարող եք ինձ առարկել: Մենք այդ գործընթացին բավականին ուշադիր հետևում ենք ,որովհետև այն երկիրը, որտեղ մենք ենք ապրում, պարտավոր է ի վերջո նմանատիպ զարգացումներին լուրջ հետևել, սակայն միաժամանակ ուզում եմ ասել, որ հազիվ թե մենք փորձենք որևե հարցում միջամտել Հայաստանի քաղաքացիների և իշխանությունների ցանկացած դիրքորոշում կայացնելու գործընթացին: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք չենք միջամտել ու չենք միջամտում Հայաստանի ներքին կյանքին, չնայած մենք հասկանում ենք, որ կան ընդհանրապես համահայկական հնչեղության խնդիրներ, որոնք որ մեզ հուզում են կապված հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հետ:


-Այո, այդ արձանագրությունները ստորագրված չեն, բայց ամեն դեպքում այսօր Թուրքիայում երբ որ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին` արձանագրությունների հետ կապված,շարունակ Ղարաբաղի անունն է հնչեցվում հակառակ նրան, որ Ղարաբաղը չկա այդ գործընթացների մեջ:

-Մենք կուզենայինք, որ նույն վերաբերմունքն ունենային Թուրքիան և Թուրքիայի պաշտոնյաները, որոնք անընդհատ հնչեցնում են, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, զարգացումները անհնարին են:
Մենք կուզենայինք, որ այս երկու խնդիրները տարանջատվեին:


-Իսկ Դուք ինչպես եք մտածում` Ղարաբաղյան հիմնահարցը ինչպե՞ս կլուծվի: Մի օր Ադրբեջանի հետ խնդրի լուծման համար տեսակցություն կունենա՞ք, թե՞ միջազգային պլատֆորմում այս խնդիրը կարելի է լուծել:

-Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և տարբեր հարցեր քննարկել, բայց, դժբախտաբար, Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է: Գուցե, հիմնավորումներ ունի, բայց, իմ կարծիքով, Ադրբեջանը մեզ հետ անմիջական հարաբերություններից այդքան համառորեն հրաժարվելու հիմնավորում չունի;
Բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հազիվ թե կարգավորումը արդյունավետ ելք ունենա:


-Կարող է աշխարհում միակ օրինակն է, որ ունենք մի պետություն որ ոչ մի կողմից չի ճանաչվում, ի՞նչ են դրա դժվարությունները, երբ նայում եք դեպի ապագա, ի՞նչ եք տեսնում, ի՞նչպես պետք է հասնենք ճանաչման գործընթացին:


-Միջազգային իրավունքի մեջ նույնպես շատ հստակ նշված է, որ պետության քաղաքական կացությունը կախված չէ իր այսօրվա ճանաչման կամ չճանաչման հետ. դա առաջին: Երկրորդը` մենք այս քանի տարիների ընթացքում` փաստորեն 1992 թ. ի վեր, թե մեզ, և թե ուրիշներին ապացուցել ենք, որ կկարողանանք կառուցել պետականություն և ցանկություն ունենք, և դա մեր ընդհանուր քաղաքականության հիմքն է հանդիսանում նաև այսօրվա վիճակում: Ելնելով այս տեսանկյունից` վաղ թե ուշ այս խնդիրը իր լուծումն է ստանալու` կապված Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հետ: Եթե դուք նկատել եք, մենք բավականին զուսպ ենք վերաբերվում քաղաքական տարբեր անցուդարձերին, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում և մեզ թույլ չենք տալիս թշնամական քայլեր հեղինակել տեղեկատվական դաշտում և հուսով եմ, որ այն գնահատվում է միջազգային հանրության, նաև մեր հակառակորդի կողմից: Բացի այդ, առաջարկում ենք նույնկերպ վարվել հակամարտող մյուս կողմին,, նաև բոլոր այն երկրներին, որոնք նման իրավիճակում փորձում են շահարկել կամ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավոր բանակցային գործընթացը ծառայեցնել իրենց ազգային շահերին:

-Հայտնի է, թե լուծումը գտնվում է ժամանակի մեջ:

-Ժամանակը մի կատեգորիա է, որ հետդարձ չունի:

-Որպես Ղարաբաղի արտգործնախարար, Թուրքիային ի՞նչ եք կարող հաղորդել, խորհուրդ տալ:


-Ես դժվարանում եմ ներկա պահի դրությամբ կողմնորոշվել խորհուրդ տալու իմաստով: Սակայն, համենայն դեպս չմոռանանք, որ հայությունը և Թուրքիան ունեն բազմաթիվ խնդիրներ և բարդ հանգույցներ, որոնք ասօրվա վիճակում ազդում են մեր առօրյա կյանքի վրա: Ես կուզենայի, որ մերձեցման գործընթացը ոչ թե շահարկվի, այլ, ժողովրդների միջև նույնպես լուրջ բանակցություններ, շփումներ իրականացվեն, որ կարողանանք ամեն մեկս հստակեցնել, ճշգրտել մեր դիրքորոշումները , հասկանալ իրար:
Այդ կնճռոտ կետերը վերաբերվում են ընդհանրապես ոչ միայն հայությանը, հայկական աշխարհին: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, ասեմ, որ նորագույն պատմության շրջանում էր, երբ Ղարաբաղի ժողովուրդը քաղաքական հարց բարձրացրեց: Սկսած 1988 թվականից` փաստորեն Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, մենք ստացանք շատ ծանոթ իրադարձություններ Ադրբեջանի տարածքում` կապված հայկական բնակչության հետ. անշուշտ կրքերը նորից բորբոքվեցին, վերքերը բացվեցին, և եթե դա նախապատրաստական քայլ չէր ցեղասպանության իրականացման, ապա դա ի՞ նչ էր: Հիմա առկա են տարբեր մեկնաբանություններ այդ հարցերի շուրջ` պաշտոնական, հումանիտար և այլն: Դրանք այն խնդիրներն են, որ բավականին լուրջ ազդում են մարդկային հիշողությունների, ապագա քաղաքականության և ապագայում նորմալ հարևաններ լինելու հնարավորությունների վրա: Պարզ փաստ է, որ այս տարածքից ոչ մեկ չի հեռանալու: Այս տարածքում պետք է ընդհանուր եզրեր գտնել, որը որ պետք է հիմնվի թե մարդկային իրավունքների վրա և թե ընդհանրապես ժողովրդի իրավունքի վրա. սա է ամենակարևորը: 

ԵՎ երկրորդ. կապված ոչ թե ընդհանուրի, այլ ասօրվա վիճակի հետ, մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաները շատ ուղղակի ձևով այս երկու` Ղարաբաղի խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը փորձում են իրար կապել: Այն չի նպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան սեփական խոստումների պատանդն է, որոնք ժամանակին տվել է Ադրբեջանին և այսօր էլ կատարում է, և սա շատ ուղղակի հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում: Ուզենաս, թե չուզենաս, Թուրքիան դառնում է շահագրգիռ կողմ` հերթական անգամ պնդելով, որ առանց և այլը և այլը ոչ մի դրական արդյունքի չի հասնելու: Սա նույնպես ընկալվում է որպես ճնշման ձև, բայց ճնշման ձևերը հազիվ թե դրական արդյունքներ ապահովեն:

- Շատ շնորհակալություն, իսկ ավելացնելու բան ունե՞ք :

Ներկա պահին ավելացնելու շատ բան չկա: Ասեմ, որ երևի թե այս օրերին ապագայի սկիզբ է դրվում, երբ որ Ղարաբաղի պաշտոնյաները շուտ թե ուշ շփվելու, հարաբերվելու առիթներ կունենան ոչ միայն լրագրողների, այլև մյուսների հետ: Նկատի ունեմ քաղաքական գործիչներին: Այստեղ բավականին զուսպ և հանգիստ քաղաքական երկխոսությունն ու բանավեճը շատ ավելի արդյունավետ կարող է լինել:
Ավելացնեմ միայն այն, որ ժամանակն ունի անշրջելիության իմաստ, և Թուրքիան իր փորձում էլ ունի, բայց պետք է ամեն մեկը համարձակություն ունենա սթափ ետ նայել իր անցյալին, իր պատմությանը, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}