«Մեր երկրում սկսվում է կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումների դժվարին, սակայն և անհրաժեշտ գործընթացը»
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին», ՀՀ օրենքում եւ եւս 53 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին
Սրանով, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր երկրում սկսվում է կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումների դժվարին, սակայն և անհրաժեշտ գործընթացը։ Հույժ կարևոր այս նախագծերի փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ ԱԺ-ում։
Սակայն այն մեծ ճանապարհ ունի անցնելու ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հասարակության տարբեր շերտերում, շահառուների միջավայրում։ Վարչապետը հանձնարարել է օրվա ճեպազրույցում մանրամասնորեն լուսաբանել խնդիրը, ինչպես նաեւ հանրությանը մշտապես տեղեկացնել բարեփոխման ընթացքին։ Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում գործադիրը հավանություն է տվել բարեփոխումների հանրային իրազեկման ծրագրին ու ժամանակացույցին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա