Հայ-Ավստրիական երաժշտական փառատոն. Մշակութային կամուրջ` Երեվանի ու Վիեննայի միջեվ
Վաղը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կմեկնարկի «Վիեննան ողջունում է Երևանին» խորագրով հայ-ավստրիական դասական երաժշտության փառատոնը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց փառատոնի կազմակերպիչներից դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Նրա ներկայացմամբ, փառատոնն ընթանալու է 5 համերգային օրվա ձևով: «Սա, կարելի է ասել, Հայաստանի համար բացառիկ երևույթ է. նվեր է Ավստրիայի կողմից Հայաստանին, քանի որ այն 100%-ով հովանավորվում է ավստրիական կողմից` Վիեննայի քաղաքապետ Միխայել Հոյփլի հովանավորությամբ»,-ասաց Ա. Բաբախանյանը:
Փառատոնի գեղարվետական ղեկավար, երգչուհի, սոպրանո Աննա Մարիա Փամմերը նշեց, որ փառատոնի հիմնական, գլխավոր գաղափարն է Վիեննայի և Երևանի միջև մշակութային կամուրջ կառուցելը: Բացի այդ, նա նշեց, որ փառատոնը չի կենտրոնանալու միայն դասական գործերի վրա, այլև անդրադարձ է լինելու թե Ավստրիայի, թե Հայաստանի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին:
Հայ-ավստրիական երաժշտական փառատոնի ընթացքում հանդես կգան երգչուհիներ Աննա Մարիա Փամմերը, Գայանե Գեղամյանը, դաշնակահարներ Գոթլիբ Վալլիշը և Աննա Մանդալյանը և կլարնետահար Սուրեն Խորոզյանը:
Փառատոնի 5 համերգների ընթացքում կհնչեն հայ և ավստրիացի կոմպոզիտորների` Մոցարտի, Շուբերտի, Բերգի, Մանսուրյանի ստեղծագործությունները, սակայն, ինչպես նշեցին փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները, թեկուզ հակիրճ ձևով, փորձ է կատարվելու ներկայացնել նաև այն, ինչ կատարվում է հայ ավստրիական ժամանակակից երաժշտության մեջ:
Նշենք, որ փառատոնին ներկա կլինեն հրավիրված կոմպոզիտորներ Ժան Սարգսյանն ու Բոլդուին Զուլցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները