Ս. Սարգսյանն ընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը դրական է գնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի զարգացման և ավիացիոն անվտանգության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են:
Տատյանա Անոդինան Սերժ Սարգսյանին ներկայացրել է Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա