Քաղաքական
18:16 08/10/2009
Պատերազմից խուսափելու համար նախ չպետք է հիշատակել այն
Երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ հերթական անգամ հայտարարություն է արել Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ):
«Տարեվերջին Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ եղած փակուղային վիճակը հանգուցալուծող հիմնարար սկզբունքների փաստաթղթին պետք է հավանություն տան, այլապես` նրանք չեն կարող խուսափել բաց առճակատմանը վերադառնալուց»,- ասված է հայտարարության մեջ:
Իրենց հիմնավորման մեջ ՄՃԽ ներկայացուցիչները նշում են, թե ներկայումս լավատեսության հիմքեր կան, և միևնույն ժամանակ մտավախություն են հայտնում, թե հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները կարող են վերաճել լայնամասշտաբ հակամարտության:
Չնայած միջազգային ոչ կառավարական կազմակերպության փորձագետների միանշանակ պնդումներին` Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները հակված չեն կիսել դրանք: Հայ գործիչները միաբերան պնդում են, որ այդ կերպ ՄՃԽ-ն փորձում է ճնշում բանեցնել հակամարտության կողմերի վրա, ընդ որում` իր ֆինանսավորողների ուղղորդմամբ:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այս կապակցությամբ ասաց.
«Միջազգային ճգնաժամային խումբը այն լծակներից մեկն է, որը նման դեպքերում հատկապես, հրապարակում է, իր այսպես կոչված զեկույցները: Այսպես կոչված եմ ասում, որովհետև դա որոշ շրջանակների կողմից արտահոսք է` որոշ չափով խեղաթյուրված, իսկ մնացածն իրենց եզրակացություններն են, մեկնաբանությունները: Պարզ է որ` իրենց կողմից, ավելի ճիշտ` իրենց հովանավորող պետությունների կողմից: Սա ճնշում է կողմերի վրա, այս դեպքում, ես կասեի` բավական մեծ չափով Հայաստանի վրա: Եվ որովհետև հարցը միայն հայկական կողմով չէ, որ պիտի կարգավորվի, կարելի է նաև եզրակացնենք, որ Ադրբեջանի վրա ևս ճնշում է բանեցվում այս ձևով, որպեսզի րոպե առաջ այդ այդ հիմնարար սկզբունքների շուրջ կողմերը դրական եզրակացության հանգեն»:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Արա Պապյանը ևս կարծում է, որ գործ ունենք ճնշման փորձի հետ:
«Ինձ թվում է, դա ճնշման այն միջոցներից մեկն է, որ մեր վրա իրականացվում է` անընդհատ սարսափեցնելու, վախեցնելու համար: Ինձ չի թվում, որ սկզբունքները եթե չհամաձայեցնեն, որևէ պատերազմ կսկսվի: Որովհետև պատերազմը հենց այնպես չեն սկսում: Դրա համար պետք են ռազմաքաղաքական հնարավորություններ, որոնք այսօր չկան: Մեր դիրքերն այնքան ամուր են, որ երեքից հինգ անգամ առավելություն Ադրբեջանը չի կարող կենտրոնացնել այդ ճակատում, դա ակնհայտ է: Եթե չի կարողանա կենտրոնացնել, դա նշանակում է, որ հարձակման չի կարող անցնել: Հավատացեք մի մարդու, որը 3 տարի եղել է ՍՍՀՄ գլխավոր շտաբի 10-րդ վարչության սպա Աֆղանստանում և ղեկավարել է կորպուսի մակարդակով ռազմական գործողություններ: Դա այդքան հեշտ չի: Պատերազմ սկսելու համար հսկայական աշխատանք է պետք»,- նշեց Արա Պապյանը:
Քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով ևս «պատերազմի անխուսափելիությունը» ուռճացված գնահատական է: «Կարծում եմ, դա հոգեբանական, տեղակատվական ճնշման ձև է, որ օգտագործում է այդ խումբը և ոչ ավելին: Պատերազմ չլինելու երաշխիքը հայկական զինված ուժերն են: Եթե դա չունենայինք, վաղուց հարձակված կլինեին: Դա ճնշում է մեր և Ադրբեջանի վրա»,- ասել է նա:
Ի դեպ, Panorama.am-ի զրուցակիցներից ոմանք նկատեցին, որ պատերազմից խուսափելու համար լավ կլինի, որ նախ փակվեն այն կառույցներն ու կազմակերպությունները, որոնք յուրաքանչյուր պատեհ կամ անպատեհ առիթով պատերազմի մասին են հիշատակում կամ անհիմն տեղը հոռետեսական կանխագուշակումներ են անում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:37
Բախումներ Թբիլիսիում
Թբիլիսիում բախումներ են ցուցարարների և ոստիկանության միջև։ Ընդդիմությունը փողոց է դուրս եկալ այն բանից հետո, երբ Վրաստանի ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
23:24
Լեհաստանի Նախագահը հանդիպում չի ունեցել Կաթողիկոսի հետ, բայց հանդիպել է Դանիել Իոաննիսյանին. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Լեհաստանի Նախագահը արարողակարգային...
Աղբյուր` Panorama.am
23:15
Դերասան Գնել Սարգսյանը ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին
«Տարիների ընթացքում եկել հասել է դրան, որ այս հայարարությունը անեմ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց դերասան Գնել Սարգսյանը։
Նա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն 2026 թ Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ կընդգրկվի 4-րդ զամբյուղում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության զամբյուղները։...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կանցկացվի ԱԺ քննարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի շուրջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, 334 սրահում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Աննա...
Աղբյուր` Panorama.am
21:58
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան կրկին փակված է։ Այսօրվա համար նախապես ոչ մի գործողություն չէր հայտարարվել, այն ինքնաբուխ բողոք է ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:28
Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ
Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) մի քանի անգամ խախտել է Լիբանանի հետ հրադադարի պայմանագիրը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
21:15
Խոշոր ավտովթար. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս...
Աղբյուր` Panorama.am
20:37
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել
Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.
«Իշխանափոխությունը Հայաստանի համար պետք է դիտարկվի ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նայե՛ք քարտեզին․․․․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Նայեք քարտեզին:
Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Sputnik-Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:59
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր...
Աղբյուր` Panorama.am
18:47
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․
«Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա:
Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:45 27/11/2024
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան