Քաղաքական 15:50 24/09/2009

ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՆՈՐ ՌԵՊՐԵՍԻՈՆ ՍԽԵՄԱՆԵ՞Ր ԵՆ ՓՈՐՁԱՐԿՎՈՒՄ

Բազմիցս տեղեկացրել ենք այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես Նախիջևանի ինքնավար հանրապետության իշխանությունները հաշվեհարդար տեսնում սեփական իրավունքների պաշտպանությանը հետամուտ` դրանով իսկ երկրի ավտորիտար բնույթը կասկածի տակ առնող քաղաքացիների հետ:

Panorama.am-ն արդեն իսկ անդրադարձել է սկանդալային այն պատմությանը, որ մաքսատանն իրենից դրամ շորթելու փաստի առիթով պատկան մարմիններին բողոք ներկայացրած Մուհամեդ Գուրբանովին տեղի իշխանությունները հարկադրաբար պառկեցրել էին հոգեբուժական հիվանդանոց, արգելել հարազատների հետ նրա տեսակցությունը, իսկ դրանից մի քանի օր անց հոգեբուժարանից անհայտ ուղղությամբ տարել («ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՅԼԵՐ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ»),:

Միջանկյալ նշենք, որ մինչ օրս ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պարզել, թե ուր են տարել Ադրբեջանում բիզնեսի վարման կաննոներից անտեղյակ այս առևտրականին. Նախիջևանի հոգեբուժարանում հայտնում են, որ Գուրբանովին ուղարկել են Բաքվի համապատասխան կլինիկա, իսկ Բաքվում վստահեցնում են, որ Նախիջանից որևէ համալրում չեն ստացել:

Ինչևէ: Այդպիսին է Ադրբեջանում բյուրոկրատիայի կոռումպացվածության դեմ պայքարում հասարակության ներգրավման ուղղակի հետևանքը:
Սակայն այս պատմությունը նոր զարգացումներ է ունեցել: Արդեն մի քանի օր է Ադրբեջանի «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կառույցի Նախիջևանի մասնաճյուղի պատասխանատու Էլման Աբասովը հայտնվել է հեռախոսային ահաբեկիչների հետևողական հարձակումների տակ:

Հիշյալ գործիչը հայտնի է նրանով, որ Նախիջևանում բացահայտում է իրավախախտման դեպքեր ու փորձում է պայքարել դրանց դեմ: Վերը նշված պատմության հրապարակայնացումը նույնպես Էլման Աբասովի ակտիվ գործունեության արդյունքն է: Սակայն, ինչպես երևում է Նախիջևանի իշխանությունները որոշել են ռեպրեսիվ գործողությունները շարունակել և վճարել չցանկացող առևտրականի հետքերով պատժել նաև այլախոհ իրավապաշտպանին:

«Թուրան» գործակալության հաղորդմամբ, արդեն չորս օր է Էլման Աբասովը անանուն հեռախոսազանգեր է ստանում, որոնց ընթացքում նրան և նրա ընտանիքի անդամներին ֆիզիկական հաշվեհարդար են խոստանում:

«Այդ մարդը մեկ թուրքաբնակ թուրքերի առոգանությամբ է խոսում, մեկ էլ իրանաբնակ ադրբեջանցիների բարբառով»,- տեղի ունեցածի վերաբերյալ իր ունեցած միակ տեղեկությունը հայտնել է Էլման Աբասովը` նշելով, որ առաջին անգամ սպառնալիքները հնչել են սեպտեմբերի 21-ին:

Հաջորդ օրը` սեպտեմբերի 22-ին լրագրող-իրավապաշտպանը դիմում է Նախիջևանի իրավապահ մարմիններին` խնդրելով բացահայտել ու չեզոքացնել հեռախոսային ահաբեկչին: Ոստիկանությունից փորձել են «ջրել»` նշելով, թե նմանատիպ ահաբեկումներ բազմաթիվ են, որպես կանոն լինում են Իրանից, և դրանց լուրջ վերաբերվել պետք չէ: Լրագրողին այս պատասխանը չի բավարարում և նա դիմում է Նախիջևանում Իրանի հյուպատոսությանը, որտեղից վստահեցնում են, որ անհրաժեշտ տվյալներ լինելու դեպքում Իրանի հատուկ ծառայություններն անպայման կզբաղվեն հանցագործի բացահայտմամբ:

Սակայն ադրբեջանցի լրագրողի հույսերն ի դերև են ելնում այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնում են, որ ահաբեկչի հեռախոսահամարն ամբողջությամբ ֆիքսել չեն կարողացել և հայտնի է միայն, որ նա զանգում է ԱՄՆ-ից` «198» կոդով: Լրագրողն այս պատասխանից հետո այլևս կասկած չունի, որ սպառնացողներն իրականում Նախիջևանի հատուկ ծառայություններն են և զանգերն էլ իրականում կատարվում են Նախիջևանից: Նա վստահ է, որ իշխանություններն իր նկատմամբ ռեպրեսիաներ են կիրառում մասնագիտական գործունեության համար:

Նկատենք, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանում ավտորիտար քաղաքական համակարգի կայացման գլխավոր փորձադաշտն է: Այն հանդիսանում է «ազերի ժողովրդի հայար» Հեյդար Ալիևի հայրենիքը, և որպես կանոն այստեղ մշտապես լոյալ են Ալիևների կլանի նկատմամբ: Արդյունքում հնարավոր է լինում այս տարածաշրջանում կազմակերպել ցանկացած քաղաքական փորձարարություն:

Հիշեցնենք, որ մինչև Ադրբեջանի նախագահի պաշտոնում հայտնվելը, Հեյդար Ալիևը կառավարում էր հենց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, որտեղ կարողացավ կառուցել մենիշխանական վարչակարգ: Այնուհետև այդ փորձը նա տեղափոխեց բուն Ադրբեջանի տարածք և կարողացավ իշխանությունն անխոչընդոտ փոխանցել որդուն:

Հաշվի առնելով առկա փորձը` փորձագետները չեն բացառում, որ Նախիջևանում նկատվող ռեպրեսիոն գործընթացները պայմանավորված են Ալիևների կլանի իշխանությունը խորացնելու ու պետական վերահսկողությունն ընդլայնելու ուղղությամբ տարվող քաղաքականությամբ: Այնպես որ չի բացառվում, որ մոտ ապագայում բուն Ադրբեջանի տարածքում ևս իրավախախտումների մասին բարձրաձայնողները հայտնվեն հոգեբուժական հիվանդանոցներում:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}