Ռուսաստանը պատրաստ է իջեցնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը
Ռուսական կողմը պատրաստ է իջեցնել Հայաստան մատակարարվող բնական գազի սակագինը:
Մոսկվայում նախօրեին կայացել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Բանակցությունների գլխավոր թեման տնտեսական համագործակցություն է եղել` առաջին հերթին էներգետիկ ոլորտում:
«Կոմերսանտի» հաղորդմամբ, Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերը և պատրաստ է օգնել նրան՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամը՝ իջեցնելով ռուսական գազի սակագինը:
Փոխարենը Մոսկվան իրավունք կստանա մասնակցելու նոր ԱԷԿ-ի շինարարության համար: Հարցի գինն արժե 2 մլրդ եվրոյից 5 մլրդ դոլար:
«Գազպրոմին» մոտ կանգնած թերթի աղբյուրների հաղորդմամբ, մոնոպալ դիրք ունեցող այս ընկերություն այժմ բանակցություններ է վարում Երևանին տրվող բնական գազի գնի իջեցման համար: 2010 թվականին Հայաստանի համար հազար խմ գազի գինը 200 դոլարից կարող է իջնել 180 դոլարի: Թերթն ընդգծում է, որ այդ զեղչը պայմանավորված է ոչ միայն ռուսական կողմի բարի մտադրություններով, այլև հաջորդ տարվանից ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ գազի գինը կնվազնի Եվրոպայի համար: Հենց դա էլ հնարավորություն է տալիս «Գազպրոմին» վերանայել գնային քաղաքականությունը ՌԴ հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող երկրների համար, որոնց թվին Կրեմլը դասում է նաև Հայաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա