Հայաստանում Իրանի դեսպանատունը հերքում է. Այաթոլլան չի մահացել
Հայաստանում Իրանի դեսպանատնից Panorama.am-ին տեղեկացրին, որ տարածված լուրերը հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը` Այաթոլլան չի մահացել:
Միաժամանակ նշենք, որ վկայակոչելով բլոգերներին, «Նյուզռու իսրայել»-ը տեղեկացնում է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրավիճակը ծայրահեղ լարված է. փողոցներում շատ զինվորականներ ու անվտանգության ծառայության աշխատակիցներ կան,: Եթե Խամենեյին իսկապես մահացել է, ապա «Իմաստունների խորհուրդը»` Իրանի կրոնական բարձրագույն օղակը, պետք է նոր հետնորդ ընտրի: Ըստ լրատվամիջոցի, այաթոլլայի մահը տարաձայնությունների պատճառ կլինի և կարող է սասանել ռեժիմը:
Նախորդող նորություն` Իրանի ընդդիմություն. Մահացել է հոգեվոր առաջնորդ այաթոլլա Խամենեյին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան