Քաղաքական 20:55 01/10/2009

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է. ՀԻԱՍԹԱՓՎՈՒՄ ԵՆ, ՆԵՂՍՐՏՈՒՄ ՈՒ ՊԱՏԺՈՒՄ

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների ներքին քննարկման համար սահմանված ժամկետի սպառմանն ընդառաջ Ադրբեջանում խուճապային տրամադրություններն ահագնանում են: Բաքվում այլևս չեն կարողանում զսպել զգացմունքները. վերլուծական շրջանակներում խոսում են Էրդողանի նկատմամբ հիասթափության, իրենց խաբելու մասին, իսկ պաշտոնական տարբեր օղակներ իրարամերժ հայտարարություններ են անում:

Այսօր Բաքվում լրագրողների հետ հանդիպումներ են ունեցել ալիևյան կլանի կարկառուն երկու ներկայացուցիչներ և երկուսն էլ անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Թրենդ» գործակալության հաղորդմամբ` նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանի կառավարության դիրքորոշումն այն է, որ Թուրքիան չպետք է Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրի: «Հայաստանի ու Թուրքիայի միջև ցանկացած փաստաթղթի ստորագրում` առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, հակասում է Ադրբեջանի շահերին»,- ընդգծել է Ալի Հասանովը:

Իսկ ահա երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նույն օրը տված ասուլիսում, ըստ «Թուրան» գործակալության, նախ հրաժարվել է անդրադառնալ այդ հարցին, ապա նկատել է, թե Թուրքիան իր սեփական շահերն ունի և ցանկանում է Հայաստանի հետ սկզբունքային խնդիրներ լուծել: «Կոնցեպտուալ որոշումների ընդունումը կարող է բերել դրական արդյունքների»,- հայտարարել է Արազ Ազիմովը` ընդգծելով նաև, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ղարաբաղյան հակամարտության վրա ազդեցություն ունենալ չի կարող:

Եթե պաշտոնյաները տակավին փորձում են ինչ-որ կերպ համադրել առկա վիճակն ու նախորդիվ տրված սին խոստումներն ու հավաստիացումները, ապա վերլուծական շրջանակներում այլևս խախտվում են «լռության երդումները»: Նման առաջին դրսևորումն է այսօր «Բաքիլիլար.ազ» կայքում զետեղված «Էրդողանի երկակի խաղը կամ նրա ո՞ր խոսքին հավատանք» հոդվածը, որտեղ ադրբեջանցի վերլուծաբան Էլհան Աղամիրզաևը փորձել է իրերն իրենց անուններով կոչել և հիմնավոր կերպով ցույց է տվել, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` նախկինում տրված հավաստիացումները որևէ արժեք չունեն, քանի որ Թուրքիան այսօր ձեռնարկում է դրանց հակասող քայլեր:

Հոդվածագիրը եզրակացնում է, որ, իրականում, Ադրբեջանի շահերի մասին որևէ խոսք անգամ չկա: «Այսինքն` խոսքեր կան, գործ չկա»,- սրտնեղում է Աղամիրզաևը` նշելով, որ բանավոր կերպով տրված հավաստիացումները որևէ առարկայական ապացույց չեն ստացել:
Ադրբեջանցի վերլուծաբաննն անհրաժեշտ քննադատություն է ուղղում նաև սեփական երկրի պաշտոնյաների հասցեին` նրանց մեղադրելով Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելու և իրենց մոլորեցնելու մեջ: «Նկատե՞լ եք, թե ինչ հանգստությամբ ադրբեջանական «երաշխիքներ կան, որ…», «հարյուր տոկոսով…», «երբեք, մինչև…», «մենք վստահ ենք…» ձևակերպումները վերափոխվել են ու դարձել «հաշվի կառնի…», «հուսով ենք…» և այլնի»,- գրում է ադրբեջանցի հեղինակն ու նշում, թե այլևս կասկած չունի, որ երկու գործընթացները զուգահեռ են ու չեն հատվում:

Ամփոփելով իր բացահայտող հոդվածը` Ադրբեջանից վերլուծաբանը գտնում է, որ Էրդողանը խաբել է ոչ միայն ադրբեջանցիներին, այլև Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին, ուստի առաջարկել է, որպեսզի անհրաժեշտ բացատրական աշխատանքներ տարվեն թուրք մեջլիսականների հետ:

Այս խուճապային դրսևորումների վրա էլ ավելի տարօրինակ է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գործունեությունը: Այս գերատեսչությունը նախ չեղյալ է համարում NTV հեռուստաընկերության` Ադրբեջանի թղթակցի հավատարմագիրը` դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ այդ հեռուստաընկերության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ և նկարահանում են իրականացրել ԼՂՀ տարածքում: Այնուհետև այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ իրենք իրենց գործն են կատարել և դրանով նպատակ չեն ունեցել վիրավորել «եղբայրական Ադրբեջանին», էլ ավելի է կատաղում ու սպառնում, որ «քանի դեռ մեղավորները չեն պատժվել, հավատարմագրերը չեն վերականգնվելու»:

Այս պատմությանն ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մեկ բայց: Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը պաշտոնական հայտարարության մեջ նաև գրել է. «Ոչ միայն այդ հեռուստաընկերության, այլև տարբեր միջազգային լրատվամիջոցների մյուս ներկայացուցիչները ևս, ովքեր Ադրբեջանի օրենքները խախտող` հատկապես այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին ապօրինի կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելն է, քայլեր են ձեռնարկում, պետք է իմանան, որ դրանից հետո հետևելու է ադրբեջանական կողմի կոշտ ու անզիջում արձագանքը» (մեջբերումն` ըստ «Դեյ.ազ»-ի):

Չենք գտնում, որ այս արտահայտությունը Էլհան Փոլուխովն արել է խուճապի մեջ գտնվելու, կամ ծայրաստիճան բորբոքված լինելու պատճառով, ուստի այն համարում ենք պաշտոնական տեսակետ: Ըստ այդմ ակնկալում ենք, որ պաշտոնական Բաքուն NTV-ի օրինակով մոտ օրերս հավատարմագրերից կզրկի նաև ռուսական գրեթե բոլոր, բրիտանական «BBC», գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերություններին (ցանկը ամբողջական չէ, անհրաժեշտության դեպքում կարող ենք լրացնել): Եվ եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն նման որոշում չկայացնի, կարող ենք եզրակացնել, որ NTV-ի դեպքն ընդամենը «ուխտադրուժ» թուրքերին պատժելու քայլ էր, որը այլ շարունակություն է ունենալու:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}