Դաշնակցական. Սենատին ներկայացված բանաձեվը ճնշում է սպիտակ տան վրա
Ամերիկյան սենատին Հայոց Ցեղասպանության նոր բանաձևի ներկայացումն այսօրվա ասուլիսում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը որակեց որպես հայ-թուրքական հարաբերություններում առկա ենթակառավարական հանձնաժողովի դեմ բողոքի արտահայտություն ու կարևորեց սենատոր Մենենդեսի դերը, ով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ է ներդնում:
«Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացված է թիվ 252 բանաձևն այսօր ունի 132 աջակիցներ, տեքստը նույնությամբ ներկայացվել է Սենատին»,-ասաց Մանոյանը, կարծիք հայտնելով, որ Դա ճնշում է Սպիտակ տան վրա, որպեսզի վերջինս Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը զատի հայ-թուրքական գործընթացից ու այս երկու խնդիրները անջատ դիտվեն:
Հիշեցնենք, որ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ-ի Սենատի քննարկմանն են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևով նախատեսվում է ԱՄՆ նախագահին կոչ անել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ կեպով արձագանքի Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերին:
Տեղեկացնենք, որ նմանօրինակ մեկ այլ բանաձև էլ շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում: Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Ադամ Շիֆի, Փրենկ Փալոնեի, Ջորջ Ռադանովիչի ու Մար Քըրքի այս նախաձեռնությանն ասյօրվա դրությամբ միացել են 134 կոնգրեսականներ: Ըստ որում, նրանցից 7-ը նախաձեռնությանը միացել են հայ-թուրքական արձանագրությունները հրապարակելուց հետո:
Նախորդող հրապարակում՝ Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև է ներկայացվել ԱՄՆ սենատին