Մեկնաբանություններ
15:08 02/10/2009
ՆԱԽԱԳԱՀ. ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «The armenian reporter»-ին.
Նպատակատենչ նախագահություն
1. Թվում է, որ Նախագահ Օբամայի և Ձեր միջև կան նմանություններ` կապված համապատասխանաբար ԱՄՆ և Հայաստանի վաղեմի և չլուծված մարտահրավերներին առերեսվելու Ձեր մոտեցումների հետ: Նախագահ Օբամայի պարագայում նա պայքարում է իր կողմից ժառանգած ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ, միաժամանակ մարում է Իրաքի պատերազմը, ակտիվացնում Աֆղանստանի պատերազմը, հետամուտ է եղել ֆինանսական ինստիտուտների նկատմամբ կառավարական վերահսկողության մեջ հիմնարար փոփոխությունների կատարմանը, ինչպես նաև հանդես է գալիս Ամերիկայի առոջապահության համակարգում զանգվածային փոփոխություններ կատարելու կոչերով: Ձեր պարագայում, Դուք նույնպես պայքարում եք գլոբալ ֆինանսական ճգնաժամի դեմ հսկայածավալ փոխառումների միջոցով, միևնույն ժամանակ առաջ եք շարժվում ԼՂ բանակցություններում, ինչպես նաև անցել եք Թուրքիայի հետ հարաբերությունների հավասարապես բարդ խնդրին: Թե՛ Դուք, թե՛ Օբաման մեղադրվում եք չափից ավելի շատ, չափից ավելի արագ նախաձեռնելու մեջ: Ինչպե՞ս կպատասխանեք նման քննադատությանը:
Երկրի ղեկավարի պաշտոնում ծառայելու ողջ բարդությունը կայանում է նրանում, որ թեև ունես առաջնահերթությունների քո սանդղակը, հաճախ պարտադրված ես լուծել ի հայտ եկող բազմաթիվ խնդիրներ, որոնք ծագել են անկախ քո կամքից: Անշուշտ համաշխարհային ճգնաժամը դրանցից մեկն էր, և կարծում եմ, որ դրա հետևանքների չեզոքացումը ներկայում նմանեցնում է աշխարհի գրեթե բոլոր առաջնորդներին` թե քաղաքական, թե տնտեսական և թե հանրային դաշտում: Իհարկե լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ:
Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը մեծ է, և մենք փորձում ենք խրախուսել վարկային միջոցներով իրականացվող այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք թույլ կտան և նոր աշխատատեղեր ստեղծել, և սոցիալական խնդիրներ լուծել: Օրինակ` մեծ շինարարական ծրագիր ենք իրականացնում երկրաշարժի գոտում: Յուրաքանչյուր ճգնաժամ նաև մեծ հնարավորությունների սկիզբ է: Եվ մենք պետք է անենք ամեն բան` այդ իրավիճակում ճիշտ ուղղությամբ բարեփոխումները տանելու նպատակով:
Քաղաքական խորհրդակցություններ
2. Ամերիկահայ համայնքում և ամբողջ Սփյուռքում մեծ մտահոգություն կա մեր կառավարության կողմից Թուրքիայի հետ բանակցված համաձայնագրի շուրջ: Դուք հանդիպել եք Հայաստանի առաջատար քաղաքական և լրատվական աշխարհի ներկայացուցիչների հետ: Այժմ պատրաստվում եք հանդիպել սփյուռքի հայ համայնքների առաջնորդների հետ: Ի՞նչ ուղերձ եք տանելու նրանց:
Իմ գլխավոր ազդակը Սփյուռքին չէ ուղղված, այլ` աշխարհին: Բոլորը պետք է գիտակցեն, որ Սփյուռքը Հայաստանի իրականության կարևոր մաս է: Հայաստանի շուրջ յոթը միլիոն դեսպաններ` աշխարհի տարբեր երկրներում կապում են Հայաստանն արտերկրի հետ անտեսանելի թելերով և լարերով:
Մենք՝ Հայաստանն ու Սփյուռքը, մեկ ընտանիք ենք: Ես ուղղակի ուզում եմ խոսել սփյուռքահայ մեր եղբայրների և քույրերի հետ, լսել նրանց կարծիքը և, ինչու չէ, խորհրդակցել նրանց հետ: Ի սկզբանե, երբ մեր կողմից դրվում էր երկու արձանագրությունների շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդիրը, այն ինձ համար միանշանակորեն ենթադրում էր նաև քննարկումներ Հայկական Սփյուռքում: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հայ-թուրքական հաշտեցման միայն մեկ մասն է, և Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ չպետք է լինեն չհասկացվածություն, չխոսված բաներ:
Անշուշտ, պետք է ասեմ նաև, որ շրջանառվող գաղափարների և տեսակետների մի զգալի մասին ընդհանուր գծերով լավ ծանոթ եմ, դրանք նոր չեն և այս կամ այն չափով առկա են եղել վերջին երկու տասնամյակների հայկական քաղաքական բանավեճում:
Օգուտներ և ռիսկեր
3. Հիմնվելով Ձեր նախնական գնահատականի վրա և հաշվի առնելով հանրային կարծիքի տիրույթում հնչած տեսակետները, որո՞նք են Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների վավերացման և իրականացման ուղղությամբ շարունակելու օգուտները և ռիսկերը: Ի՞նչ է հնարավոր անել ռիսկերը նվազեցնելու համար:
Հայ և թուրք ժողովուրդների ներկա սերունդները, յուրաքանչյուրը յուրովի, անցյալից ծանր ժառանգություն են ստացել, և մեր հասարակությունները լուրջ խնդիրներ ունեն լուծելու` երկու ժողովուրդների միջև առկա խորը անվստահությունը հաղթահարելու ուղղությամբ: Հայերը ենթարկվել են Ցեղասպանության, կորցրել են իրենց պատմական հայրենիքի մի մասը, սփռվել են աշխարհով մեկ և շարունակում են պայքարել միջազգային հանրության ու հատկապես Թուրքիայի կողմից այդ պատմության ճանաչման և դատապարտման ուղղությամբ, ինչը մեր ժողովրդի համար կնշանակեր արդարության երկար սպասված հաղթանակ:
Թուրքերի ներկա սերունդն էլ ունի սեփական պատմության հետ հաշտվելու խնդիր. ի վերջո, Հայոց Ցեղասպանությունն ու հայկական հարցը Թուրքիայում տասնամյակներ շարունակ արգելանքի տակ են եղել, իսկ այն բարձրաձայնողները ենթարկվել են դատական հետապնդման և հասարակական պարսավանքի: Անշուշտ, սրան են գումարվում նաև վերջին երկու տասնամյակների զարգացումները, երբ Թուրքիան, միանշանակորեն սատարելով Ադրբեջանին, սառեցրեց Հայաստանի հետ որևէ հարաբերությունների զարգացումը, շրջափակման ենթարկեց Հայաստանը՝ լուրջ վնաս հասցնելով մեր նորանկախ պետության տնտեսությանը:
Ահա այսպիսի ընդհանուր համատեքստում է, որ մենք փորձում ենք կարգավորել երկու պետությունների միջև հարաբերությունները: Անշուշտ, երկու հասարակություններում էլ ոչ բոլորն են պատրաստ գնալ կարգավորման ճանապարհով, և դա բնական է: Հասկանալի են նաև դժվարությունները և կանխատեսելի են հնարավոր խոչընդոտները: Այդուհանդերձ, ամենակարևոր գրավականը, կարծում եմ, երկու կողմերի այդ ճանապարհով գնալու մտադրության անկեղծությունն ու եղած կնճիռները ապագա սերունդներին չթողնելու վճռականությունն են: Ես ուզում եմ հավատալ, որ թուրքական կողմն իսկապես անկեղծ է այս գործընթացում, որ արձանագրությունների ստորագրման ու վավերացման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չեն ծագի, և որ երկու կողմերն էլ կիսում են հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտությունը:
Իսկ մեծագույն ռիսկն առաջանում է այս գործընթացի տապալման պարագայում: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կխորացնի անվստահության մթնոլորտն ու թշնամանքը տարածաշրջանում: Դրանից հետո դեռ երկար ժամանակ որևէ քաղաքական գործիչ չի կարողանա մոտենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:
Հայաստան և Ադրբեջան
4. Արձանագրությունների առանցքային կետերից մեկն այն է, որ Թուրքիան համաձայնվում է բացել սահմանն առանց Ղարաբաղի հիշատակման: Սակայն Թուրքիայի վարչապետը մշտապես կրկնում է իր այն խոստումը, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Հայաստանը օկուպացնում է, ինչպես ինքն է անվանում, Ադրբեջանի տարածքները: Ինչպե՞ս կարող են համադրվել գրավոր համաձայնությունը և բանավոր հայտարարությունները: ԱՄՆ փոխպետքարտուղարն այս շաբաթ ասաց, որ հույս ունի Մոլդովայի գագաթնաժողովում «շոշափելի արդյունքներ» տեսնել: Արդյո՞ք հավանականություն կա, որ այնտեղ կամ մինչև տարվա վերջ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեք:
Այո, Թուրքիան իր հայտարարություններն ու իրական քայլերը հաշտեցնելու խնդիր կարող է ունենալ: Կրկնել եմ բազմիցս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել արցախյան խնդրի կարգավորմամբ կամ որևէ այլ նախապայմանով: Փոխշաղկապման որևէ փորձ վտանգում է այս երկու գործընթացից յուրաքանչյուրը: Մի առիթով ես ասել եմ թուրքական կողմին. «Միակ տարբերակը, որով դուք կարող եք նպաստել արցախյան հիմնահարցի լուծմանը, դա չմիջամտելն է»:
Իհարկե, անազնիվ կլիներ պնդելը, որ երկու խնդիրները ամենին առնչություն չունեն միմյանց հետ: Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի երկու խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին՝ մի խնդրի լուծումը, այսինքն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Դա այդպես է, քանի որ կբարձրանա տարածաշրջանում փոխվստահության մակարդակը, որը կապահովի արցախյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ դրական միջավայր:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին: Ոչ, Մոլդովայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ասեմ ավելին, հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից, դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատև բանակցային աշխատանք և, անշուշտ, քաղաքական կամք:
5. Երկար ժամանակ Հայաստանի դիրքորոշումն էր ընդգծել Ղարաբաղի` Ադրբեջանին «ենթակայության անհնարինությունը»: Հայաստանյան պաշտոնյաները վերջերս խոսեցին Ղարաբաղի «ինքնորոշման իրավունքի» մասին, իսկ, ինչպես գիտենք, Ադրբեջանն ասում է, որ կհամաձայնի «ինքնորոշմանը» իր սահմանների շրջանակում: Արդյո՞ք Հայստանը դեռ հավատարիմ է մնում Ղարաբաղի` Ադրբեջանին ՙենթակայության անհնարինության՚ քաղաքականությանը:
Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Ղարաբաղյան շարժումը սկսվել է կարգավիճակի խնդրից, և այդ խնդրի կարգավորումը միայն կարող է բերել հակամարտության լուծման: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավիճակը: Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ հայկական կողմերը չեն կարող գնալ, դրանք ենթակա չեն սակարկության:
Արցախի հիպոթետիկ ենթակայությունը Ադրբեջանին հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Արցախի ժողովուրդը հանրաքվեով ինքը որոշի այդ մասին: Ինչպիսի՞ն է դրա հավանականությունը՝ հայտնի է բոլորին, նույնիսկ ադրբեջանցիներին:
6. Երբ Իրանը փորձում է զինհամակարգեր գնել, ԱՄՆ-ը հրապարակայնորեն առարկում և փորձում է մատակարարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, արդյո՞ք Հայաստանը ծածուկ արտահայտում է մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից հրթիռային համակարգերի գնման դեմ, որոնք կարող են հարված հասցնել Երևանին և Հայաստանի այլ քաղաքներին: Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների օրակարգում առկա է զինաթափման խնդիրը:
Ադրբեջանի սպառազինումը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը անշուշտ մնում են մեզ համար որպես մտահոգության առարկա: Ադրբեջանը շարունակում է գերազանցել ԵՍԶՈՒ-ով սահմանված մակարդակները զինտեխնիկայի գրեթե բոլոր տեսակների մասով: Մենք բազմիցս տարբեր մակարդակներում բարձրացրել ենք այդ խնդիրը: Ցավոք, միջազգային հանրությունը լռում է: Հայաստանը մատնանշում է Ադրբեջանի սպառազինման խնդիրը:
Մենք կարծում ենք, որ այդ մասին պետք է մտածեն նաև Ադրբեջանից նավթ գնող պետությունները, քանի որ իրենց վճարած գումարները գնում են եվրոպական անվտանգության համակարգի առանցք համարվող պայմանավորվածությունները խախտող սպառազինման:
Հայաստանը, միևնույն ժամանակ, շարունակում է բարձրացնել իր պաշտպանվածության մակարդակը` ապահովելով ժամանակակից և առկա սպառնալիքներին համազոր զինատեսակների ձեռքբերում, բարձրացնելով իր ներգրավվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում և ընդլայնելով համագործակցությունը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինման գործընթացին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, ապա, անշուշտ, առանց որոշ զինատեսակների տեղակայման և գործարկման շառավղի խնդիրները հստակեցնելու խոսք անգամ լինել չի կարող անվտանգության երաշխիքների առկա համակարգի վերանայման մասին:
Հայոց Ցեղասպանություն
7. Թուրքական կառավարությունը որդեգրել է դիրքորոշում, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը գալիս է Հայկական Սփյուռքից, և դա առաջնահերթություն է Հայկական Սփյուռքի, այլ ոչ Հայաստանի համար: Այդ տեսակետն են կրկնում նաև Միջազգային ճգնաժամային խումբը, ինչպես նաև այլ ազդեցիկ կարծիքներ ձևավորողներ: Այնուամենայնիվ, Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը, որը մշակվել է, երբ Դուք Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էիք, որոշակիորեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կոչ է անում: Հայաստանում հանրային կարծիքի մեր ուսումնասիրության համաձայն հայ ժողովրդի համար սա նույնպես առաջնահերթություն է: Ո՞րն է այս հարցի շուրջ Ձեր տեսակետը:
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող դուրս գալ մեր օրակարգից: Ցեղասպանության միջազգային ճանաչման սատարումն ամրագրված է մեր Ազգային անվտանգության հայեցակարգում: Ինչպես կարող է որևէ հայ հրաժարվել իր անցյալից, արդարության հաղթանակին հասնելու ձգտումից. Ցեղասպանության ճանաչումը միայն մեր՝ հայության խնդիրը չէ, այն համամարդկային խնդիր է:
Սակայն կուզենայի այս համատեքստում ընդգծել մեկ հանգամանք. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առանցքային նպատակն այն է, որ թուրք ժողովուրդը և Թուրքիան հետևեն բազմաթիվ քաղաքակիրթ երկրների օրինակին և ճանաչեն Ցեղասպանության փաստը: Երբևէ թուրքական հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության խնդրի քննարկումը չի ունեցել ներկայիս ծավալները: Վերջին տասնամյակում թուրք հասարակության մեջ սկսել է իր ձայնը բարձրացնել մի հատված, որի ներկայացուցիչները, չնայած տասնամյակների պետական հակաքարոզչությանը, պատրաստ են սթափ և պատասխանատու հայացքով նայել իրենց պատմության մութ էջերին: Մենք պետք է աջակցենք այդ գործընթացին: Խնդիրը միայն հայ-թուրքական հաշտության մեջ չէ, կրկնում եմ, կա նաև թուրքերի ներկա սերունդների՝ իրենց պատմության հետ հաշտվելու խնդիր: Կարծում եմ մեր այս նախաձեռնությունը որոշակիորեն դռներ է բացում նաև այդ ներքին քննարկման, ներքին հաշտեցման համար:
8. Հայաստանում և ողջ Սփյուռքում էական մտահոգություններ կան արձանագրություններում ուրվագծված պատմական հարթության ենթահանձնաժողովի կապակցությամբ: Մտահոգությունն այն է, որ երկկողմ հանձնաժողովի գոյությունը արժանահավատ է դարձնում Թուրքիայի այն դիրքորոշումը, ըստ որի «Արդյո՞ք տեղի է ունեցել ցեղասպանություն» հարցի պատասխանը դեռ հայտնի չէ: Ի՞նչ կարող եք ասել փարատելու այս մտահոգությունը և այն մարդկանց մտավախությունը, որոնք պնդում են, որ հանձնաժողովը խարխլում է Հայոց ցեղասպանության փաստի և նրա շարունակվող հետևանքների համընդհանուր ճանաչման շարունակական միջազգային ջանքերը:
Կուզենայի հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որի առաջարկը արվել էր տարիներ առաջ: Սա միջկառավարական հանձնաժողովի մի ենթահանձնաժողով է, որի վերաբերյալ հակաառաջարկը ժամանակին արվել է հայկական կողմից: Ենթահանձաժողովի նպատակն է երկու կողմերի միջև պատմական հարթության շուրջ երկխոսություն ծավալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահության վերականգնումը:
Սա երկարատև գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ հայկական ժառանգության խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրը: Հնարավոր չէ հարաբերություններ հաստատել որևէ երկրի հետ` առանց երկխոսելու կողմերին հուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմության ուսումնասիրությունից պետք է վախենա պատմություն կեղծողը: Ստեղծվելիք հանձնաժողովի և դրա ենթահանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նրանք, ովքեր մտահոգություն ունեն, պետք է գիտակցեն, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա օրակարգում հարցերի այնպիսի ձևակերպումներ, որոնք վիրավորական կարող են լինել հայ ժողովրդի համար:
Գուցե որոշ երկրներում և որոշ հանգամանքներում հայկական լոբբիի համար կարող են ստեղծվել որոշակի դժվարություններ, բայց պետք է հասկանալ նաև, որ դժվարին այս գործընթացը ենթադրում է որոշ բարդություններ:
Տարբեր առիթներով կրկնել եմ. միամտություն է կարծել, որ այնպիսի երկրների պարագայում, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ցեղասպանության ընդունման վերաբերյալ որոշումների կայացումը կարող է կանխորոշվել այլ երկրների կողմից արվող քայլերով կամ բերվող փաստարկներով: Այդ երկրներն ունեն Հայոց ցեղասպանության փաստային հիմնավորման աղբյուրների հսկայական ծավալ: Կա քաղաքական որոշման խնդիր: Անշուշտ, հայկական լոբբիի ջանքերը նպաստում են նման որոշումների կայացմանը, բայց միայն ու միայն իրենց՝ որպես այդ երկրների քաղաքացիների ձայնի ուժով: Ես խորապես վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցայսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վաղ թե ուշ դա անելու են:
Այս ուղղությամբ, կարծում եմ, մեր ամենակարևոր կռվանն են ցեղասպանության խնդիրներով զբաղվող խոշորագույն գիտնականների և իրավաբանների գնահատականները, ինչպես նաև հարցի ներառումը բազմաթիվ երկրների ուսումնական ձեռնարկներում:
Բանակցություններ Թուրքիայի հետ
9. Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև տարիների ուղղակի և անուղղակի շփումներին, Ձեր նախորդներին չհաջողվեց համաձայնության հասնել: Համաձայնություն ձեռք բերվեց Ձեր օրոք: Ի՞նչ եք կարծում, որն է դրա պատճառը: Արդյո՞ք վերագրում եք միջազգային իրավիճակում տեղ գտած որոշ փոփոխություններին: Արդյո՞ք դա տեղի ունեցավ, որովհետև Թուրքիան հասկացավ, որ Հայաստանը շրջափակելու իր քաղաքականությունը ձախողվել է և այժմ պատրաստ է, չնայած Ադրբեջանի մտահոգություններին, հետամուտ լինել իր սեփական շահերին: Արդյո՞ք Հայաստանն ավելի ճկուն է դարձել բանակցային իր դիրքորոշումներում: Արդյո՞ք դա վերոնշյալ գործոնների համակցությունն է:
Կարծում եմ, որ, այո, առկա է Ձեր թվարկած գործոններից մի քանիսի համադրումը:
Հարավային Օսիայում պատերազմն իսկապես փոխեց մթնոլորտը մեր տարածաշրջանում: Այն ի ցույց դրեց ազգերի ինքնորոշման համար մղած պայքարին ուժային արձագանքի անհեռատեսությունը:
Որոշակի փոփոխություններ առկա են նաև Թուրքիայի ընկալման մեջ: Իհարկե, շրջափակման գաղափարը՝ թե Հայաստանը ծնկի կգա տնտեսապես և կզիջի ադրբեջանա-թուրքական տանդեմին, չարդարացրեց իրեն: Անկախ Հայաստանի շրջափակված լինել-չլինելու հանգամանքից, Հայաստանը չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը:
Ինչ վերաբերում է մեր կողմից ավելի զիջողական լինելուն, ապա մեր դիրքորոշումն անփոփոխ է ՝ հարաբերությունների հաստատումն ու շրջափակման վերացումը անհրաժեշտ են երկու կողմերին, և այդ ուղղությամբ շարժվելու համար Հայաստանը չպետք է որևէ բան զիջի: Մեր կառուցողական մոտեցման վառ ապացույցն է արդեն իսկ այն, որ մենք պատրաստ ենք համագործակցության անգամ մինչև Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
10.Հայաստանի մասին խոսելիս Թուրքիան հետևողականորեն երեք խնդիր է բարձրացրել` սահմանները, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման արշավի դադարեցումը և Ղարաբաղը: Որո՞նք են Հայաստանի մտահոգությունները: Բացի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից և փակ ցամաքային սահմանից, Հայաստանի շահերին առնչվող Թուրքիայի քաղաքականության այլ գծերից որո՞նք եք համարվում ամենախնդրահարույցը և կուզենայիք փոփոխություններ տեսնել դրանցում:
Այն, ինչ դուք անվանում եք «մտահոգություն», Թուրքիայի կողմից տարիներ ի վեր առաջադրվում էր որպես նախապայման: Մենք նախապայմաններ չէինք առաջադրում, բայց անշուշտ դա չի նշանակում, որ չունեինք կամ չունենք մտահոգություններ: Դրանք բազմաթիվ են, երկուսը դուք արդեն նշեցիք՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և Հայաստանի շրջափակումը:
Ավելացնեմ մի քանիսը ևս.
Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ժխտումը, ինչը հայերի մեջ դեռևս պահպանում է պատմական անարդարության և անվտանգության շարունակական բացակայության զգացմունքները,
Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, այդ թվում և ռազմական օժանդակությունը, ինչը չի նպաստում տարածաշրջանում վստահության ամրապնդմանը,
Թուրքիայում հայկական հուշարձանների, և ընդհանրապես հայկական ժառանգության աղետալի վիճակը,
Եվ ևս մի շարք մտահոգություններ, որոնք գուցեև պաշտոնապես չեն հնչեցվել, բայց առկա են և նույնպես հաշվի են առնվել կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու մեր որոշումն ընդունելիս:
Բաց սահմանի հետևանքները
11. Խնդրում եմ մեկնաբանել, թե որո՞նք են Հայաստանի տնտեսական օգուտները Թուրքիայի կողմից Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու պարագայում: Ձեր պատկերացմամբ, ինչպե՞ս պետք է Հայաստանը մրցակցի տարածաշրջանային այս մրցունակ միջավայրում:
Սահմանի բացման տնտեսական հետևանքների մասին բազմիցս խոսվել է: Իհարկե, սահմանի բացումը ստեղծում է որոշակի մրցակցություն, կարծում եմ, համենայնդեպս, մեր տնտեսության համար` միանշանակորեն առողջ մրցակցություն: Նման տեսակետներ հնչում էին նաև անկախության առաջին տարիներին իրանական ապրանքների մրցակցությանը չդիմանալու մասին: Ժամանակը ցույց տվեց, որ մտավախությունները չափազանցված էին: Կարծում եմ, սա մեծ երկրների հարևանությամբ գտնվող փոքր երկրի բարդույթ է:
Ի վերջո, մեր արտադրողների առջև բացվում է 70 մլն. բնակչությամբ պոտենցիալ շուկա: Ես նույնիսկ կասկած չունեմ, որ մեր գործարարները հաջողելու են այդ մրցակցության մեջ: Ասեմ ավելին, ես դեռ չեմ հանդիպել հայաստանյան մեկ լուրջ գործարարի, ով կասկած հայտնի սահմանի բացման տնտեսական շահավետության մեջ:
Ինչ վերաբերում է տեղական արտադրողների և մասնավորապես մանր բիզնեսի պաշտպանությանը, դա արդեն կառավարության հոգածության առարկան պետք է լինի: Նրանցից շատերն այսօր նույնիսկ մեր երկրի ներսում են խնդիրներ ունենում մրցակցության առումով: Շուկայական տնտեսության պայմաններում կառավարությունները ունենում են համապատասխան լծակներ՝ հակադեմպինգային, հակամենաշնորհային և այլն, որոնք պաշտպանում են ինչպես տեղական արտադրողի, այնպես էլ մանր ու միջին բիզնեսի շահերը: Ուղղակի պետք է աշխատել և աշխատել գրագետ:
Ինչ-ինչ, այս առումով իմ մտահոգությունը նվազագույն է:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում